Jump to content

Երիտասարդ պապը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդ պապը
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա
ՍտեղծողՊաոլո Սորրենտինո
Երկիր Իտալիա
 ԱՄՆ
 Միացյալ Թագավորություն
 Ֆրանսիա
 Իսպանիա
Լեզուանգլերեն, իտալերեն և իսպաներեն
ՌեժիսորՊաոլո Սորրենտինո
Գլխավոր
դերերում
Ջուդ Լոու, Դայան Քիթոն, Ջեյմս Քրոմվել, Silvio Orlando?, Scott Shepherd?, Սեսիլ դը Ֆրանս, Խավիեր Կամարա, Լյուդիվին Սանե, Toni Bertorelli?, Դանիել Վիվիան, Սքոթ Շեփերդ, Իգնացիո Օլիվա[1], Ստեֆանո Աքորսի[1], Գայ Բոյդ[1], Անդրե Գրեգորի[1], Թոնի Պլանա[1], Ժան (Ժանետ) Հոագ, ամերիկացի կինոդերասանուհի[1], Troy Ruptash?[1], Lino Musella?[1], Euridice Axen?[1], Camilla Diana?[1], Marcos Franz?[1], Mattia Sbragia?[1], Nicolas Coster?[1] և Դիեգո Մարադոնա[1]
ՊրոդյուսերԼորենցո Միելի
ՍցենարիստՊաոլո Սորրենտինո, Stefano Rulli?, Umberto Contarello?[1] և Tony Grisoni?[1]
ՕպերատորԼուկա Բիգացցի
ԵրաժշտությունԼելե Մարչիտելլի
ՄոնտաժՔրիշտիանու Տրավալյաոլի[1]
Նկարահանման վայրՀռոմ, Վենետիկ, Նյու Յորք, Լոս Անջելես և Հարավային Աֆրիկա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին էհոկտեմբերի 21, 2016[2]-ից նոյեմբերի 18, 2016
ՀեռուստաալիքSky Atlantic, HBO և Canal+
ԸնկերությունՄեդիապրո, Sky Italia? և Canal+
ԴիստրիբյուտորFremantle, Հուլու և HBO Max
ՀաջորդՆոր պապը
Պաշտոնական կայքէջ

«Երիտասարդ պապը» (անգլ.՝ The Young Pope), իտալա-իսպանա-ֆրանսիական դրամատիկ հեռուստասերիալ Պաոլո Սորենտինոյի, Ջուդ Լոուի և Դայան Քիթոնի մասնակցությամբ։ Առաջին եթերաշրջանը բաղկացած է տասը էպիզոդից, որոնցից յուրաքանչյուրի ռեժիսորը հանդիսանում է Պաոլո Սորենտինոն[3]։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 21-ին Sky Atlantic հեռուստաալիքի եթերում Իտալիայում և Գերմանիայում, հոկտեմբերի 24-ին Canal+-ի եթերում Ֆրանսիայում[4], հոկտեմբերի 26-ին C More հեռուստաալիքի եթերում Շվեդիայում, նույն ամսվա 27-ին Մեծ Բրիտանիայում, 28-ին HBO հեռուստաալիքով Լեհաստանում, իսկ հունվարի 15-ին՝ HBO-ի եթերում ԱՄՆ-ում[5]։

2016 թվականի հոկտեմբերի 20-ին լուրեր տարածվեցին երկրորդ եթերաշրջանի նկարահանման աշխատանքներն սկսելու մասին[6]։

Ֆիլմի գլխավոր հերոսը ամերիկացի 47-ամյա կարդինալ Լեննի Բելարդոն է, որը դարձել է պատմության ամենաերիտասարդ Հռոմի պապերից մեկը՝ Պիոս XIII-ը (չշփոթել նույնանուն հակապապի հետ)։ Գրավել այդ տեղը նրան թույլ տվեցին փորձառու կարդինալների միջև ծագած վեճերը։ Վերջիններս նրան ընտրել էին իբրև փոխզիջումային գործիչ՝ հույս ունենալով շահագործել Վատիկանի եկեղեցու նորընծա երիտասարդ առաջնորդին։

Լեննի Բելարդոյի մանկությունն անցել է միանձնուհի քույր Մերիի խնամակալության տակ, որը նրան դաստիարակել է իբրև ապագա հոգևորական։ Լեննի ծնողները նրան թողել են քույր Մերիի հոգածության տակ և հեռացել Վենետիկ. նրա մասին այլևս ոչինչ հայտնի չէ։ Բացի Լեննիից քույր Մերին դաստիարակել է նաև նրա բարեկամ կարդինալ Անդրյու Դյուսոլին։ Երբ Լեննին մեծանում է, քույր Մերին նրան հանձնում է ամերիկացի կարդինալ և աստվածաբան Մայքլ Սփենսերին. հենց նա էր Հռոմի Պապ ընտրվելու հավանական թեկնածուներից մեկը, սակայն մեծ ազդեցություն ունեցող կարդինալ Անջելո Վոյելլոյի հետ ունեցած ինտրիգները հանգեցրեցին Բելարդոյի ընտրությանը։

Երիտասարդ պապին կառավարելու հույսերը նոր հայրապետի կառավարման առաջին իսկ ժամերից հօդս են ցնդում։ Պարզվում է, որ Բելարդոն չափազանց կամակոր, անկախ և դաժան ղեկավար է։ Կարդինալները սարսափով սկսում են գիտակցել, որ հանգիստ կյանքն անցյալում է։

Հիմնական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ջուդ Լոու, Պիոս XIII (աշխարհիկ՝ Լեննի Բելարդո), նորընծա Պապը և Նյու Յորքի նախկին արքեպիսկոպոսը
  • Դայան Քիթոն, քույր Մերի, միանձնուհի ԱՄՆ-ից, որը մանկատանը մեծացրել է Բելարդոյին և Դյուսոլին, օգնել Բելարդոյին դառնալ Պապ. նշանակվել է Պապի անձնական քարտուղարուհին
  • Սիլվիո Օրլանդո, Սրբազան Հայր կարդինալ Անջելո Վոյելլոն, թագավորական արքունիքի կառավարիչ և Սրբազան Աթոռի պետական քարտուղարը[7]
  • Խավիեր Կամարա, եպիսկոպոս մոնսինյոր Բեռնարդո Գուտիերեզը, Սրբազան Աթոռի արարողությունների կազմակերպիչ
  • Սքոթ Շեպերդ, կարդինալ Անդրյու Դյուսոլե, քարոզիչ և Լեննի հին ընկերը մանկատնից
  • Սեսիլ դը Ֆրնս, Սոֆիա, Սրբազան Աթոռի մաքետոլոգը
  • Լյուդիվին Սնայե, Էսթեր, շվեյցարական գվարդիայի սպայի կինը
  • Թոնի Բերտորելլի, Սրբազան Հայր կարդինալ Կալտանիսետտան[7]
  • Ջեյս Քրովել, Սրբազան Հայր կարդինալ Մայքլ Սփենսեր, Նյու Յորքի նախկին արքեպիսկոպոսը և Բելարդոյի դաստիարակը

Երկրորդական կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ստեֆանո Ակկորսի, Իտալիայի վարչապետը
  • Գայ Բոյդ, Կյորթվելի արքեպիսկոպոսը, մեղադրված է մի քանի երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրելու մեջ
  • Անդրե Գրեգորի, Էլմոր Կոեն, գրող
  • Թոոնի Պլանա, Կարոս Գարսիա, գոնդուրական թմրավաճառ, որի կինը կապված է եղել կարդինալ Դյուսոլեի հետ
  • Ժան Հոագ, Ռոուզ, Նյու-Յորքի հյուրանոցներից մեկի հիվանդ կառավարիչ
  • Քեվին Ջեքսոն, Փիթ Վաշինգտոն, Կյորթվելի հանցագործությունների պոտենցիալ վկա
  • Կարոլինա Կառլսոն, Գրենլանդիայի վարչապետ
  • Գիանլուկա Գուիդի, Ֆեդերիկո Ամատուչչի հայրը, կարդինալ Վոյելլոյի վստահված անձը
  • Իգնացիո Օլիվա, հայր Վալանտե, Պապի աշակերտներից մեկը
  • Սեբաստյան Ռոշե, Սրբազան Հայր կարդինալ Միշել Մարիվո
  • Ֆրանկո Պինելլո, Տոնինո Պետոլլո, կեղծավոր, որը հավատացնում է, թե կարող է տեսնել Մարիամ Աստվածածնին իր ոչխարների հոտում
  • Մարելո Ռոմոլո, Դոն Տոմմասո, Պապի խոստովանահայրը
  • Դենիել Վիվիան, Դոմեն, Պապի սեղանապետը
  • Բիաջո Ֆորեստիերի, Պիտեր, շվեյցարացի գվարդիական, Էսթերի աուսինը
  • Ռամոն Գարսիա, Սրբազան Հայր կարդինալ Մարիո Ասսենտե
  • Նադի Կամմելլավիրա, քույր Սուրի
  • Մաուրիցիո Լոմբարդի, Սրբազան Հայր կարդինալ Մարիո Ասենտե
  • Մադալինա Բելարիու, Ելենա, ուղեկցորդուհի
  • Ալեքս Էսոլա, Ֆրեդդի Բլեյքսթոուն, թենիսիստ, որը կապ ունի Կյորթվելի գործի հետ
  • Ալեսսիա Գիուլիա Տրուխիլո Ալվա, Օրհնված Խուանա
  • Դելայնա Միթչել, Լեննի Բելարդոյի նախկին ընկերուհին
  • Մոնիկա Սեթթի, կոմսուհի Մերավիլիա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 Fernsehserien.de (գերմ.)
  3. Wagmeister, Elizabeth (2015 թ․ հուլիսի 28). «Diane Keaton to Star Opposite Jude Law in HBO and Sky Series 'The Young Pope'». Variety. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  4. Tartaglione, Nancy (2016 թ․ սեպտեմբերի 3). «'The Young Pope' Trailer: Jude Law Is A Contradiction, And God – Venice». Deadline.com. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 5-ին.
  5. Petski, Denise (2016 թ․ նոյեմբերի 1). «'The Young Pope' Gets Premiere Date On HBO». Deadline.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. Anderson, Ariston (2016 թ․ հոկտեմբերի 20). «'The Young Pope' Producers Confirm Second Season of Show». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. 7,0 7,1 Vivarelli, Nick (2015 թ․ օգոստոսի 4). «Paolo Sorrentino's 'Young Pope' Rounds Out Cast With James Cromwell And Slew Of Top International Talent». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]