Երանուհի Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երանուհի Ադամյան
Ծնվել էհուլիսի 12, 1886
ԾննդավայրԷրիվան,
Երևանի նահանգ
Մահացել էապրիլի 6, 1931(1931-04-06) (տարիքը 44)
Մահվան վայր Երևան,
ՀԽՍՀ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Flag of Armenia Հայաստանի Առաջին Հանրապետություն
ՍՍՀՄ ՍՍՀՄ
ՀԽՍՀ
ԱզգությունՀայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԴերասանուհի
Ակտիվ շրջան1921-1931թթ
ԺանրերԿատակերգություն, Դրամա
ԸնտրանիՆամուս, Զարե, Շոր և Շորշոր, Չար ոգի, Ղուլը, Խասփուշ, Անուշ և Պեպո
Ամուսին(ներ)Արշավիր Տեր-Մկրտչյան 1884-1940թթ
Երեխա(ներ)ավագ դուստր՝
Դէա Տեր-Մկրտչյան, կրթսեր դուստր՝
Ադելաիդա Մկրտչյան ՀԽՍՀ վաստակավոր արտիստ
IMDbID 1627965
ԿինոՊոիսկID 595331
Երանուհի Ադամյան՝ Վիքիպահեստ

Երանուհի Համբարձումի Ադամյան (հուլիսի 12, 1886(1886-07-12), Երևան, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1931(1931-04-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երանուհի Ադամյանը հայտնի Ադելլա բեմական ծածկանունով մինչև 1920-ական թվականները աշխատել է Ամո Խարազյանի գլխավորած Գեղաշխի դերասանական խմբում։ 1921թվականին նա հրավիրվեց Առաջին պետական թատրոն, ապագայում՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն։ Երանուհի Ադամյանը խորհրդային թատրոնում ունեցավ իր արժանի տեղը։

Դերասանուհին տիրապետել է բեմական բնատուր տաղանդով՝ գեղեցիկ խոսքով ու շարժման ձիրքով, կերպարի հիանալի զգացողությամբ, հուզական հարստությամբ։

Կյանքի և ստեղծագործության երկար ճանապարհ չունեցավ Երանուհի Ադամյանը։ Հայ բեմը կորցրեց բնահատուկ ժանրի սքանչելի դերասանուհու։

Իր կարճ դերասանական կենսագրության պատմության ժամանակաշրջանում դերերի այն շարքը, որ նա կատարել է Առաջին պետական թատրոնում և հայ կինոյի կազմավորման արշալույսին՝ «Նամուս» , «Խասփուշ» , «Ղուլը» և հատկապես «Շոր և Շորշոր» ինքնին վկայում են, թե ինչ տեղ է գրավել հայ թատրոնում Երանուհի Ադամյանը։
1931 թվականին ներկայացվել է՝ Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ պատվավոր կոչմանը, դժբախտաբար վաղաժամ մահվան պատճառով, այդպես էլ չարժանացավ այդ կոչմանը։

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը ֆիլմերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]