Եվրատեսիլ 2023 երգի մրցույթ, 67-րդ Եվրատեսիլ երգի մրցույթը։ Այն տեղի է ունեցել Լիվերպուլում, Միացյալ Թագավորությունում, այն բանից հետո, երբ Ուկրաինան` 2022 թվականի մրցույթի հաղթողը (Կալուշ նվագախումբը «Ստեֆանիա» երգով), չկարողացավ բավարարել միջոցառումը հյուրընկալելու պահանջները՝ 2022 թվականին Ռուսաստանի ներխուժման հետևանքով առաջացած անվտանգության նկատառումներից ելնելով։
2023 թվականի մայիսի 13-ին եվրատեսիլյան ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Շվեդիայի պատվիրակ Լորինը իր Tattoo (Դաջվածք) երգով։
Եվրատեսիլի պատմության մեջ նա առաջին կինն է, ով հաղթում է երկրորդ անգամ։
Առաջին անգամ նա հաղթել է Եվրատեսիլ 2012-ում իր Euphoria երգով։
2022 թվականի հոկտեմբերի 20-ին ԵՀՄ-ն հայտարարեց, որ 2023 թվականի մրցույթին կմասնակցի 37 երկիր։ Բուլղարիան, Հյուսիսային Մակեդոնիան և Չեռնոգորիան հրաժարվել են մասնակցությունից[2]։