Käärijä
Käärijä | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | ֆիններեն՝ Jere Pöyhönen |
Ի ծնե անուն | ֆիններեն՝ Jere Pöyhönen |
Նաև հայտնի է որպես | Käärijä |
Ծնվել է | հոկտեմբերի 21, 1993[1] (30 տարեկան) Հելսինկի, Ֆինլանդիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | հիփ հոփ, փոփ և EDM |
Մասնագիտություն | ռեփեր, երգերի հեղինակ և երգիչ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Monsp Records? |
Կրթություն | Simonkallio school? և Peltola School? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Երե Պյոուհենեն (ֆիններեն՝ Jere Pöyhönen, առավել հայտնի Käärijä - Կյաարիա կեղծանունով, հոկտեմբերի 21, 1993[1], Հելսինկի, Ֆինլանդիա[1]), ֆինն ռեփեր, երգիչ և երգահան[2]։ Նա ներկայացրել է Ֆինլանդիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում «Cha Cha Cha» սինգլով և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Հելսինկիում և մեծացել Վանտաայում։ Երաժշտության հանդեպ իր կիրքը հայտնաբերել է թմբուկի վրա նվագել սովորելու ժամանակ և սկսել է ստեղծել սեփական երաժշտական ստեղծագործությունները 2014 թվականին։ Նրա բեմական անունը գալիս է ընկերների հետ ազարտային խաղերի մասին կատակելուց։
Պյոուհյեենը ինքնուրույն թողարկել է իր երաժշտությունը մինչև 2017 թվականը, երբ պայմանագիր է կնքել «Monsp Records»-ի հետ։ Հետագայում նա թողարկել է «Koppi tules» սինգլը։ Հաջորդ տարի նա թողարկեց ընդլայնված պիես՝ «Peliä» անվամբ։ 2020 թվականին թողարկվեց նրա դեբյուտային «Fantastista» ալբոմը։
2023 թվականի հունվարի 11-ին Պյոուհենենը հայտարարվեց որպես «Uuden Musiikin Kilpailu 2023»-ի՝ Ֆինլանդիայի Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի ազգային ընտրության յոթ մասնակիցներից մեկը։ Նրա «Չա Չա Չա» երգը գրվել է Ալեքսի Նուրմիի և Յոհաննես Նաուկկարինենի կողմից և թողարկվել է 2023 թվականի հունվարի 18-ին։ Նախընտրական փուլում նա 539 միավորով (467 միավոր հեռուստաքվեարկությունից և 72 միավոր ժյուրիից) գրավեց առաջին տեղը՝ այդպիսով դառնալով Ֆինլանդիայի ներկայացուցիչը մրցույթում։
Բուն մրցույթում երգիչը հասել է եզրափակիչ՝ կիսաեզրափակիչում գրավելով առաջին տեղը։ Եզրափակչում նա հաղթեց հեռուստաքվեարկությանը մեծ տարբերությամբ՝ հանդիսատեսից ստանալով 376 միավոր (այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցրել է շվեդ երգչուհի Լորինը, 243 միավոր), ինչը նույնպես երկրորդ արդյունքն է մրցույթի պատմության մեջ (Հանդիսատեսի քվեարկության արդյունքում ամենաշատ միավորները հավաքել է ուկրաինական Kalush Orchestra խումբը Եվրատեսիլ 2022-ին, 439 միավոև)։ Սակայն ժյուրին նրան տվել է ընդամենը 150 միավոր, որով նա հայտնվել է 4-րդ հորիզոնականում, ինչը թույլ չի տվել հաղթել մրցույթում (Լորինը 583 միավորով գրավել է առաջին տեղը)։ Վերջնական արդյունքներով նա զբաղեցրել է 2-րդ տեղը՝ 526 միավորով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Elite Prospects — 1999.
- ↑ «Jere Pöyhönen at eliteprospects.com»։ www.eliteprospects.com (անգլերեն)։ Վերցված է 2023-03-07