Jump to content

The Busker

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Busker
Երկիր Մալթա
Ժանրերֆոլկ ռոք, փոփ ռոք և ինդի փոփ
Գործունեությունհոկտեմբեր 2012[1]
 The Busker Վիքիպահեստում

The Busker (հայերեն՝ Փողոցային երաժիշտ), մալթական ինդի փոփ խումբ, ստեղծվել է 2012 թվականին։ Խմբի կազմում են՝ Դեյվիդ «Dav.Jr» Մայքլը, Ժան Պոլ Բորգը և Շոն Միխենը։ Ներկայացրել են Մալթան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում իրենց՝ «Dance (Our Own Party)» երգով։

The Busker-ը ստեղծվել է 2012 թվականի հոկտեմբերին երգիչ և կիթառահար Դարիո Ջենովեզեի և հարվածային գործիքներ նվագող Ժան Պոլ Բորգի կողմից։ Երկու տարի անց խմբին են միացել բաս կիթառահար Դեյվիդ Գրեչը և սաքսոֆոնահար Շոն Միխենը։ Խումբը ոգեշնչվել է 1960-ականների փոփ խմբերից, ինչպիսիք են The Beatles-ը և The Beach Boys-ը: Նրանք սկսել են YouTube-ում տեղադրել քավերներ և օրիգինալ երաժշտություն: Նրանց դեբյուտային ալբոմը՝ «Telegram»-ը, թողարկվել է 2017 թվականին։ Ջենովեզը լքել է խումբը 2021 թվականին[2][3]։

2022 թվականի նոյեմբերին The Busker-ը եղել է Մալթայի Եվրատեսիլ 2023 երգի մրցույթի 40 մասնակիցներից մեկը, փառատոն որն օգտագործվել է Եվրատեսիլ երգի մրցույթում Մալթայի ներկայացուցչին ընտրելու համար[4]։ Նրանց մրցակցային «Dance (Our Own Party)» երգը ներկայացվել է հաջորդ ամիս: Մալթայի Եվրատեսիլ երգի մրցույթի նախ քառորդ եզրափակիչ, ապա կիսաեզրափակիչ հասնելուց հետո[5] The Busker-ը մասնակցել է եզրափակչին, որը կայացել է 2023 թվականի փետրվարի 11-ին, որտեղ նրանք հաղթել են ժյուրիի և հեռուստաքվեարկության համատեղ քվեարկությամբ։ Նրանց հաղթանակը նրանց հնարավորություն է տվել ներկայացնելու Մալթան Լիվերպուլում կայացած Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[6]։

Ներկա
  • Դեյվիդ «Dav.Jr» Մայքլ՝ կիթառ և վոկալ
  • Ժան Պոլ Բորգ՝ հարվածային գործիքներ
  • Շոն Միխեն՝ սաքսոֆոն
Նախկին
  • Դարիո Ջենովեզե՝ վոկալ և կիթառ
  • Դեյվիդ Գրեչ՝ բաս

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2017 թվական՝ Telegram
  • 2018 թվական՝ Ladies and Gentlemen
  • 2021 թվական՝ X
  • 2020 թվական՝ «Just a Little Bit More» (Մեթյու Ջեյմսի հետ)
  • 2021 թվական՝ «Don’t You Tell Me What to Feel» (Raquela DG-ի հետ)
  • 2021 թվական՝ «Loose»
  • 2021 թվական՝ «Nothing More»
  • 2022 թվական՝ «Miracle»
  • 2023 թվական՝ «Dance (Our Own Party)»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://gethitched.com.mt/Profiles/the-busker/
  2. Maria Pace (2018-12-27). «The Busker: 0Paul McCartney... he's the person who inspired me to write songs'» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-03-19-ին. Վերցված է 2023-02-12-ին.
  3. Nina Poutanen (2023-01-26). «The Busker: "Dance (Our Own Party) is a funky tune mixed with The Busker's signature sound"» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-12-ին. Վերցված է 2023-02-12-ին.
  4. James Washak (2022-11-21). «Malta: Malta Eurovision Song Contest 2023 Quarter Finalists Announced» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022-11-21-ին. Վերցված է 2023-02-12-ին.
  5. Anthony Granger (2023-02-10). «Malta: Malta Eurovision Song Contest 2023 Finalists Selected» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-10-ին. Վերցված է 2023-02-12-ին.
  6. Franciska van Waarden (2023-02-11). «xMalta: The Busker to Eurovision 2023» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-02-11-ին. Վերցված է 2023-02-12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Busker» հոդվածին։