Ալիկա Միլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիկա Միլովա
Alika Milova Alexela Kontserdimajas 2022 (2).jpg
Բնօրինակ անունէստ․՝ Alika Milova
Ծնվել էսեպտեմբերի 5, 2002(2002-09-05) (20 տարեկան)
Նարվա, Էստոնիա
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիա
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Կայքalikamilova.ee
Commons-logo.svg Alika Milova Վիքիպահեստում

Ալիկա Միլովա (էստ․՝ Alika Milova, սեպտեմբերի 5, 2002(2002-09-05), Նարվա, Էստոնիա), էստոնացի երգչուհի, «Էստոնիան փնտրում է գերաստղ» շոուի ութերորդ եթերաշրջանի հաղթող (2021)[1]։ Ներկայացրել է Էստոնիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ «Bridges» երգով զբաղեցրել 8-րդ տեղը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլովան ծնվել է ռուսախոս ընտանիքում՝ Էստոնիայի հետ սահմանակից Նարվա քաղաքում։ Նրա քույրը՝ Վալերիա Միլովան, պրոֆեսիոնալ պարուհի է և հայտնվել է «Պար աստղերի հետ» ֆիլմի թուրքական և իռլանդական տարբերակներում։

Միլովան հայտնի է դարձել մանկուց՝ մասնակցելով տարբեր վոկալ մրցույթների և հեռուստատեսային ծրագրերի Էստոնիայում և արտերկրում։ Աշխատել է Նյուշայի և Նիկոլայ Բասկովի հետ[2][3]

2022 թվականի նոյեմբերի 1-ին հայտարարվել է, որ նա կմասնակցի Եվրատեսիլ 2023 երգի մրցույթին՝ «Bridges» երգով։ 2023 թվականի փետրվարի 11-ին Միլովան ելույթ է ունեցել եզրափակչում, որտեղ հեռուստադիտողները նրան հաղթող են ընտրել 12 մասնակիցների մեջ և նա դարձել է Էստոնիայի ներկայացուցիչը Լիվերպուլում կայացած Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[4][5][6][7][8]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 – "Õnnenumber"
  • 2022 – "Bon Appetit"
  • 2022 – "C'est La Vie"
  • 2022 – "Bridges"
  • 2023 - "You"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]