Գուստաֆ (երգիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գուստաֆ
Բնօրինակ անունհոլ.՝ Stef Caers
Նաև հայտնի է որպեսGustaph
Ծնվել էհուլիսի 5, 1980(1980-07-05)[1] (43 տարեկան)
Լյուվեն, Բելգիա[1]
Երկիր Բելգիա
ԺանրերEDM և փոփ
Մասնագիտությունհեղինակ-կատարող
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԿրթությունRoyal Conservatory of Ghent?
ԱնդամակցությունHercules & Love Affair?
 Gustaph (singer) Վիքիպահեստում

Ստեֆ Կաերս (հոլ.՝ Stef Caers, հուլիսի 5, 1980(1980-07-05)[1], Լյուվեն, Բելգիա[1]), ավելի հայտնի որպես Գուստաֆ (անգլ. ոճավորված) բելգիացի երգիչ, երգահան, ձայնագրման պրոդյուսեր և վոկալի մարզիչ։ Ներկայացրել է Բելգիան «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթում՝ «Because of You» երգով և զբաղեցրել 7-րդ տեղը[2]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաերսը ծնվել է 1980 թվականի հուլիսի 5-ին, Ֆլամանդական Բրաբանտ նահանգի Լյովեն քաղաքում։ Նա իր երաժշտական կարիերան սկսել է Գենտի կոնսերվատորիայում սովորելիս՝ ի սկզբանե օգտագործելով Շտեֆեն բեմական անունը[3]։ 2000 թվականին նրա «Gonna Lose You» երգը դարձել է հիթ։ Հետագայում նա թողարկել է իր երկրորդ սինգլը, որը կոչվում էր «Sweetest Thing»։

Այդ թողարկումներից հետո Կաերսը սկսեց ավելի շատ կենտրոնանալ երգեր գրելու և պրոդյուսերական աշխատանքների վրա։ Նա նաև դարձել է ակտիվ բեք-վոկալիստ՝ կատարելով բեք-վոկալ, մասնավորապես Լեդի Լին և Վիլի Սոմերսների համար։

2010-ականների սկզբին որպես առաջատար վոկալիստ նա միացել է «Hercules and Love Affair» խմբին։ Որպես բեք-վոկալիստ հանդես է եկել Լաուրա Գրուսենեկենի համար Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում և Հուվերֆոնիկի համար՝ Եվրատեսիլ 2021 երգի մրցույթում[4]։

Բացի իր երգարվեստի կարիերայից, Կաերսը աշխատում է որպես վոկալի մարզիչ և ուսուցիչ Գենտ քաղաքի Գեղարվեստի թագավորական ակադեմիայում։

Նրա «Because of You» երգը հաղթել է եզրափակիչում 2023 թվականի հունվարի 14-ին և նա ներկայացրել է Բելգիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.demorgen.be/nieuws/lien-de-greef-stef-caers-emotie-overheerst-alles-wij-zijn-samen-euforisch-en-samen-triest~b97d7fb3/
  2. «Gustaph wins 'Eurosong 2023' in Belgium with 'Because of You'». Eurovision.tv. EBU. 2023 թ․ հունվարի 14. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  3. «Lien De Greef Stef Caers 'Emotie overheerst alles. Wij zijn samen euforisch en samen triest.'». De Morgen (հոլանդերեն). 2012 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  4. Bonneure, Kristien; Vanhelden, Valerie (2023 թ․ հունվարի 14). «De stemmen zijn geteld: Gustaph zal ons land vertegenwoordigen op het Eurovisiesongfestival in Liverpool». VRT NWS (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 15-ին.
  5. Paelinck, Gianni (2022 թ․ նոյեմբերի 8). «Nog eens Tom Dice op het Songfestival of wordt het Loredana? Deze 7 kandidaten wagen hun kans in Eurosong 2023». VRT NWS (հոլանդերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գուստաֆ (երգիչ)» հոդվածին։