Ռեմո Ֆորեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռեմո Ֆորեր
գերմ.՝ Remo Forrer
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 2001(2001-09-05)[1] (22 տարեկան)
ԾննդավայրHemberg, Toggenburg Constituency, Սուրբ Գալլենի կանտոն, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտություներգիչ
 Remo Forrer Վիքիպահեստում

Ռեմո Ֆորեր (գերմ.՝ Remo Forrer, սեպտեմբերի 5, 2001(2001-09-05)[1], Hemberg, Toggenburg Constituency, Սուրբ Գալլենի կանտոն, Շվեյցարիա[2]), շվեյցարիացի երգիչ[3]։ 2020 թվականի ապրիլին հաղթել է «Շվեյցարիայի ձայնը» հեռուստատեսային շոուի երրորդ եթերաշրջանը, հաղթել է նաև «I Can See Your Voice» հեռուստատեսային շոուի գերմանական թողարկման ժամանակ։ Ռեմոն Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում ներկայացրել է Շվեյցարիան «Watergun» («Ջրային հրացան») երգով և զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը[4][5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019-2022: The Voice of Switzerland և I Can See Your Voice[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերից մասնակցել է The Voice of Switzerland նախագծի երրորդ եթերաշրջանին և առաջին փուլում կատարել է «Someone You Loved» երգը։ Նախագծի առաջին փուլում բոլոր չորս ժյուրիները պտտվել են նրա ելույթի ժամանակ և Ռոման իր մասնակցությունը շարունակել է Նոա Վերագուտայի թիմում։

Ելույթները The Voice of Switzerland-ում
Փուլ Երգ Կատարող
Կույր լսումներ «Someone You Loved» Լյուիս Քափալդի
Մենամարտ «Say You Won't Let Go» Ջեյմս Արթըր
Նոկաուտ «Someone You Loved» Լյուիս Քափալդի
Եզրափակիչ «Sign of the Times» Հարի Սթայլզ

2023. Եվրատեսիլ երգի մրցույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի փետրվարի 20-ին շվեյցարական SRG հեռուստաընկերությունը հայտարարել է Ռեմո Ֆորերին որպես Շվեյցարիայի ներկայացուցիչ Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում։ Նրա «Watergun» երգը թողարկվեց մարտի 7-ին[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեմո Ֆորերն ապրում է Հեմբերգում։ Վաղ մանկությունից հետաքրքրություն է ունեցել երաժշտության նկատմամբ, ինչը ստիպել է նրան սովորել նվագել ֆլեյտա, ակորդեոն և դաշնամուր[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Switzerland: Remo Forrer's Eurovision 2023 song "Watergun" is out now (բրիտ․ անգլ.) — 2023.
  2. Helgeson Justina (2023-03-07)։ «Switzerland: Remo Forrer's Eurovision 2023 song "Watergun" is out now»։ Eurosvisionworld։ Վերցված է 2023-03-23 
  3. «Remo Forrer: «Ich wäre bei der Finalshow durch die Luft geflogen»»։ Schweizer Illustrierte (de-CH)։ Վերցված է 2023-02-20 
  4. ««The Voice»-Gewinner - Eurovision Song Contest 2023: Remo Forrer singt für die Schweiz»։ Schweizer Radio und Fernsehen (SRF) (գերմաներեն)։ 2023-02-20։ Վերցված է 2023-02-20 
  5. «Remo Forrer will represent Switzerland at Eurovision 2023»։ eurovision.tv։ 20 February 2023։ Վերցված է 20 February 2023 
  6. Bijuvignesh Darshan (17 February 2023)։ «Switzerland: Eurovision 2023 Entry to be Revealed on March 7»։ Eurovoix (en-GB)։ Վերցված է 22 February 2023 
  7. «Remo Forrer | Sänger und Musiker aus der Ostschweiz»։ remoforrer.ch։ Արխիվացված է օրիգինալից 2023-02-20-ին։ Վերցված է 2023-02-20