Լյուիս Քափալդի
Լյուիս Քափալդի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 7, 1996[1] (25 տարեկան) Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ՄԹ |
Ժանրեր | կապուտաչյա սոուլ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող |
Գործիքներ | վոկալ, կիթառ և դաշնամուր |
Լեյբլ | Capitol Records |
Կրթություն | St Kentigern's Academy? և New College Lanarkshire? (2016) |
Պարգևներ | |
Կայք | lewiscapaldi.com |
![]() |
Լյուիս Քափալդի (անգլ.՝ Lewis Capaldi; հոկտեմբերի 7, 1996[1], Գլազգո, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն)[2], շոտլանդացի երգիչ և երգերի հեղինակ։ Նա առաջադրվել է 2019 Brit Awards-ի «Քննադատների ընտրություն» անվանակարգում։ 2019 թվականի մարտին նրա «Someone You Loved» սինգլը գլխավորել է Մեծ Բրիտանիայի սինգլների հիթ-շքերթը, որտեղ մնացել է 7 շաբաթ շարունակ, իսկ 2019 թվականի հոկտեմբերին՝ առաջին հորիզոնական է զբաղեցրել նաև ամերիկյան Billboard Hot 100-ում։
2019 թվականի մայիսի 17-ին թողարկել է իր առաջին ալբոմը` «Divinely Uninspired to a Hellish Extent»-ը, որը բրիտանական ալբոմների հիթ-շքերթում առաջին տեղ էր զբաղեցնում վեց շաբաթ շարունակ։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ նախաձեռնություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Լյուիսը սովորել է թմբուկ և կիթառ նվագել, երբ երկու տարեկան էր, և սկսել է իր երաժշտական կարիերան 9 տարեկանում` փաբերում երգելով[3]։ 17 տարեկանում նա որոշել է զբաղվել միայն երաժշտությամբ։ Քափալդիի տաղանդը բացահայտել է մենեջեր Ռայան Ուոլթերը մի ձայնագրումի շնորհիվ, որը Լյուիսը ձայնագրել է իր սենյակում և բեռնել իր SoundCloud էջը[4]։
Նա թողարկել է իր Bloom EP առաջին ընդլայնված կատարումը 2017 թվականի հոկտեմբերի 20-ին[5], որի վրա նա աշխատել է Գրեմմի մրցանակակիր պրոդյուսեր Մալայի հետ, ով Ֆրենկ Օուշենի համագործակիցն էր[6]։ Հետո նա թողարկել է իր առաջին «Bruises» երգը 2017 թվականի մարտի 31-ին։ Երգը արագ 28 միլիոն կատարում է հավաքել Spotify-ում ամբողջ աշխարհով, ինչը դարձրել է նրան որևէ լեյբլի կամ պրոդյուսերի հետ պայմանագիր չունեցող ամենաարագ 25 միլիոն կատարում հավաքած երգիչ[7]։ Շուտով նա պայմանագիր է կնքել Virgin EMI Records և Capitol Records-ի հետ[8]։
Աճող ճանաչում և եվրոպական շրջագայություն (2017-2018)[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի վերջում Քափալդին անվանվել է Vevo «արտիստ նայելու համար 2018»[9]։ Քափալդին նաև ներառվել է BBC Music-ի 2018-ի ձայն երկար ցանկը[10]։
Նա աջակցել է Rag'n'Bone Man-ին 2017 թվականի նոյեմբերին իր եվրոպական շրջագայության ժամանակ և Milky Chance-ին նրանց Blossom շրջագայության Հարավամերիկյան փուլի ժամանակ 2018 թվականի հունվարին։ Նա գրավել է մի շարք հայտնի մարդկանց ուշադրությունը, ներառյալ Քլոյե Գրեյս Մորեցին, Kygo-ին, Ջեյմս Բեյին, Էլլի Գոլդինգին[11] և Նայլ Հորանին[12]։ Հետագայում Հորանը հրավիրել է Քափալդիին աջակցել իրեն նրա Glasgow SEC Armadillo-ում Flicker համաշխարհային շրջագայության ժամանակ 2018 թվականի մարտին։ 2018 թվականի մայիսին Քափալդիմ միացել է Սեմ Սմիթին նրա The Thrill Of It All եվրոպական շրջագայության ժամանակ։ Շուտով նա հայտարարել է բրիտանական և եվրոպական շրջագայությունների մասին, այս անգամ ելույթներ ունենալով ամբողջ Բրիտանիայի և Եվրոպայի մոտ 2000 հարթակներում, այդ թվում նաև 2 գիշեր Գլազգոյի Barrowland-ում։ 2 շոուների տոմսերն էլ ամբողջությամբ վաճառվել են։
2018 թվականի հուլիսի 13-ին Քափալդին անվանվել է BBC Radio «բրիտանական ցանկի» երկու աքտերից մեկը, երաշխավորելով նրա համար երեք լրացուցիչ տեղ Radio 1 պլեյլիստում։ 2018 թվականի օգոստոսին իռլանդական Kodaline ինդի ռոք խումբը հրավիրել է Քափալդիին բացել նրանց համերգը Բելֆաստում[13]։ Որպես լրացում դրան, 2018 թվականի ամռանը Քափալդին ներառվել է շատ փառատոնների կազմի մեջ, այդ թվում նաև Lollapalooza, Bonnaroo, Firefly, Mountain Jam, Osheaga, Reading & Leeds Festival, Rize և TRNSMT:
Breach և BRIT Award մրցանակներ (2018)[խմբագրել | խմբագրել կոդը]
Քափալդիի երկրորդ ընդլայված կատարումը թողարկվել է 2018 թվականի նոյեմբերի 8-ին, որի մեջ էին ներառվել նաև մինչ այդ թողարկված «Tough» և «Grace» սինգլները, և նույնպես «Someone You Loved» երգն ու «Something loaned»-ի դեմո տարբերակը։ Զեյն Լոուն հայտարարել է «Someone You Loved» երգի թողարկման մասին Apple Beats 1 ռադիոյով[14]։
2018 թվականի նոյեմբերի14-ին Քափալդին կատարել է «Աստղ է ծնվել» ֆիլմից Լեդի Գագայի «Shallow» երգի վրա քավեր BBC Radio-ի Live Lounge-ում[15]։ Քափալդին ունեցել է ևս 4 անշլագային շրջագայություն, և առաջին 15 ամիսների ընթացքում նա վաճառել է մոտ 300000 տոմս։ Նա աջակցել է Bastille-ին նրանց 2019 թվականի «Still Avoiding Tomorrow» շրջագայության ժամանակ։
Քափալդիմ առաջադրվել է 2019 թվականի «Բրիտանական քննադատների ընտրություն» անվանակարգում 2019 թվականին, Մահալիային և հաղթող Սեմ Ֆենդերի հետ մեկտեղ։
«Divinely Uninspired to a Hellish Extent» և համաշխարհային ճեղքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Քափալդին սկսել է 2019 թվականը իր ճեղքումային «Someone You Loved» սինգլող, որը աշխարհի 29 երկրներում հիթ-շքերթներ է մտել, դառնալով հիթ Եվրոպայում, Ասիայում և Ավստրալիայում։ Երգը յոթ շաբաթ է անցկացրել բրիտանական սինգլների հիթ-շքերթում։ Նրա առաջին Divinely Uninspired to a Hellish Extent ալբոմը թողարկվել է մայիսում և դարձել Մեծ Բրիտանիայի վերջին 5 տարվա ամենավաճառվող ալբոմ, անցկացնելով 5 շաբաթ առաջին հորիզոնականին։ Ալբոմը նաև ոսկե կարգավիճակ է ստացել Մեծ Բրիտանիայում թողարկումից երկու շաբաթ հետո[16]։
Քափալդին դարձել է համաշխարհային պատմության մեջ առաջին արտիստ, ով հայտարարել է արենայով շրջագայության մասին և վաճառել բոլոր տոմսերը մինչև առաջին ալբոմի մասին հայտարարելը։ Շոուները վաճառվել են տոմսերի մատչելի դառնալուց մի վայրկյան հետո և Քափալդիի կատարումը տեսնելու են ավելի քան 250000 հանդիսատես 2020 թվականի մարտին[17]։
2019 թվականի հոկտեմբերի վերջում «Someone You Loved» երգը առաջին տեղ է զբաղեցրել Billboard Hot 100-ում, դարձնելով Լյուիս Քափալդիին առաջին շոտլանդացի սոլո կատարող, ով գլխավորել է ԱՄՆ-ի հիթ-շքերթները 1981 թվականին Շինա Իսթոնից հետո[18]։ Հոկտեմբերի 30-ին հայտարարվել է, որ Քափալդին ելույթ կունենա Նայլ Հորանի Nice To Meet Ya շրջագայության բացմանը, որը պետք է կայանա 2020 թվականին[19]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Քափալդին իտալական և շոտլանդական արմատներ ունի[20]։ Իր հոր ընտանիքի կողմից, Քափալդիի կուզենը «Դոկտոր Ով» սերիալի դերասան Փիթեր Քափալդին է[21], ով նկարահանվել է «Someone You Loved» տեսահոլովակում և եղել է «Dreamboys» փանկ ռոք խմբի կիթառահար և գլխավոր վոկալիստ[22]։ Նա նաև ֆիզիկոս Ջոզեֆ Քափալդիի հեռու բարեկամն է[23]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Divinely Uninspired to a Hellish Extent (2019)
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ | Կազմակերպություն | Կատեգորիա/Մրցանակ | Ստեղծագործություն | Արդյունք | Ref. |
---|---|---|---|---|---|
2017 | Scottish Alternative Music Awards | Լավագույն ակուստիկ ելույթ | Ինքը | Հաղթանակ | [24] |
Scottish Music Awards | Լավագույն ճեղքումային արտիստ | [25] | |||
2018 | BBC | 2018-ի ձայն | Ներառված է | [26] | |
Great Scot Awards | Ճեղքում | Հաղթանակ | [27] | ||
Forth Awards | Աճող աստղ | [28] | |||
2019 | Brit Awards | Քննադատների ընտրություն | Առաջադրված | [29] | |
MTV | 2019-ի համար նոր բրենդ | Հաղթանակ | [30] | ||
Q Awards | Լավագույն թրեք | Someone You Loved | Հաղթանակ | [31] | |
BreakTudo Awards | Միջազգային նոր արտիստ | Ինքը | Առաջադրված | [32] | |
NRJ Music Awards | Տարվա միջազգային երգ | Someone You Loved | Առաջադրված | [33] | |
Տարվա միջազգային հայտնություն | Ինքը | Առաջադրված | [33] | ||
BBC Teen Awards | Լավագույն բրիտանացի երգիչ | Ինքը | Հաղթանակ | [34] | |
BBC Teen Awards | Լավագույն սինգլ | Someone You Loved | Հաղթանակ | ||
2020 | Grammy Award | Տարվա երգ | Someone You Loved | Առաջադրված | [35] |
iHeartRadio Music Awards | Լավագույն տեքստ | Սպասվող | [36] | ||
Լավագույն նոր փոփ արտիստ | Ինքը | Սպասվող | |||
Brit Awards | Լավագույն արտիստ | Առաջադրված | [37] | ||
Լավագույն նոր արտիստ | Հաղթանակ | ||||
Տարվա երգ | Someone You Loved | Հաղթանակ | |||
Տարվա ալբոմ | Divinely Uninspired to a Hellish Extent | Առաջադրված | |||
Global Awards | Լավագույն տղամարդ | Ինքը | Առաջադրված | [38] | |
Լավագույն բրիտանական ելույթ | Առաջադրված | ||||
Լավագույն զանգվածների կողմից սիրված արտիստ | Հաղթանակ | ||||
Ամենաշատ լսված երգ | Someone You Loved | Հաղթանակ | |||
2019-ի լավագույն երգ | Առաջադրված | ||||
Kids' Choice Awards | Սիրելի նոր արտիստ | Ինքը | Առաջադրված | [39] |
Շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեդլայներ
|
Աջակցում
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 GeneaStar
- ↑ Zycinski Alan (փետրվարի 22, 2018)։ «Who is Chewis Capaldi? The Bruises singer dubbed Scotland's Ed Sheeran supporting Sam Smith and Kodaline on his European Tour»։ The Scottish Sun
- ↑ «5 Songs You Need To Listen To This Week»։ Time։ հոկտեմբերի 20, 2017։ Վերցված է հոկտեմբերի 25, 2017
- ↑ «6 'This is already wildest dream territory': Q&A with Lewis Capaldi's manager Ryan Walter»։ Time։ հուլիսի 1, 2019։ Վերցված է հուլիսի 1, 2018
- ↑ Murray, Robin (սեպտեմբերի 12, 2017)։ «Lewis Capaldi Announces 'Bloom' EP»։ Clash Music
- ↑ «ICYMI: Lewis Capaldi Emanates Genuine Longing and Heartbreak In "Fade"»։ Ones To Watch
- ↑ «Lewis Capaldi – Fade (Listen) – Mahogany»։ հոկտեմբերի 6, 2017։ Արխիվացված է օրիգինալից 2018-10-09-ին։ Վերցված է 2019-11-14
- ↑ «Excited to welcome @LewisCapaldi to the #CapitolFamily! Stay tuned for new music dropping tonight pic.twitter.com/UU0lfoyM7f»։ Capitol RecordsԿաղապար:Primary source inline
- ↑ «vevo dscvr – Lewis Capaldi»։ dscvr.vevo.com։ Վերցված է դեկտեմբերի 3, 2017
- ↑ «BBC Music - BBC Music Sound Of, 2018 - Lewis Capaldi»։ BBC
- ↑ Capaldi Lewis։ «Haha class! Cheers for sharing the tune @elliegoulding x»Կաղապար:Primary source inline
- ↑ Horan Niall։ «Lewis Capaldi – Lost On You (Live) huge fan of this man»Կաղապար:Primary source inline
- ↑ Capaldi, Lewis [lewiscapaldi] (26 February 2018)։ «so buzzing to be asked by @Kodaline to open for them! Will be my first ever time in Belfast! X» (Թվիթ)
- ↑ «Lewis Capaldi on Twitter»։ Twitter (անգլերեն)։ Վերցված է նոյեմբերի 8, 2018
- ↑ «Lewis Capaldi»։ www.facebook.com։ Վերցված է նոյեմբերի 8, 2018
- ↑ «Charts analysis: Lewis Capaldi scores gold album in second week at summit»։ MusicWeek։ մայիսի 31, 2019։ Վերցված է հուլիսի 12, 2019
- ↑ «How Lewis Capaldi became a billion-stream superstar - according to his manager Ryan Walter»։ Music Business Worldwide։ սեպտեմբերի 16, 2019
- ↑ Bethany Minelle (հոկտեմբերի 30, 2019)։ «Lewis Capaldi is first Scottish artist to get US number one in nearly 40 years»։ Sky News
- ↑ https://z100.iheart.com/content/2019-10-30-niall-horan-announces-2020-nice-to-meet-ya-arena-tour-with-lewis-capaldi/
- ↑ Jeffries Stuart (օգոստոսի 31, 2006)։ «No more Mr Nice Guy»։ The Guardian (London)։ Վերցված է սեպտեմբերի 26, 2009
- ↑ "Rising Scottish star Lewis Capaldi meets long-lost relative at London gig as Doctor Who appears". Daily Record (23 February 2018). Retrieved on 2019-02-11.
- ↑ «30 Things You Didn't Know About Lewis Capaldi»։ Daily Feed։ 2019-05-26։ Վերցված է 2019-07-13
- ↑ Glynn Paul (մայիսի 6, 2019)։ «Why Lewis Capaldi doesn't feel like a pop star» – via www.bbc.co.uk
- ↑ «SAMAs: 2017 winners announced»։ theskinny.co.uk։ հոկտեմբերի 13, 2017։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «Emeli Sande and Lewis Capaldi big winners at SSE Scottish Music Awards»։ glasgowlive.co.uk։ դեկտեմբերի 3, 2017։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «BBC reveals its Sound of 2018 longlist»։ The Guardian։ նոյեմբերի 27, 2017։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «2018 Winners - Great Scot Awards»։ greatscotawards.co.uk։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «Star Studded Forth Awards Ceremony celebrates Local Heroes, Sports plus Music Stars»։ whatsoninedinburgh.co.uk։ նոյեմբերի 17, 2018։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «Brits critics' choice award won by Sam Fender»։ The Guardian։ դեկտեմբերի 7, 2018։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «Lewis Capaldi wins MTV PUSH: Ones to Watch 2019 artist vote»։ music-news.com։ հունվարի 30, 2019։ Արխիվացված է օրիգինալից 2019-06-26-ին։ Վերցված է փետրվարի 20, 2019
- ↑ «Q Awards: Stormzy, Lewis Capaldi and The 1975 among the big winners»։ Sky News։ հոկտեմբերի 17, 2019
- ↑ «BlackPink e Pabllo Vittar são os destaques do BreakTudo Awards 2019; confira!»։ Poltrona Vip (pt-br)։ հոկտեմբերի 20, 2019
- ↑ 33,0 33,1 «Artistes nommés NRJ Music Awards 2019»։ NRJ.fr (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-01-ին։ Վերցված է 2019-10-14
- ↑ «Lewis Capaldi and Little Mix among winners at BBC Radio 1 Teen Awards»։ eveningexpress.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-11-27
- ↑ Gajanan Mahita (նոյեմբերի 20, 2019)։ «Here Are the 2020 Grammy Award Nominations»։ Time։ Վերցված է նոյեմբերի 21, 2019
- ↑ 2020 iHeartRadio Music Awards Nominees Revealed: See the Full List
- ↑ Hugh McIntyre։ «Brit Award Nominations 2020: Full List Of Nominees»։ Forbes.com
- ↑ «Global Awards: Nominations revealed for 2020 show»։ LBC։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-13-ին։ Վերցված է 2020-03-25
- ↑ Denise Petski (2020-02-13)։ «Nickelodeon’s Kids’ Choice Awards Nominations: 'Avengers: Endgame' Leads»։ Deadline.com
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- Լյուիս Քափալդի Ինստագրամ կայքում
- Լյուիս Քափալդի Թվիթթերում
- Լյուիս Քափալդիի էջը Agent կայքում
|