Իրու Խեչանովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրու Խեչանովի
Բնօրինակ անունվրաց.՝ ირუ ხეჩანოვი
Ի ծնե անունվրաց.՝ ირინა ხეჩანოვი
Ծնվել էդեկտեմբերի 3, 2000(2000-12-03) (23 տարեկան)
Թբիլիսի, Վրաստան
Երկիր Վրաստան
Մասնագիտություներգչուհի
ԱնդամակցությունՔենդի
 Iru Khechanovi Վիքիպահեստում

Իրինա «Իրու» Խեչանովի (վրաց.՝ ირინა "ირუ" ხეჩანოვი, դեկտեմբերի 3, 2000(2000-12-03), Թբիլիսի, Վրաստան), հայտնի է նաև Իրու բեմական անունով, հայկական ծագումով վրացի երգչուհի և երգահան։ Որպես աղջիկների «Քենդի» խմբի անդամ նա «Candy Music» երգով հաղթել է Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում[1]։ 2023 թվականին նա հաղթել է The Voice Georgia-ի հինգերորդ եթերաշրջանում՝ շահելով Վրաստանը Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում կայացած Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում ներկայացնելու իրավունքը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խեչանովին (կենտրոնում) «Մանկական Եվրատեսիլ 2011» երգի մրցույթում հաղթելուց հետո

Իրինա Խեչանովին ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 3-ին Թբիլիսիում[2][3]։ Նա ծագումով հայ է[4]։ Մանուկ հասակում մասնակցել է երգի տարբեր մրցույթների[3]։ 2011 թվականին՝ իր տասնմեկերորդ տարեդարձի օրը, նա Վրաստանը ներկայացրել է Երևանում կայացած Մանկական Եվրատեսիլ 2011 երգի մրցույթում՝ որպես աղջիկների «Քենդի» խմբի անդամ[1][2]։ Խումբը 108 միավորով հաղթել է այդ մրցույթում[5]։

2019 թվականին Խեչանովին եղել է Georgian Idol-ի մասնակից[6]։ 2021 թվականին նա թողարկել է իր դեբյուտային «No Jerk Around Me» սինգլը։

2022 թվականին Խեչանովին ելույթ է ունեցել «Մանկական Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում՝ նախորդ մրցույթների հաղթողների խմբի կազմում[1]։ Նա նաև եղել է այդ տարվա մրցույթում Վրաստանը ներկայացրած երգի՝ Մարիամ Բիգվավայի «I Believe»-ի համահեղինակը[3]։ Երկիրն այդ մրցույթում զբաղեցրել է երրորդ տեղը։

Ավելի ուշ այդ տարի Խեչանովին մասնակցել է The Voice Georgia-ի հինգերորդ եթերաշրջանին։ Նա հաղթել է այդ մրցույթում 2023 թվականի փետրվարի 2-ին՝ այդպիսով շահելով Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում Վրաստանը ներկայացնելու իրավունքը[1]։ Նրա «Echo» երգը թողարկվել է 2023 թվականի մարտի 16-ին։ Նա ելույթ է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակչում՝ 2023 թվականի մայիսի 11-ին, սակայն չի կարողացել նվաճել եզրափակիչ փուլի ուղեգիր՝ զբաղեցնելով 12-րդ տեղը[7]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021 – "No Jerk Around Me"
  • 2022 – "Not Like Today"
  • 2022 – "Tu mama"
  • 2023 – "Idea"
  • 2023 – "Echo"

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Georgia: Iru Khechanovi wins ticket to Liverpool 2023». Eurovision.tv (անգլերեն). European Broadcasting Union. 2023 թ․ փետրվարի 2. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  2. 2,0 2,1 «CANDY». Junioreurovision.tv (անգլերեն). European Broadcasting Union. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Junior-ESC-Siegerin Iru Khechanovi singt für Georgien beim ESC». Eurovision.de (գերմաներեն). Norddeutscher Rundfunk. 2023 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին. {{cite web}}: Text "NDR" ignored (օգնություն)
  4. «Georgian-Armenian Iru Khechanovi to represent Georgia at Eurovision Song Contest 2023». armenpress.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
  5. Adams, Oliver (2023 թ․ փետրվարի 2). «Iru Khechanovi wins The Voice Georgia and will sing at Eurovision 2023 in Liverpool». Wiwibloggs. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  6. Granger, Anthony (2019 թ․ հունվարի 13). «Georgia: Eleven Singers Receive Golden Ticket in Georgian Idol Show Two». Eurovoix. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 3-ին.
  7. «Second Semi-Final of Liverpool 2023 - Eurovision Song Contest». eurovision.tv. Վերցված է 2023 թ․ մայիսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրու Խեչանովի» հոդվածին։