Եվա Շլոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվա Շլոսս
գերմ.՝ Eva Schloss
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1929(1929-05-11)[1] (94 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Ավստրիա և  Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱմստերդամի համալսարան
Մասնագիտությունգրող, հիշատակագիր և նկարչուհի
Ծնողներհայր՝ Erich Geiringer?, մայր՝ Elfriede Geiringer?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
 Eva Schloss Վիքիպահեստում

Եվա Հեյրինհեր Շլոսս (գերմ.՝ Eva Geiringer Schloss; մայիսի 11, 1929(1929-05-11)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), Օտտո Ֆրանկի հուշագիրը և խորթ դուստրը, Աննա և Մարգո Ֆրանկների խորթ քույրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, Հեյրինհերի ընտանիքը տեղափոխվել է Բելգիա, այնուհետ հաստատվել Նիդերլանդներում։ 1994 թվականի մայիսին հրեական ընտանիքը ձերբակալվել է նացիստների կողմից և ուղարկվել Աուշվից Բիրկենաու համակենտրոնացման ճամբար։ Նրա հայրը և եղբայրը չեն դիմացել տանջանքներին և մահացել են ճամբարում, իսկ Եվան և նրա մայրը՝ Էլֆրիդեն ազատվել են 1945 թվականին՝ խորհրդային զորաբանակի կողմից։ Նրանք վերադարձել են Ամստերդամ, որտեղ Եվան շարունակել է ուսումը, այնուհետև ավարտել Ամստերդամի համալսարանի արվեստների պատմության բաժինը։ 1953 թվականի նոյեմբերի նրա մայրը՝ Էլֆրիդեն ամուսնացել է Օտտո Ֆրանկի հետ։

Եվա Շլոսսն աշխարհում հայտնի դասախոս է, ում՝ Հոլոքոստի մասին դասախոսությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում։ 2001 թվականին Եվա Շլոսսին շնորհվել է Նորթումբրիյսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[3]։

Համարվում է «Anne Frank Trust UK» ֆոնդի ղեկավարներից մեկը, որի գործունեությունը ուղղված է խտրականության և ցեղասպանությունների դեմ պայքարին։ Ջեյմս Սթիլը Եվային դարձրել է իր «Եվ նրանք եկան» պիեսի գործող հերոսներից մեկը (2000)։

Շլոսսը ունի երեք դուստր։ Ապրում է Լոնդոնում[4]։ Նրա ամուսինը՝ Շվի Շլոսը հրեա փախստական էր Նացիստական Գերմանիայից, ում հայրը պահվել է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ Վերջինս մահացել է 2016 թվականի հուլիսի 3-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #119016990 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Eva Schloss». Anne Frank Trust UK. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 11-ին.
  3. "Auschwitz survivor receives degree", BBC, 24 July 2001.
  4. 'I've been haunted by Anne Frank's memory for so long', The Guardian, 6 April 2013.
  5. Zvi and Eva Schloss papers

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Շլոսս» հոդվածին։