Աննա Ֆրանկի ծառը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Ֆրանկի ծառը, 2006 թվական։


Աննա Ֆրանկի ծառը (հոլ.՝ Anne Frankboom[1]), ձիակասկ սովորականի օրինակ, գտնվում է Ամստերդամի կենտրոնում և առաջին անգամ հիշատակվում է Աննա Ֆրանկի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծառն առաջին անգամ նկարագրվում է Աննա Ֆրանկի օրագրում, որտեղ հիշատակվում է 3 անգամ[2]։ Նկարագրվում է որպես «մերկ շագանակագույն ծառ, որի ճյուղերին անձրևի փոքր փայլող կաթիլները կարծես արծաթյա լինեն»[3]։ Աննա Ֆրանկի հայրը՝ Օտտո Ֆրանկը, օրագիրը կարդալուց հետո 1968 թվականին պատմել է, որ զարմացած է եղել, թե ինչ թանկ է եղել դստեր համար ծառը[4]։

Հիվանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամստերդամի համայնապատկերը։ Աջ հատվածում երևում է Աննա Ֆրանկի ծառը, 2017 թվականի լուսանկար։

Ծառի առողջության վերաբերյալ անհանգստությունները սկսվել են 1993 թվականին, երբ հողի վերլուծությունը ցույց է տվել, որ վառելիքի արտահոսքը վտանգել է արմատային համակարգը։ Ամստերդամի կառավարությունը շուրջ 160.000 եվրո է ծախսել ծառի փրկության համար[4]։

2005 թվականի մայիսի 26-ին ծառի սաղարթը էտվել է, քանի որ վեցամսյա ուսումնասիրությունը բուսաբաններին ցույց է տվել, որ դա կերաշխավորի նրա առողջությունը, սակայն հիվանդությունը շարունակվել էր զարգանալ դրանից հետո[5]։ Որոշ գիտնականներ արձանագրել են, որ բույսի մահն անխուսափելի է, և Հենրիխ Պոմեսը՝ տերը անշարժ գույքի, որի տարածքում գտնվում էր ծառը, դիմել է նրա հատման համար լիցենզիա ստանալու համար[6]։

2007 թվականի հոկտեմբերի 2-ին Ծառի հոլանդական հիմնադրամը ներգրավված է եղել ծառահատության իրավաչափության վերաբերյալ քննարկման մեջ[7]։ Նոյեմբերի 15-ին այն հաստատվում է՝ հիմնվելով գիտնականների Նևիլ Ֆայի և Ֆրից Գալիզինի այն եզրահանգումների վրա, որ ծառը բավականին առողջ է և իրենից վտանգ չի ներկայացնում[8]։ Այնուհանդերձ, 2007 թվականի նոյեմբերի 13-ին կառավարությունը հայտարարում է, որ ծառը պետք է հատվի նոյեմբերի 21-ին[9]։ Նոյեմբերի 20-ին տեղի է ունենում դատական նիստ, որի ընթացքում որոշվում է ժամանակավորապես հետաձգել հատումը[10]։ Հաջորդ մամուլի ասուլիսի ժամանակ «Աննա Ֆրանկի հիմնադրամը» կրկնում է պահանջը՝ պնդելով, որ գոյություն ունի սուր վտանգ, և խնդրում է Ամստերդամի քաղաքապետին տրամադրել լիցենզիա[11]։

2007 թվականի դեկտեմբերի 17-ին Աննա Ֆրանկի ծառի փրկության կոմիտեն ներկայացնում է ծառի պահպանման ծրագիր․ կոմիտեն առաջարկում է կառուցել հենարան, որը կպաշտպաներ բունը։ Նախագիծը հաստատվում է փորձագետների կողմից, և, ըստ նրանց եզրակացության, ծառը կարող էր ապրել ևս 5-15 տարի։ Շինարարությունն ավարտվում է 2008 թվականի մայիսին[12][13]։

Տապալում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 23-ի փոթորկի պատճառով ծառը տապալվում է՝ վնասելով մի քանի ցախանոց[14][15]։

2011 թվականի վերջի դրությամբ՝ ծառի շատ կլոններ աճում են Եվրոպայում․ 11-ը՝ Միացյալ Թագավորությունում, 150-ը՝ Ամստերդամի այգում, և այլ ծառեր Եվրոպայի բազմաթիվ երկրներում[16]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Algemeen Nederlands Persbureau (2007-11-19)։ «Bomenstichting test sterkte 'Anne Frankboom'» (Dutch)։ nu.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2011-11-19 
  2. Jessica Ravitz (2010-04-30)։ «Anne Frank's tree, now dying, still inspires hope and new life»։ CNN։ Վերցված է 2011-11-18 
  3. «The Netherlands: Anne Frank’s Chestnut Tree to Be Cut Down»։ The Associated Press։ 2006-11-15։ Վերցված է 2011-11-18 
  4. 4,0 4,1 «Horse chestnut tree diseased» (Press release)։ The Anne Frank House։ Վերցված է 2006-11-17 
  5. «Felling request for the Anne Frank tree» (Press release)։ The Anne Frank House։ Վերցված է 2006-11-18 
  6. «11 Questions for Henric Pomes»։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2006-11-18 
  7. Tagliabue, John (2007-10-02)։ «Letter from Amsterdam: Is Anne Frank's tree in Amsterdam doomed to disappear?»։ International Herald Tribune։ Արխիվացված օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2007-11-19 
  8. Algemeen Nederlands Persbureau (2007-11-15)։ «Anne Frankboom kan blijven staan» (հոլանդերեն)։ nu.nl։ Արխիվացված օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2007-11-19 
  9. Associated Press (2007-11-13)։ «Anne Frank tree to be cut down Nov. 21»։ Fort Wayne Journal Gazette։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին։ Վերցված է 2007-11-13 
  10. Kreijger Gilbert (2007-11-20)։ «Dutch court saves Anne Frank tree from the chop»։ www.reuters.com (Reuters)։ Վերցված է 2007-11-20 
  11. «Anne Frank tree»։ Արխիվացված օրիգինալից 2012-09-07-ին։ Վերցված է 2007-11-19 
  12. De Volkskrant, 8 апреля 2008, стр. 3
  13. Анна Франк: остановившееся детство
  14. Gray-Block Aaron (23 августа 2010)։ «Anne Frank tree falls over in heavy wind, rain»։ Reuters UK Edition։ Վերցված է օգոստոսի 23, 2010 
  15. «Борьба за упавшее дерево Анны Франк»։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-11-ին։ Վերցված է 2016-08-08 
  16. «Сломалось дерево Анны Франк»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-01-ին։ Վերցված է 2016-08-08 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]