Ձիակասկ սովորական
Ձիակասկ սովորական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Aesculus hippocastanum | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
Արեալ | ||||||||||
Ձիակասկ սովորական (լատ.՝ Aesculus hippocastanum Laxm ), ձիակասկազգիներ ընտանիքի, ձիակասկ ցեղի բույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառ է, 25-30 մ բարձրությամբ և մինչև 2 մետր բնի տրամագծով։ Բունը և բազմամյա ճյուղերը ծածկված են մոխրագորշավուն կեղևով, որը ճաքճքվում և անջատվում է շերտերով։ Տարեկան ընձյուղները հաստ են, մերկ կամ գրեթե մերկ, դեղնադարչնագույն կամ կարմրագորշավուն՝ մոխրագույն երանգով, ծածկված են ոսպնյակներով։ Բողբոջները խոշոր են, մինչև 2-3սմ երկարությամբ, կարմրագորշավուն, կպչուն, 4-5 զույգ հակադիր խաչաձև դասավորված թեփուկներով։ Տերևները բարդ թաթաձև են,կազմված՝ 5-7 նստադիր տերևիկներից, որոնք հակառակ ձվաձև են, 10-20սմ երկարությամբ և 3-10սմ լայնությամբ, կտրուկ սրացող, գագաթնային մասում ամենամեծ լայնությամբ, հիմքում աստիճանաբար նեղացող, անհավասար կրկնակի սղոցաեզր, վերևի կողմից՝ մերկ, մուգ կանաչ, ներքևի կողմից՝ ավելի բաց գույնի և ջղերի ուղղությամբ ծածկված շիկավուն աղվամազով։ Միջին տերևիկը ավելի խոշոր է կողմնայիններից։ Տերևակոթունն ունի 15-20 սմ երկարություն։ Սովորաբար կոթունի վրա տերևիկների ամրացման տեղում շիկավուն մազմզուկների փնջիկ կա։ Ծաղիկները հավաքված են ուղղաձիգ, կոնաձև, 20-30սմ երկարությամբ և 8-12 սմ լայնությամբ հուրաններում, որոնց առանցքը և ծածկված են շիկավուն աղվամազով։ Բաժակը գլանաձև զանգականման է, մազմզուկապատ։ Պսակը 5 թերթիկանի է, մոտ 4 սմ երկարությամբ, սպիտակ, պսակաթերթիկների հիմքում սկզբում դեղին, ավելի ուշ՝ վարդագույն կամ կարմրավուն երանգ ստացող բծերով և վարդագույն կետերով, կլորավուն, անհավասար գանգրաեզր ծռվածքով։ Սերմնարանը մազմզուկապատ է, ծածկված փշիկներով։ Պտուղները գրեթե գնդաձև են, 3-6սմ տրամագծով, կարճ քթիկով և ծածկված բազմաթիվ փշերով, կանաչավուն են, բացվում են 3 փեղկերով, սովորաբար 1-ական, հազվադեպ՝ 2—4-ական գնդաձև կամ թեթևակի սեղմված, կաշվեկերպ, փայլուն, գորշադարչնագույն սերմերով, 2,5-3 սմ երկարությամբ (1000 սերմի կշիռը հասնում է 10-15կգ-ի)։ Ծաղկում է ապրիլ, մայիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։ Տարածված է Բալկանյան թերակղզում՝ հյուսիսային Հունաստանում, հարավային Բուլղարիայում։ Աճում է լեռներում, լայնատերև հացենունու, թխկու և այլ ծառատեսակների հետ, ծովի մակարդակից 1000—1200մ բարձրությունների վրա։ Բավականին լուսասեր և խոնավասեր ծառատեսակ է, պահանջկոտ է հողում պարունակվող սննդանյութերի նկատմամբ։ Հայկականում հաջողությամբ կլիմայավարժվել է խոնավ և զով շրջաններում հյուսիսարևելյան անտառային, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր)։ Շոգ և չոր շրջաններում (Արարատյան դաշտ, Ջանգեզուրի ցածրադիր վայրեր) վատ է աճում, քանի որ արևային այրվածքներ է ստանում և ծառի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութեր։ Տերևները պարունակում են մինչև 56 մգ/տոկոս C վիտամին։ Հյութամզվածքը արյունահոսությունը դադարեցնելու հատկություն ունի։ Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են սաղարթի ձևով (ցածրաաճ, թզուկ, բրգաձև, լացող, գնդաձև) եղևների ձևով և գունավորությամբ (նեղ տերևիկներով, դեղին կամ ոսկեդեղին խալերով, սպիտակ, խայտաբղետ, ոսկեդեղին եզրերով, սպիտակ բծավոր), ծաղիկների ձևով ու գունավորմամբ (սպիտակ լիաթերթիկ, դեղնակարմրավուն) և այլն։ Պարտիզային ձևերը հիմնականում բազմացնում են պատվաստով։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարածված է Բալկանյան թերակղզում՝ հյուսիսային Հունաստանում, հարավային Բուլղարիայում։ Աճում է լեռներում, լայնատերև անտառներում, լաստենու, հացենու, թխկու և այլ ծառատեսակների հետ, ծովի մակարդակից 1000-1200 մետր բարձրությունների վրա։ Բավականին լուսասեր և խոնավասեր ծառատեսակ է, պահանջկոտ է հողում պարունակվող սննդանյութերի նկատմամբ։ Հայաստանում հաջողությամբ կլիմայավարժվել է խոնավ և զով շրջաններում (հյուսիսարևելյան անտառային, Սևանի ավազան, Շիրակի հարթավայր)։ Շոգ և չոր շրջաններում (Արարատյան դաշտ, Ջանգեզուրի ցածրադիր վայրեր) վատ է աճում, քանի որ արևային այրվածքներ է ստանում և վատ է տանում օդի չորությունը։ Ծառի կեղևը պարունակում է մեծ քանակությամբ դաբաղանյութեր։ Տերևները պարունակում են մինչև 56 մգ/տոկոս C վիտամին։
Էկոլոգիական խումբը' XIIա։ Մշակության հավանական շրջանները՝ 2֊15, 17, 19-22, 25, 29-31[1]։
Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյութամզվածքը արյունահոսությունը դադարեցնելու հատկություն ունի:Ունի մի շարք պարտիզային ձևեր, որոնք միմյանցից տարբերվում են սաղարթի ձևով (ցածրաաճ, թզուկ, բրգաձև, լացող, գնդաձև) տերևների ձևով և գունավորությամբ (նեղ տերևիկներով, դեղին կամ ոսկեդեղին խալերով, սպիտակ, խայտաբղետ, ոսկեդեղին եզրերով, սպիտակ բծավոր), ծաղիկների ձևով ու գունավորմամբ (սպիտակ լիաթերթիկ, դեղնակարմրավուն) և այլն։ Պարտիզային ձևերը հիմնականում բազմացնում են պատվաստով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 141։
|