Եվա Շլոսս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվա Շլոսս
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1929(1929-05-11)[1] (91 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
ԿրթությունԱմստերդամի համալսարան
Մասնագիտությունգրող և մեմուարագիր
Ծնողներմայր՝ Elfriede Geiringer?
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ
Կայքevaschloss.com
Eva Schloss Վիքիպահեստում

Եվա Հեյրինհեր Շլոսս (գերմ.՝ Eva Geiringer Schloss; մայիսի 11, 1929(1929-05-11)[1], Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1]), Օտտո Ֆրանկի հուշագիրը և խորթ դուստրը, Աննա և Մարգո Ֆրանկների խորթ քույրը[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականին, երբ Ավստրիան միացավ Նացիստական Գերմանիային, Հեյրինհերի ընտանիքը տեղափոխվել է Բելգիա, այնուհետ հաստատվել Նիդերլանդներում։ 1994 թվականի մայիսին հրեական ընտանիքը ձերբակալվել է նացիստների կողմից և ուղարկվել Աուշվից Բիրկենաու համակենտրոնացման ճամբար։ Նրա հայրը և եղբայրը չեն դիմացել տանջանքներին և մահացել են ճամբարում, իսկ Եվան և նրա մայրը՝ Էլֆրիդեն ազատվել են 1945 թվականին՝ խորհրդային զորաբանակի կողմից։ Նրանք վերադարձել են Ամստերդամ, որտեղ Եվան շարունակել է ուսումը, այնուհետև ավարտել Ամստերդամի համալսարանի արվեստների պատմության բաժինը։ 1953 թվականի նոյեմբերի նրա մայրը՝ Էլֆրիդեն ամուսնացել է Օտտո Ֆրանկի հետ։

Եվա Շլոսսն աշխարհում հայտնի դասախոս է, ում՝ Հոլոքոստի մասին դասախոսությունները մեծ հեղինակություն ունեն աշխարհի առաջատար ուսումնական հաստատություններում։ 2001 թվականին Եվա Շլոսսին շնորհվել է Նորթումբրիյսկի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[3]։

Համարվում է «Anne Frank Trust UK» ֆոնդի ղեկավարներից մեկը, որի գործունեությունը ուղղված է խտրականության և ցեղասպանությունների դեմ պայքարին։ Ջեյմս Սթիլը Եվային դարձրել է իր «Եվ նրանք եկան» պիեսի գործող հերոսներից մեկը (2000)։

Շլոսսը ունի երեք դուստր։ Ապրում է Լոնդոնում[4]։ Նրա ամուսինը՝ Շվի Շլոսը հրեա փախստական էր Նացիստական Գերմանիայից, ում հայրը պահվել է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ Վերջինս մահացել է 2016 թվականի հուլիսի 3-ին[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]