Եղրևանի սովորական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եղրևանի սովորական
Եղրևանի սովորական
Եղրևանի սովորական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Ձիթենազգիներ (Oleaceae)
Տրիբա Oleeae
Ենթատրիբա Ligustrinae
Ցեղ Եղրևանի (Syringa)
Տեսակ Եղրևանի սովորական (S. vulgaris)
Միջազգային անվանում
Syringa vulgaris
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Եղրևանի սովորական (լատին․՝ Syrínga vulgáris) ձիթենազգիների ընտանիքի հայտնի մշակաբույսեր։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

5-7 մետր բարձրությամբ գեղեցիկ, տերևաթափ խոշոր բույս։ Ունի դեղնամոխրավուն կամ ձիթականաչավուն մերկ ընձյուղներ։ Ճյուղերը ծածկված են մոխրագույն, հարթ կեղևով։

Ունի 5-12 սմ երկարությամբ և 4-9 սմ լայնությամբ հասարակ տերևներ, ձվաձևից մինչև սրտաձև, փայլուն, մուգ կանաչ[1]։ Բրգաձև հուրաններում են հավաքված ծաղիկները, որոնք առաջանում են գագաթային ընձյուղների վրա, ունեն 10-26 սմ երկարություն։ Յուրաքանչյուր հուրանում հավաքված են 100-ից մինչև 400-ծաղիկ։ Հանդիպում են մուգ մանուշակագույն, սպիտակ, վարդագույն կամ այլ գույնի ծաղիկներ։ Լիաթերթիկ ծաղիկ ունեցող սորտերը բարձր են գնահատվում։

Պտուղը տուփիկ է, որը հասունանալիս բացվում է։ Սերմերը մանր են։ Պատկանում է ձիթազգիների ընտանիքին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին[2], պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին[3] և ողջ ձմռան ընթացքում մնում է թփի վրա։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղրևանու հայրենիքը կարպատյան շրջանն է, Բալկանյան թերակղզու լեռները, Հունգարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Բուլղարիան, Հունաստանը։ Հայաստան է ներմուծվել անհիշելի վաղ ժամանակներից և լայնորեն օգտագործվում է որպես դեկորատիվ ծաղկային տեսակ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահանջկոտ է հողի նկատմամբ, լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն։ Թարմ ծաղիկներից ստանում են եթերային յուղեր (0.1-0.2%), որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։ Աշխարհում հայտնի են եղրևանու ավելի քան 350 տեսակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Древесные породы мира. //Том 3/ Lhtdtcyst gjhjls CCСР / Под. ред. Калуцкого К. К.. — М.: Лесная промышленность, 1982. — С. 190—191. — 264 с.
  2. Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — С. 153. — 192 с. — ISBN 5-260-00145-1
  3. Соколова Т. А. Декоративное растениеводство. Древоводство. — М.: Издательский центр «Академия», 2004. — С. 29. — 352 с. — ISBN 5-7695-1771-9.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի սովորական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի սովորական» հոդվածին։