Եղրևանի սովորական
Եղրևանի սովորական | |
Եղրևանի սովորական | |
Դասակարգում | |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Ձիթենազգիներ (Oleaceae) |
Տրիբա | Oleeae |
Ենթատրիբա | Ligustrinae |
Ցեղ | Եղրևանի (Syringa) |
Տեսակ | Եղրևանի սովորական (S. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Syringa vulgaris | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Եղրևանի սովորական (լատին․՝ Syrínga vulgáris) ձիթենազգիների ընտանիքի հայտնի մշակաբույսեր։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]5-7 մետր բարձրությամբ գեղեցիկ, տերևաթափ խոշոր բույս։ Ունի դեղնամոխրավուն կամ ձիթականաչավուն մերկ ընձյուղներ։ Ճյուղերը ծածկված են մոխրագույն, հարթ կեղևով։
Ունի 5-12 սմ երկարությամբ և 4-9 սմ լայնությամբ հասարակ տերևներ, ձվաձևից մինչև սրտաձև, փայլուն, մուգ կանաչ[1]։ Բրգաձև հուրաններում են հավաքված ծաղիկները, որոնք առաջանում են գագաթային ընձյուղների վրա, ունեն 10-26 սմ երկարություն։ Յուրաքանչյուր հուրանում հավաքված են 100-ից մինչև 400-ծաղիկ։ Հանդիպում են մուգ մանուշակագույն, սպիտակ, վարդագույն կամ այլ գույնի ծաղիկներ։ Լիաթերթիկ ծաղիկ ունեցող սորտերը բարձր են գնահատվում։
Պտուղը տուփիկ է, որը հասունանալիս բացվում է։ Սերմերը մանր են։ Պատկանում է ձիթազգիների ընտանիքին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին[2], պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին[3] և ողջ ձմռան ընթացքում մնում է թփի վրա։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղրևանու հայրենիքը կարպատյան շրջանն է, Բալկանյան թերակղզու լեռները, Հունգարիան, Ռումինիան, Հարավսլավիան, Բուլղարիան, Հունաստանը։ Հայաստան է ներմուծվել անհիշելի վաղ ժամանակներից և լայնորեն օգտագործվում է որպես դեկորատիվ ծաղկային տեսակ։
-
Syringa 'Cavour'
-
Syringa 'Sensation'
-
Syringa 'Krasavitsa Moskvy'
-
Syringa 'Pavlinka'
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պահանջկոտ է հողի նկատմամբ, լուսասեր է, խոնավասեր, ցրտադիմացկուն։ Թարմ ծաղիկներից ստանում են եթերային յուղեր (0.1-0.2%), որն օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։ Աշխարհում հայտնի են եղրևանու ավելի քան 350 տեսակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Древесные породы мира. //Том 3/ Lhtdtcyst gjhjls CCСР / Под. ред. Калуцкого К. К.. — М.: Лесная промышленность, 1982. — С. 190—191. — 264 с.
- ↑ Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — С. 153. — 192 с. — ISBN 5-260-00145-1
- ↑ Соколова Т. А. Декоративное растениеводство. Древоводство. — М.: Издательский центр «Академия», 2004. — С. 29. — 352 с. — ISBN 5-7695-1771-9.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լ. Վ. Հարութունյան - Քո շրջապատի թփերը Սովետական գրող հրատարակչություն Երևան 1984 թվական 220 էջ
- Рубцов Л. И. и др. Виды и сорта сирени, культивируемые в СССР. — Киев: Наукова Думка, 1980.
- Древесные породы мира. //Том 3/ Древесные породы СССР / Под. ред. Калуцкого К. К.. — М.: Лесная промышленность, 1982. — С. 190—191. — 264 с.(չաշխատող հղում)
- Гроздова Н. Б., Некрасов В. И., Глоба-Михайленко Д. А. Деревья, кустарники и лианы (справочное пособие) / Под. ред. Некрасова В. И.. — М.: Лесная промышленность, 1986. — С. 235. — 349 с.
- Колесников А. И. Декоративная дендрология. — М.: Лесная промышленность, 1974. — С. 514—516. — 704 с.
- Алтымышев А. Лекарственные богатства Киргизии (природного происхождения). — Ф.: Кыргызстан, 1976. — С. 175—176. — 352 с.
- Бурмистров А. Н., Никитина В. А. Медоносные растения и их пыльца: Справочник. — М.: Росагропромиздат, 1990. — С. 153. — 192 с. — ISBN 5-260-00145-1
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղրևանի սովորական» հոդվածին։ |
|