Ելաբուգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Ելաբուգա
թաթ.՝ Алабуга
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1007 թ.
Առաջին հիշատակում17-րդ դար
Մակերես41 կմ²
ԲԾՄ70 մետր
Բնակչություն74 031 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ85557
Փոստային դասիչ423600
Պաշտոնական կայքelabuga-city.ru
Ելաբուգա (Ռուսաստան)##
Ելաբուգա (Ռուսաստան)

Ելաբուգա (ռուս.՝ Ела́буга; թաթ.՝ Алабуга), քաղաք Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում, այդ հանրապետության մայրաքաղաք Կազանից մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևելք, Կամա գետի աջ ափին։ Զբաղեցնում է 41,1 կմ² տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականին եղել է 70.728[3], դրան նախորդած մարդահամարներին արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. 2002 թվականին՝ 68.663[4], 1989 թվականին՝ 53.537[5]:

Ելաբուգայի մերձակայքում է գտնվում Ստորին Կամայի ազգային պարկի մի հատվածը։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ վարկածներից մեկի՝ բնակավայրի անվանումն առնչվում է թյուրքական Ալաբուղա անձնանունին, որը բառացի թարգմանությամբ նշանակում է խայտաբղետ ցուլ (ցուլը խորհրդանշել է այդ անունը կրողի ուժը, զորությունը)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բնակավայրին տրվել է մոտակա Ալաբուղա լճի անվանումը, որը թաթարերենից թարգմանած՝ նշանակում է պերկես ձուկ[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 10-րդ դարում, երբ վոլգյան բուլղարների Իբրահիմ խաննն այստեղ կառուցել է «Ալամիր սուլթան» անվանումն ստացած սահմանային բերդը (985 թվական)։ Ընդ որում՝ ավանդազրույցի համաձայն՝ այդ բերդը կառուցվել է Ալամիր սուլթանի՝ այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացու ենթադրյալ, առասպելական գերեզմանի մոտ։ Սկզբնապես Ալաբուղա անվանումը տրված է եղել բերդի աշտարակին, հետագայում այն տարածվել է բնակավայրի վրա։ Բերդը դարեր անց լքվել է, նրա փլատակներն այսօր հայտնի են Şaytan qalası (Դևի, սատանայի բերդ) անվանումով։ 16-րդ դարի երկրորդ կեսին այստեղ ռուսական գյուղակ է հիմնվել, ժամանակի ընթացքում կառուցվել է եկեղեցի, որին, ավանդազրույցի համաձայն, Իվան Ահեղ ցարը նվիրել է երեք սրբերի՝ Բարսեղ Մեծին, Գրիգոր Աստվածաբանին և Հովհան Ոսկեբերանին պատկերող սրբապատկեր։ Այդ ժամանակներից էլ գյուղակը գյուղի է վերածվել, ստացել Трёхсвятское (սրբերի եռյակ) անվանումը, որը գործածվել է թաթարական Ալաբուղայի աղավաղված ձևին՝ Ելաբուգային զուգահեռ[7]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տնտեսության մեջ ծանրակշիռ մասնաբաժին ունի նավթավերամշակման արդյունաբերությունը։ 1990-ական թվականներին շահագործման է հանձնվել Ford Motor Company ընկերության ավտոհավաքման գործարանը։ 2008 թվականին Sollers JSC ընկերությունը կառուցել է մի նոր գործարան՝ Fiat Ducato ավտոմեքենաների արտադրության համար։ Քաղաքում գործում են նաև կենցաղային տեխնիկա (ջեռուցիչներ, մսաղացներ և այլն) արտադրող, ինչպես նաև թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելաբուգաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 5.4
(41.7)
5.6
(42.1)
13.5
(56.3)
29.0
(84.2)
32.4
(90.3)
36.8
(98.2)
38.1
(100.6)
39.1
(102.4)
31.6
(88.9)
24.2
(75.6)
14.4
(57.9)
13.0
(55.4)
39.1
(102.4)
Միջին բարձր °C (°F) −8.1
(17.4)
−7.1
(19.2)
−0.2
(31.6)
10.3
(50.5)
19.4
(66.9)
24.0
(75.2)
25.9
(78.6)
22.9
(73.2)
16.4
(61.5)
7.9
(46.2)
−0.9
(30.4)
−6.1
(21)
8.7
(47.7)
Միջին օրական °C (°F) −11.6
(11.1)
−10.8
(12.6)
−4.3
(24.3)
5.5
(41.9)
13.5
(56.3)
18.4
(65.1)
20.4
(68.7)
17.8
(64)
11.9
(53.4)
4.8
(40.6)
−3.5
(25.7)
−9.2
(15.4)
4.4
(39.9)
Միջին ցածր °C (°F) −15.0
(5)
−14.5
(5.9)
−8.4
(16.9)
0.7
(33.3)
7.5
(45.5)
12.8
(55)
14.8
(58.6)
12.6
(54.7)
7.4
(45.3)
1.6
(34.9)
−6.0
(21.2)
−12.3
(9.9)
0.1
(32.2)
Ռեկորդային ցածր °C (°F) −37.3
(−35.1)
−34.3
(−29.7)
−29.8
(−21.6)
−19.2
(−2.6)
−4.1
(24.6)
−0.6
(30.9)
1.6
(34.9)
1.0
(33.8)
−3.5
(25.7)
−12.5
(9.5)
−28.7
(−19.7)
−37.7
(−35.9)
−37.7
(−35.9)
Տեղումներ մմ (դյույմ) 37.8
(1.488)
27.2
(1.071)
28.2
(1.11)
29.8
(1.173)
46.9
(1.846)
55.1
(2.169)
57.8
(2.276)
67.6
(2.661)
58.5
(2.303)
49.9
(1.965)
45.1
(1.776)
45.2
(1.78)
549.1
(21.618)
աղբյուր: {{{աղբյուր 1}}}

Անվանի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ելաբուգայում է ծնվել ռուս նշանավոր բնանկարիչ Իվան Շիշկինը։ Այս քաղաքը ծննդավայրն է նաև Նադեժդա Դուրովայի, ով տղամարդու կերպ առած՝ որպես հեծելազորային արիաբար մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի զորքի դեմ մղված մարտերին, արժանացել մարտական բազմաթիվ պարգևների։ 1866 թվականին հենց Ելաբուգայում էլ մահացել ու թաղվել է։ Այս քաղաքում 1941 թվականին ինքնասպան է եղել ռուս նշանավոր բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան (թաղվել է քաղաքային գերեզմանատանը)։ Գերմանացիների դեմ Խորհրդային Միության մղած Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-ից 1944 թվականներին) Ելաբուգայում է գտնվել ու գործել Լենինգրադից տարհանված պետհամալսարանի մասնաճյուղը՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ։ Դասախոսների շարքում էին հետագայում ակադեմիկոսի կոչում ստացած գիտնականներ վ. Ի. Սմիռնովը, Վ. Ա. Ֆոկը, Վ. Վ. Սոբոլևը...

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 26. Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2018 годаFederal State Statistics Service.
  2. «Статистика». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. на официальном сайте Елабужского муниципального района
  3. Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service.
  4. Russian Federal State Statistics Service (May 21, 2004). Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек [Population of Russia, Its Federal Districts, Federal Subjects, Districts, Urban Localities, Rural Localities—Administrative Centers, and Rural Localities with Population of Over 3,000] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (in Russian).
  5. Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров [All Union Population Census of 1989: Present Population of Union and Autonomous Republics, Autonomous Oblasts and Okrugs, Krais, Oblasts, Districts, Urban Settlements, and Villages Serving as District Administrative Centers]. Всесоюзная перепись населения 1989 года [All-Union Population Census of 1989] (in Russian). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Institute of Demography at the National Research University: Higher School of Economics]. 1989 – via Demoscope Weekly.
  6. «Елабужский муниципальный район 1 | История города». xn--80aacgcdh2cyaav6b.xn--p1ai. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
  7. Поспелов, 2008, էջ 181—182
  8. «Елабуга и турецкий город Сафранболу станут побратимами» (ռուսերեն). www.tatar-inform.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Елабуга и турецкий город Сафранболу — побратимы».{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
  10. «Елабуга и Сарапул стали городами-побратимами». Елабужский муниципальный район. 2018 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելաբուգա» հոդվածին։