Ելաբուգա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ելաբուգա | |||
թաթ.՝ Алабуга | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Ելաբուժսկի շրջան | ||
Հիմնադրված է | 1007 թ. | ||
Առաջին հիշատակում | 17-րդ դար | ||
Մակերես | 41 կմ² | ||
ԲԾՄ | 70 մետր | ||
Բնակչություն | ▲73 759 մարդ (հունվարի 1, 2024)[1] | ||
Ժամային գոտի | UTC+3 | ||
Հեռախոսային կոդ | 85557 | ||
Փոստային դասիչ | 423600 | ||
Պաշտոնական կայք | elabuga-city.ru | ||
| |||
Ելաբուգա (ռուս.՝ Ела́буга; թաթ.՝ Алабуга), քաղաք Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի Հանրապետությունում, այդ հանրապետության մայրաքաղաք Կազանից մոտավորապես 200 կիլոմետր դեպի արևելք, Կամա գետի աջ ափին։ Զբաղեցնում է 41,1 կմ² տարածք[2]։ Բնակչության թվաքանակը 2010 թվականին եղել է 70.728[3], դրան նախորդած մարդահամարներին արձանագրվել են հետևյալ ցուցանիշները. 2002 թվականին՝ 68.663[4], 1989 թվականին՝ 53.537[5]:
Ելաբուգայի մերձակայքում է գտնվում Ստորին Կամայի ազգային պարկի մի հատվածը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վարկածներից մեկի՝ բնակավայրի անվանումն առնչվում է թյուրքական Ալաբուղա անձնանունին, որը բառացի թարգմանությամբ նշանակում է խայտաբղետ ցուլ (ցուլը խորհրդանշել է այդ անունը կրողի ուժը, զորությունը)։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ բնակավայրին տրվել է մոտակա Ալաբուղա լճի անվանումը, որը թաթարերենից թարգմանած՝ նշանակում է պերկես ձուկ[6]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրը հիմնադրվել է 10-րդ դարում, երբ վոլգյան բուլղարների Իբրահիմ խաննն այստեղ կառուցել է «Ալամիր սուլթան» անվանումն ստացած սահմանային բերդը (985 թվական)։ Ընդ որում՝ ավանդազրույցի համաձայն՝ այդ բերդը կառուցվել է Ալամիր սուլթանի՝ այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացու ենթադրյալ, առասպելական գերեզմանի մոտ։ Սկզբնապես Ալաբուղա անվանումը տրված է եղել բերդի աշտարակին, հետագայում այն տարածվել է բնակավայրի վրա։ Բերդը դարեր անց լքվել է, նրա փլատակներն այսօր հայտնի են Şaytan qalası (Դևի, սատանայի բերդ) անվանումով։ 16-րդ դարի երկրորդ կեսին այստեղ ռուսական գյուղակ է հիմնվել, ժամանակի ընթացքում կառուցվել է եկեղեցի, որին, ավանդազրույցի համաձայն, Իվան Ահեղ ցարը նվիրել է երեք սրբերի՝ Բարսեղ Մեծին, Գրիգոր Աստվածաբանին և Հովհան Ոսկեբերանին պատկերող սրբապատկեր։ Այդ ժամանակներից էլ գյուղակը գյուղի է վերածվել, ստացել Трёхсвятское (սրբերի եռյակ) անվանումը, որը գործածվել է թաթարական Ալաբուղայի աղավաղված ձևին՝ Ելաբուգային զուգահեռ[7]։
-
Քաղաքի խորհրդանիշը դարձած Շայթանի (Դևի, սատանայի) աշտարակը
-
Սպասսկայա փողոցը
-
Գասսարա փողոցը
-
Կազանսկայա փողոցը
-
«Շիշկինյան լճեր» զբոսավայրը
-
Տունը, որտեղ ինքնասպանություն է գործել ռուս անվանի բանաստեղծուհի Մարինա Ցվտաևան
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տնտեսության մեջ ծանրակշիռ մասնաբաժին ունի նավթավերամշակման արդյունաբերությունը։ 1990-ական թվականներին շահագործման է հանձնվել Ford Motor Company ընկերության ավտոհավաքման գործարանը։ 2008 թվականին Sollers JSC ընկերությունը կառուցել է մի նոր գործարան՝ Fiat Ducato ավտոմեքենաների արտադրության համար։ Քաղաքում գործում են նաև կենցաղային տեխնիկա (ջեռուցիչներ, մսաղացներ և այլն) արտադրող, ինչպես նաև թեթև արդյունաբերության ձեռնարկություններ։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելաբուգաի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 5.4 (41.7) |
5.6 (42.1) |
13.5 (56.3) |
29.0 (84.2) |
32.4 (90.3) |
36.8 (98.2) |
38.1 (100.6) |
39.1 (102.4) |
31.6 (88.9) |
24.2 (75.6) |
14.4 (57.9) |
13.0 (55.4) |
39.1 (102.4) |
Միջին բարձր °C (°F) | −8.1 (17.4) |
−7.1 (19.2) |
−0.2 (31.6) |
10.3 (50.5) |
19.4 (66.9) |
24.0 (75.2) |
25.9 (78.6) |
22.9 (73.2) |
16.4 (61.5) |
7.9 (46.2) |
−0.9 (30.4) |
−6.1 (21) |
8.7 (47.7) |
Միջին օրական °C (°F) | −11.6 (11.1) |
−10.8 (12.6) |
−4.3 (24.3) |
5.5 (41.9) |
13.5 (56.3) |
18.4 (65.1) |
20.4 (68.7) |
17.8 (64) |
11.9 (53.4) |
4.8 (40.6) |
−3.5 (25.7) |
−9.2 (15.4) |
4.4 (39.9) |
Միջին ցածր °C (°F) | −15.0 (5) |
−14.5 (5.9) |
−8.4 (16.9) |
0.7 (33.3) |
7.5 (45.5) |
12.8 (55) |
14.8 (58.6) |
12.6 (54.7) |
7.4 (45.3) |
1.6 (34.9) |
−6.0 (21.2) |
−12.3 (9.9) |
0.1 (32.2) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −37.3 (−35.1) |
−34.3 (−29.7) |
−29.8 (−21.6) |
−19.2 (−2.6) |
−4.1 (24.6) |
−0.6 (30.9) |
1.6 (34.9) |
1.0 (33.8) |
−3.5 (25.7) |
−12.5 (9.5) |
−28.7 (−19.7) |
−37.7 (−35.9) |
−37.7 (−35.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 37.8 (1.488) |
27.2 (1.071) |
28.2 (1.11) |
29.8 (1.173) |
46.9 (1.846) |
55.1 (2.169) |
57.8 (2.276) |
67.6 (2.661) |
58.5 (2.303) |
49.9 (1.965) |
45.1 (1.776) |
45.2 (1.78) |
549.1 (21.618) |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Անվանի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ելաբուգայում է ծնվել ռուս նշանավոր բնանկարիչ Իվան Շիշկինը։ Այս քաղաքը ծննդավայրն է նաև Նադեժդա Դուրովայի, ով տղամարդու կերպ առած՝ որպես հեծելազորային արիաբար մասնակցել է Նապոլեոն Բոնապարտի զորքի դեմ մղված մարտերին, արժանացել մարտական բազմաթիվ պարգևների։ 1866 թվականին հենց Ելաբուգայում էլ մահացել ու թաղվել է։ Այս քաղաքում 1941 թվականին ինքնասպան է եղել ռուս նշանավոր բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան (թաղվել է քաղաքային գերեզմանատանը)։ Գերմանացիների դեմ Խորհրդային Միության մղած Հայրենական մեծ պատերազմի տարիներին (1941-ից 1944 թվականներին) Ելաբուգայում է գտնվել ու գործել Լենինգրադից տարհանված պետհամալսարանի մասնաճյուղը՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի ղեկավարությամբ։ Դասախոսների շարքում էին հետագայում ակադեմիկոսի կոչում ստացած գիտնականներ վ. Ի. Սմիռնովը, Վ. Ա. Ֆոկը, Վ. Վ. Սոբոլևը...
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ճարտարապետական հուշարձաններ
-
Թեմական իգական ուսումնարանի շենքը 20-րդ դարի սկզբին (ներկայումս՝ Կազանի դաշնային համալսարանի մասնաճյուղը)
-
Համալսարանի ժամանակակից շենքը
-
Վանքը 20-րդ դարասկզբին
-
Աստվածամոր սրբապատկերի եկեղեցին
-
Սպասսկի տաճարը
-
Պոկրովսկայա եկեղեցին
-
Մզկիթը
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆրանբոլու, Թուրքիա[8][9]
Ալեքսին, Ռուսաստան
Բերյոզովսկի, Ռուսաստան
Սարապուլ, Ռուսաստան[10]
Վայլհայմ (Վերին Բավարիա), Գերմանիա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Численность постоянного населения Российской Федерации по муниципальным образованиям на 1 января 2024 года (ռուս.) — М.: Росстат, 2024.
- ↑ «Статистика». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. на официальном сайте Елабужского муниципального района
- ↑ Russian Federal State Statistics Service (2011). Всероссийская перепись населения 2010 года. Том 1 [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service.
- ↑ Russian Federal State Statistics Service (May 21, 2004). Численность населения России, субъектов Российской Федерации в составе федеральных округов, районов, городских поселений, сельских населённых пунктов – районных центров и сельских населённых пунктов с населением 3 тысячи и более человек [Population of Russia, Its Federal Districts, Federal Subjects, Districts, Urban Localities, Rural Localities—Administrative Centers, and Rural Localities with Population of Over 3,000] (XLS). Всероссийская перепись населения 2002 года [All-Russia Population Census of 2002] (in Russian).
- ↑ Всесоюзная перепись населения 1989 г. Численность наличного населения союзных и автономных республик, автономных областей и округов, краёв, областей, районов, городских поселений и сёл-райцентров [All Union Population Census of 1989: Present Population of Union and Autonomous Republics, Autonomous Oblasts and Okrugs, Krais, Oblasts, Districts, Urban Settlements, and Villages Serving as District Administrative Centers]. Всесоюзная перепись населения 1989 года [All-Union Population Census of 1989] (in Russian). Институт демографии Национального исследовательского университета: Высшая школа экономики [Institute of Demography at the National Research University: Higher School of Economics]. 1989 – via Demoscope Weekly.
- ↑ «Елабужский муниципальный район 1 | История города». xn--80aacgcdh2cyaav6b.xn--p1ai. Արխիվացված է օրիգինալից 2021-04-19-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 11-ին.
- ↑ Поспелов, 2008, էջ 181—182
- ↑ «Елабуга и турецкий город Сафранболу станут побратимами» (ռուսերեն). www.tatar-inform.ru. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 4-ին.
- ↑ «Елабуга и турецкий город Сафранболу — побратимы».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - ↑ «Елабуга и Сарапул стали городами-побратимами». Елабужский муниципальный район. 2018 թ․ սեպտեմբերի 27. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 27-ին.
{{cite web}}
: Check|url=
value (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Unofficial website of Yelabuga (ռուսերեն)
- Unofficial website of Yelabuga (անգլերեն)
- Website about Yelabuga (ռուսերեն)
- Article about Yelabuga, Nizhnekamsk and the surrounding area (անգլերեն)
- Population of Yelabuga by mother tongue in 1897 (անգլերեն)
- «Елабуга». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Сайт официальной Елабуги Արխիվացված 2021-12-23 Wayback Machine
- Главный городской телеканал «Елабуга 24» Արխիվացված 2021-04-22 Wayback Machine
- Официальный сайт Елабужского государственного музея-заповедника
- Елабужский сайт для туристов
- Сайт о Елабуге, фотографии Елабуги, достопримечательности, история и люди
- «Карта достопримечательностей Елабуги».
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Поспелов Е. М. Географические названия России. Топонимический словарь. — М.: Астрель, АСТ, 2008. — 523 с. — 1500 экз. — ISBN 978-5-17-054966-5
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ելաբուգա» հոդվածին։ |
|