Ստորին Կամայի ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստորին Կամայի ազգային պարկ
Nkama pumpjack.jpg
ՏեսակՌուսաստանի ազգային պարկ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՎարչատարածքՏուկաևսկի շրջան և Ելաբուժսկի շրջան
Մակերես265,87 կմ²
Ձևավորում1991

Ստորին Կամայի ազգային պարկ (ռուս.՝ Национальный парк Нижняя Кама; թաթ.՝ Түбән Кама милли паркы, Tübän Kama milli parkı), ազգային պարկ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական մասում՝ Թաթարստանի Հանրապետության Տուկաևսկի և Ելաբուժսկի շրջաններում։ Կազմավորվել է 1991 թվականի ապրիլի 20-ին՝ Կամա գետի ու նրա վտակների ափերին ու դրանց մերձակայքում ընկած անտառները (մեծ մասամբ՝ սոճուտներ) պահպանելու նպատակով[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը բաղկացած է երեք առանձնացված մասնաբաժիններից, որոնցից երկուսը՝ «Մալի Բորը» (ռուս.՝ Малый Бор - «Փոքր սոճուտ») և «Տանաևսկայա դաչան» («Танаевская дача» - «Տանաևի ամառանոց») Ելաբուգա քաղաքի մերձակայքում են, Կամայի աջ ափին, մինչդեռ երրորդը՝ «Բոլշոյ Բորը», գտնվում է Կամայի ձախ ափին՝ թերակղզու վրա, Նաբերեժնիե Չելնի քաղաքի մոտակայքում[2]։ Պարկի սահմաններում է ընկած Նիժնեկամսկի ջրամբարը։ Գետի աջ ափը բարձրադիր է, բլրապատ, ձախ ափը հարթ է[3]։ Ամբարտակից ներքև Կաման գալարներով է առաջ ընթանում, և այդտեղ՝ աջ ափին ընկած մարգագետինները նույնպես ազգային պարկին են պատկանում[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկում տարածված խոշոր կաթնասուն կենդանիներից են իշայծյամները, եղնիկները, վարազները, լուսանները, փորսուղները, ջրային կենդանիներից՝ եվրասիական կուղբերը, ջրարջաշները... Հանդիպում են չղջիկների բազմաթիվ տեսակներ, որոնցից մի քանիսը աշխարհում սակավ հանդիպողներից են։ Ազգային պարկում կան թռչունների շուրջ 190, սողունների՝ 6, երկկենցաղների՝ 10, ձկների՝ 16 տեսակներ[2]։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիժնեկամսկի ջրամբարին առընթեր տարածքները անտառապատ են։ Անտառապատ են նաև նրա ափերից հեռու ընկած առանձին հատվածներ։ Անտառներում ֆերակշռում են սոճիները (65.4% ), կեչիները (19%), հացենիները (6%)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Нижняя Кама Национальный парк (Russian)։ Ministry of Natural Resources of the Russian Federation։ Վերցված է 31 January 2015 
  2. 2,0 2,1 Национальный Парк Нижняя Кама (Russian)։ ФГБУ НП "Нижняя Кама"։ Վերցված է 3 October 2012 
  3. И. А. Кусый, ed. (2007)։ Национальный парки России: Северо-Запад и центр։ Вокруг света (Russian)։ Вокруг света։ էջեր 35–55։ ISBN 5986521102 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]