Jump to content

Դոգվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոգվիլ
անգլ.՝ Dogville
Երկիր Ֆրանսիա[1]
 Գերմանիա[1]
 Միացյալ Թագավորություն[1]
 Դանիա[1]
 Ֆինլանդիա
 Իտալիա
 Շվեդիա[1]
 Նիդերլանդներ[1]
 Նորվեգիա[2]
Ժանրդրամա[3][4][5][…], արտհաուս, թրիլեր[2], միստիկ ֆիլմ[2] և քրեական ֆիլմ[2]
Թեմափախուստ[1], համայնք[1], գյուղականություն[1], վրեժ[1] և իշխանություն[1]
Թվականմայիսի 19, 2003
Լեզուանգլերեն
ՌեժիսորԼարս ֆոն Թրիեր[3][6][5][…]
ՊրոդյուսերՎիբեկե Վինդելով[1]
Սցենարի հեղինակԼարս ֆոն Թրիեր[1]
ԴերակատարներՆիկոլ Քիդման[3][4][6][…], Փոլ Բեթանի[3][4][7][…], Ստելլան Սկարսգորդ[3][6][7][…], Խլոե Սեվինյի[3][7], Շիվոն Ֆելլոն[7], Ջոն Հըրթ[7], Ջեյմս Քաան[3][7][8], Ֆիլիպ Բեյքեր Հոլ[7][8][1], Լորեն Բեքոլ[3][4][7][…], Փաթրիշա Քլարքսոն[3][7][8][…], Ջերեմի Դևիս[3][7][8][…], Բեն Գազզարա[3][7][8], Բլեր Բրաուն[6][7], Ժելկո Իվանեկ[7], Հերիետ Անդերսոն[7][8][1], Ուդո Կիր[3][7], Ժան-Մարկ Բառ[7][8][1], Թոմ Հոֆման[7], Շոնա Շիմ[7], Քլեո Քինգ[7], Բիլ Ռեյմոնդ[9], Ժան Կոստեր[9], Ինգվար Օրներ[9], Էլիզաբեթ Ֆալկ[9] և Գունար Յոհանսոն[9]
ՕպերատորԷնթոնի Դոդ Մենթլ[1]
ԵրաժշտությունՋովաննի Բատիստա Պերգոլեզի
ՄոնտաժՄոլլի Մառլեն Ստենսգաարդ[9][1]
Պատմվածքի վայրԺայռոտ լեռներ[1]
ԿինոընկերությունCanal+, France 3, Zentropa[10], Isabella Films[10], Memfis Film[10], Pain Unlimited[10], Sigma Films[10] և Slot Machine[10]
Տևողություն177 րոպե
Շահույթ16 680 836 $[11]
ՀաջորդՄանդերլեյ
Պաշտոնական կայքէջ
 Dogville Վիքիպահեստում

«Դոգվիլ» (անգլ.՝ Dogville), 2003 թվականի ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի կողմից նկարահանված ֆիլմ։

Ֆիլմը ռեժիսորի կողմից նախապես պլանավորված «ԱՄՆ՝ հնարավորությունների երկիր» եռագրության առաջին մասն է։ Շարունակությունը՝ երկրորդ մասը, 2005 թվականին նկարահանված «Մանդերլեյ» ֆիլմն է։ Երրորդ մասը, որ պետք է կոչվեր «Վաշինգտոն», այդպես էլ չի նկարահանվել[12]։

Ֆիլմն իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինեմատոգրաֆում, թերևս կինոյի պատմության ամենադժվար դիտվող ֆիլմերից է։ Լարս ֆոն Թրիերը այն նկարահանել է իրեն շատ բնորոշ ոճով, որպես հաղթաթուղթ ունենալով հանդիսատեսի վրա թողնված ազդեցությունը, արժանացել է տարբեր կինոփառատոնների գլխավոր մրցանակների, ստացել է 13 մրցանակ և ներկայացվել ևս 19-ի։

Ֆիլմն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ գրեթե բացակայում են դեկորացիաները, նկարահանման հրապարակը թատրոնի բեմն է, որտեղ տների և սենյակների սահմանները բաժանված են հատակին գծված գծերով։

Ֆիլմի գործողությունները ծավալվում են 1930-ական թվականներին Դոգվիլ հորինված անվանումով ամերիկյան քաղաքում, որը գտնվում է բարձր լեռներում։ Քաղաքում փողոցները նշանակված են միայն փողոց անվանումով, որոնք սահմանազատված են 2 զուգահեռ գծերով, տները՝ միայն դրանց գծագրերով, ծառերը և թփերը գրված են հատակին «ծառ» և «թուփ» անվանումով, նույնիսկ շունը նկարված է։ Իրական են միայն մի քանի կահույք և ավտոմոբիլները։

Քաղաքը ունի ընդամենը 22 բնակիչ՝ 15 մեծահասակ և 7 երեխա։ Քաղաքն ապրում է հանգիստ շնչով, ունի իր տարօրինակ չգրված կանոնները։ Սակայն քաղաքի այսպես կոչված անդորրը խախտվում է, երբ հյուր է գալիս մի խորհրդավոր անծանոթուհի՝ Գրեյս անունով (Նիկոլ Քիդման)։ Շատերը դեմ են լինում Գրեյսի՝ իրենց քաղաքում ապրելուն, սակայն մի մասը կողմ է դրան...

Ֆիլմի դրվագները պատմվում են հեղինակի կողմից։ Բաղկացած է 11 մասից՝ նախաբան, 9 գլուխ և տիտրեր։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հանքահորի մուտքի մոտ գրված է "Dictum ac factum", որը լատիներենից նշանակում է «Ասված է - արված է»։
  • Լուսանկարները, որոնք ցուցադրվում են ֆիլմի ավարտի տիտրերի ժամանակ, վերցված են Ջեյքոփ Հոլդթի «Ամերիկյան նկարներ» գրքից[13]։
  • Ֆիլմի հետ զուգահեռ ստեղծվել է նաև «Դոգվիլի պատմությունը» վավերագրական ֆիլմը (անգլ.՝ Dogville Confessions, 2003), ռեժիսոր Սամի Սայֆա։ Այստեղ դերասանները անկեղծորեն պատմում են նկարահանումներին ուղեկցող գործնական և անձնական դժվարությունների, ինչպես նաև ռեժիսորի հետ ոչ հեշտ հարաբերությունների մասին. Լարս ֆոն Թրիերը բացատրում է ստեղծագործական մեթոդը, ֆիլմի գաղափարախոսությունը և ընդգծում, որ դերասանների համատեղ աշխատելու ամենակարևոր պայմաներից մեկը փոխադարձ լիարժեք վստահությունն է։
  • Վերայի դերն սկզբնապես կատարում էր Կատրին Քարթլիջը, իսկ այն բանից հետո, երբ նա ստիպված եղավ թողնել նկարահանման հրապարակը, նրա դերի համար վերցրին Պատրիշա Կլարկսոնին։
  • Ֆիլմը Քվենտին Տարանտինոյի 1992 թվականից հետո ստեղծված սիրելի ֆիլմերի քսանյակում զբաղեցնում է 7-րդ տեղը[14]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 europeanfilmawards.eu
  2. 2,0 2,1 2,2 2,3 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 http://decine21.com/Peliculas/Dogville-1343
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.metacritic.com/movie/dogville
  5. 5,0 5,1 http://www.filmaffinity.com/en/film573847.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 http://stopklatka.pl/film/dogville
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 http://www.imdb.com/title/tt0276919/fullcredits
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 http://www.bbfc.co.uk/releases/dogville-2004-4
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 Դանիական ազգային ֆիլմագրություն
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 https://web.archive.org/web/20190720124603/https://www.europeanfilmacademy.org/2003.101.0.html
  11. http://www.boxofficemojo.com/movies/?id=dogville.htm
  12. ««Wasington»-ը (2009) Rotten Tomatoes կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 29-ին.
  13. «Ամերիկյան նկարներ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
  14. «Քվենտին Տարանտինոյի թոփ 20 սիրելի ֆիլմերը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոգվիլ» հոդվածին։