Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դյուսելդորֆի հին ակադեմիայի շենքը»,1831, Անդրեաս Ախենբախ

Դյուսելդորֆի գեղանկարչական դպրոց (գերմ.՝ Düsseldorfer Malerschule), գերմանական և եվրոպական գեղանկարչության ազդեցիկ դպրոց, որ ձևավորվել է 19-րդ դարի առաջին կեսին Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում դասավանդած և ուսանած նկարիչներից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցը ձևավորվել է Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայի հիման վրա։ Ակադեմիայի առաջին տնօրենը եղել է Պետեր Կոռնելիուսը, ով ակադեմիայի գործունեությունը կողմնորոշեց դեպի ակադեմիական ռոմանտիզմ։ Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցը ծագել է գերմանական ռոմանտիզմից` դառնալով նրա մի մասը։

Կոռնելիուսին տնօրենի պաշտոնում փոխարինել է Ֆրիդրիխ Շադովը (1826-1859), ով փաստորեն դարձավ գեղանկարչական դպրոցի հիմնադիրը։ Նրա օրոք առանձնացան տարբեր ուղղություններ. ազգային-պատմական թեման ներկայացվեց ռոմանտիկ (Կարլ Ֆերդինանդ Զոն), հերոսաէպիկական (Ա. Ռետել), նույնիսկ ընդդիմական, հակակաթոլիկ ոգով։ Զարգացավ ռեալիստական բնանկարը (Օսվալդ Ախենբախ, Անդրեաս Ախենբախ), 1850-ական թվականներին իդեալականացվեց բյուրգերական և ավանդական գեղջկական կենցաղը (Լյուդվիգ Կնաուս)։

«Փախստական ստրուկները Վիրջինիայում», 1888, Դևիդ Կրոնին

Դյուսելդորֆի շրջանավարտներից են եղել եվրոպական գրեթե բոլոր երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի քաղաքացիներ։ Սակայն ուղղությունն ամենամեծ թվով հետևորդներ ունեցավ ԱՄՆ-ից, որոնք դարձան Հուդզոն գետի դպրոցի ուղղության հիմնադիրները։ Ակադեմիայի շրջանավարտներն անդրօվկիանյան նկարիչներին ծանոթացրին Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ավանդույթներին։

Դպրոցի հետևորդների կողմից ստեղծվել են մոնումենտալ կտավների շարքեր` պատմական ու կրոնական թեմաներով, հատկապես աստվածաշնչյան թեմաներով։

Դպրոցի գեղանկարիչները մեծ հաջողության են հասել հատկապես բնանկարի պատկերման տեսանկյունից։ Նրանց աշխատանքներն աչքի են ընկնում փոքր դետալների պատկերման ճշտությամբ, հաճախ մեծ թվով կրոնական կամ այլաբանական կերպարների առկայությամբ։

Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի վերջին սերունդը 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին ստեղծեց նկարիչների նոր միություն` «Զոնդերբունդ»։

Առաջին համաշխարհային պատերազմը վերջ դրեց դյուսելդորֆյան ուղղության գրեթե հարյուրամյա պատմությանը։

Նշանավոր ներկայացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1819-1918 թվականների շրջանում ուղղությունն ունեցել է շուրջ 4000 նկարիչ, որոնցից են[1][2].

  • Պետեր Նիկոլայ Արբո
  • Յակոբ Բեքեր
  • Գունար Բերգ
  • Պետեր Բերենս
  • Ուիլյամ Հոլբրուկ Բերդ
  • Առնոլդ Բյոկլին
  • Ալբերտ Բիրշտադտ
  • Գեորգ Բլայբտրոյ
  • Վիլհելմ Բուշ
  • Կառլ Վիմար
  • Ռիչարդ Կեյտոն Վուդվիլ
  • Հանս Գուդե
  • Հանս Դալ
  • Հուբերտ Զալենտին
  • Կառլ Ֆերդինանդ Զոն
  • Ֆրանց Իտենբախ
  • Կաքս Յենսեն
  • Էլիզաբեթ Յերիխաու-Բաուման
  • Ալեքսանդր Կալամ
  • Արթուր Կամպֆ
  • Վիլհելմ Կամպհաուզեն
  • Գերման Ավգուստ Կապելեն
  • Վիլհելմ ֆոն Կաուլբախ
  • Ռուդոլֆ Կոլլեր
  • Անտս Լայկմաա
  • Վիլհելմ Լեմբրուկ
  • Ամալիյա Լինդեգրեն
  • Ավգուստ Մակե
  • Ֆրիզ Մակենզեն
  • Ավգուստ Մալմստրյոմ
  • Հարի Մելհես
  • Օտտո Մոդերզոն
  • Միխայ Մունկաչի
  • Կառլ Հենրիխ Անտոն Մյուկե
  • Մորտեն Մյուլեր
  • Ադոլֆ Նորտեն
  • Քրիստիան Ռաուդ
  • Պաուլ Ռաուդ
  • Ակսել Թալբերգ
  • Ադոլֆ Թիդեմանդ
  • Պեդեր Կապելեն Տուրման
  • Էդվարդ Ուոլթոն
  • Լեսեր Ուրի
  • Լարս Հերտերվիգ
  • Բերնհարդ Հյոտգեր
  • Ֆերդինանդ Թեոդոր Հիլդեբրանդ
  • Կառլ Վիլհելմ Հյուբներ
  • Հենրիխ Ֆոգելեր
  • Ֆրիդրիխ Ֆրիդլենդեր
  • Յոհան Վիլհելմ Շիրմեր
  • Իվան Շիշկին
  • Ադոլֆ Շրեյեր
  • Ադոլֆ Շրյոդետեր
  • Կառլ Յանսեն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Humboldt, Wilhelm von (1968). Albert Leitzmann, ed. Gesammelte Schriften. 1. Abteilung: Werke. Band 6 1827-1835. Walter de Gruyter. p. 585. ISBN 978-3-11-019258-2. Retrieved 4 January 2011.
  2. Kunstmuseum Düsseldorf und Galerie Paffrath (Hrsg.): Lexikon der Düsseldorfer Malerschule, 3 Bände, Düsseldorf und München, 1997–1999

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոց» հոդվածին։