Քրիստիան Ռաուդ
| Ծնվել է | հոկտեմբերի 22, 1865[1][2][3][…] |
|---|---|
| Ծննդավայր | Viru-Jaagupi parish, Էստոնիա |
| Վախճանվել է | մայիսի 19, 1943[1][4][2][…] (77 տարեկան) |
| Մահվան վայր | Տալլին, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | նկարիչ, գծանկարիչ, նկարազարդող, արվեստագետ և exlibrist |
| Զավակներ | Helge Pihelga? |

Քրիստիան Ռաուդ (էստ․՝ Kristjan Raud, հոկտեմբերի 22, 1865[1][2][3][…], Viru-Jaagupi parish, Էստոնիա - մայիսի 19, 1943[1][4][2][…], Տալլին, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ), էստոնացի նկարիչ։
Պաուլ Ռաուդի եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1892-1897 սովորել է Սանկտ Պետերբուրգի, 1897-1898 թվականներին՝ Դյուսելդորֆի, 1899-1903 թվականներին՝ Մյունխենի, միաժամանակ՝ Ա. Աժբեի դպրոցում և գեղարվեստի ակադեմիաներում։ 1905-1914 ղեկավարել է Տարտուի իր ստեղծած գեղարվեստական ստուդիան, 1923-1926 դասավանդել է Տալլինի գեղարվեստական ուսումնարանում։ 1890-ականներին ստեղծել է էստոնավի գյուղացիների կյանքը պատկերող ժանրային էտյուդների և ուրվանկարների շարք («Խրճիթում» 1896-98)։ Հետագայում կրել է մոդեռնիզմ և սիմվոլիզմ ոճերի ազդեցությունը։ Նկարազարդել է «Կալևիպոեգ» էստոնական էպոսը (գիրքը լույս է տեսել 1935 թվականին)։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Rasmus Kangro-Pool, Kristjan Raud, 1865-1943, Eesti NSV Kunst, 1961
- Lehti Viiroja, Kristjan Raud 1865 - 1943: looming ja mōtteavaldused, Eesti NSV Kunst, 1981
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կալևն ամուսնության առաջարկություն է անում («Կալևիպոեգ» էպոսի նկարազարդումներից)
- Աստղերի ներքո
- Լվացք
- Երդում
- Նահատակը (կամ՝ «Զոհը»)
- Վհուկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.) — 2004.
- 1 2 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- 1 2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Ռաուդ» հոդվածին։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 609)։ |