Պետեր ֆոն Կորնելիուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Պետեր ֆոն Կորնելիուս
Peter von Cornelius.jpg
Ծնվել է սեպտեմբերի 23, 1783({{padleft:1783|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3]
Ծննդավայր Դյուսելդորֆ, Գերմանիա[1]
Վախճանվել է մարտի 6, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][4] (83 տարեկանում) կամ 1867[5]
Մահվան վայր Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1]
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա[6]
Կրթություն Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն նկարիչ, նկարազարդող և համալսարանի պրոֆեսոր
Ժանր դիմապատկեր
Ուշագրավ աշխատանքներ The wise and the foolish virgins և Joseph Reveals Himself to His Brothers
Աշակերտներ Ֆիլիպ Ֆոլց և Jørgen Sonne
Պարգևներ Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշան և Գիտության և արվեստի Բաբարիական Մաքսիմիլիանի շքանշան
Peter von Cornelius Վիքիպահեստում

Պետեր Իոզեֆ ֆոն Կորնելիուս (գերմ.՝ Peter Joseph von Cornelius, սեպտեմբերի 23, 1783({{padleft:1783|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:23|2|0}})[1][2][3], Դյուսելդորֆ, Գերմանիա[1] - մարտի 6, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[3][4] կամ 1867[5], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[1][7]), գերմանացի նկարիչ և մանկավարժ: Կոմպոզիտոր Պետեր Կորնելիուսի հորեղբայրը:

Կենսագրության[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյուսելդորֆյան պատկերասրահի պահապանի որդին՝ Կորնելիուսը, 15 տարեկանում որբանում է և գտնվում չափազանց ճնշված վիճակում: Դրանք հաղթահարելով՝ նա սկսեց աշխատել տեղական եկեղեցիների նկարազարդումների վրա (հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում Նոյսի սուրբ Կվիրինի եկեղեցու նկարազարդումները):

Կորնելիուսի համար հանգրվանային դարձավ Հռոմ կատարած ուղևորությունը 1811 թվականին նա միացավ գերմանական նկարիչների ընկերակցությանը, որում ընդգրկված էին Յոհան Ֆրիդրիխ Օվերբեկը, Ֆրանց Պֆորը և մյուսները: Այս ընկերակցությունը ստացավ «Սուրբ Լուկայի միություն» անվանումը, իսկ գերմանական գեղանկարչության մեջ մտավ «նազարեթցիներ» կեսկատակ կեղծանունով: Կորնելիուսը իր հռոմյան ժամանակաշրջանում այլ նազարեթցիների հետ մասնակցեց Հռոմում պրուսական դեսպան Բարտոլդի (1816-1819) տան նկարազարդմանը, ինչպես նաև (Սամուել Ամսլերի հետ համատեղ) աշխատեց «Նիբելունգների երգը» ստեղծագործության պատկերազարդման վրա:

1820-ական թվականներին Կորնելիուսը Լյուդվիգ I Բավարացու հրավերով հիմնականում բնակվել է Մյունխենում և նկարել պալատականների դիմանկարներ, իսկ 1819 թվականից մինչև 1824 թվականը եղել է Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայի առաջին տնօրենը: Նա նկարազարդում է մյունխենյան մի քանի եկեղեցիներ, ինչպես նաև Գլիպտոտեկայի և Պինակոտեկի շենքերը:

1840 թվականին Կորնելիուսը տեղափոխվում է Բեռլին: 1840-ական թվականներին է վերաբերվում նրա վերջին աշխատանքները, որոնք կատարվել են պալատական գերեզմանոցում Ալբրեխտ Դյուրերի մոտիվներով: Նրա կողմից Գլիպտոտեկայում անտիկ սյուժեներով կատարված որմնանկարները (1820-1830) և «Դաժան դատաստանը» սուրբ Լյուդվիգի եկեղեցում (1836-1840) համարվում են այդ ժամանակաշրջանի գերմանական ակադեմիական արվեստի առավել բնութագրիչ ստեղծագործություններ և երկար ժամանակ ծառայում էին որպես նմուշներ, որոնցով դաստիարակվել են Գերմանիայի երիտասարդ սերնդի նկարիչները:

Կորնելիուսի աշակերտներից են եղել գեղանկարիչներ Հենրիխ Գեսրգ Բրանդեսը, Յակոբ Գյոտցենբերգերը և Գոտլիբ Հասենը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Корнелиус Петер фон - статья из Большой советской энциклопедии.