Գունար Բերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գունար Բերգ
Gunnar Berg Portrait.jpg
Ծնվել էմայիսի 21, 1863(1863-05-21)[1][2][3][4]
ԾննդավայրՍվոլյեր, Նուռլան, Նորվեգիա
Վախճանվել էդեկտեմբերի 23, 1893(1893-12-23)[1][2][3][4] (30 տարեկանում)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական կայսրություն[1]
ՔաղաքացիությունՆորվեգիա
ԿրթությունԴյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրբնանկար
Gunnar Berg Վիքիպահեստում

Գունար Բերգ (նորվ.՝ Gunnar Berg, մայիսի 21, 1863(1863-05-21)[1][2][3][4], Սվոլյեր, Նուռլան, Նորվեգիա - դեկտեմբերի 23, 1893(1893-12-23)[1][2][3][4], Բեռլին, Գերմանական կայսրություն[1]), նորվեգացի գեղանկարիչ, Դյուսելդորֆի գեղարվեստական դպրոցի ներկայացուցիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունար Բերգը ծնվել է Նորվեգական ծովի հյուսիս-արևմուտքում նորվեգական ափին գտնվող Լոֆոտենյան կղզիներում։ Նա ընտանիքի 12 եղբայրներից և քույրերից ավագն էր։ 1875—1881 թվականներին հաճախել է Տրոնհեյմի եկեղեցուն կից դպրոց։

Դեռ վաղ տարիքից առանձնանում էր նկարչական տաղանդով։ Նկարչության և գեղանկարչության մասնավոր դասեր է ստացել նկարիչ Յոհանեսենի մոտ։ Ավելի ուշ Բերգենում սովորել է արհեստավորական ուսումնարանում։

Ապա 1883-1885 թվականներին ուսանել է Գերմանիայում Դյուսելդորֆի գեղարվեստի ակադեմիայում։ Ակադեմիան ավարտելուց հետո մինչև իր մահը Բերգն ապրել և աշխատել է Դյուսելդորֆում և Բեռլինում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունար Բերգի անունը կապվում է Դյուսելդորֆի գեղանկարչական դպրոցի հետ։ Հռչակվել է հայրենի Լոֆոտենյան կղզիների, ուր գրեթե ամեն տարի այցելում էր ձկնորսաշրջանի սկզբում, խստաշունչ գեղեցկությունը ներբողող նկարների շնորհիվ։

Բերգը նկարել է հարազատ քաղաքի, ծովային լանդշաֆտների և բնապատկերների տեսարաններ։ Նրա գործերի հիմնական թեման ձկնորսների աշխատանքն էր. լեռները և ծովը և՛ ամառվա, և՛ ձմռան ժամանակ։ Բացի դա, նա ստեղծել է դիմանկարներ, ավելի հաճախ՝ ձկնորսների։

Նկարչի ամենահայտնի գործերից է «Տրոլֆյորդեի ճակատամարտ» մարտանկարը, որում պատկերված է 1890 թվականի խոշոր ձկնորսիչ շոգենավերի սեփականատերերի և խութածոցի առևտրական նավերի ու ձկնորսների միջև ծովամարտը՝ տեղանքի վերահսկման համար։ Այժմ այդ նկարը գտնվում է Սվոլվերում գտնվող Գունար Բերգի անվան պատկերասրահում։

«Տրոլֆյորդեի ճակատամարտ» նկարը եղավ նկարչի վերջին խոշոր աշխատանքը։ 1891 թվականին նրա ոտքի վրա չարորակ ուռուցք հայտնաբերվեց և ստիպված էին այն անդամահատել։ Բերգի առողջությունը վատթարացավ, 1893 թվականի աշնանը նա թոքերի բորբոքում ստացավ։

Նկարիչը մահացել է 1893 թվականին Բեռլինում։ Թաղված է Սվոլվերի կղզիներից մեկում։

Գ. Բերգի նկարչները ներկայացված են Օսլոյի Ազգային թանգարանում, Ստոկհոլմի Արվեստի թանգարանում և Ազգային թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]