Սվոլվեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Սվոլվեր
նորվ.՝ Svolvær
Rorbu and northern lights Svolvær.jpg
Բևեռափայլի երևույթը Սվոլվերում
Կոորդինատներ: 68°14′0″ հս․ լ. 14°34′0″ ավ. ե. / 68.23333° հս․. լ. 14.56667° ավ. ե. / 68.23333; 14.56667
ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿոմսությունՆուրլան
ԳավառՎոգան
Հիմնադրված է1918 թ.
Մակերես2,17 կմ²
ԲԾՄ3±1 մետր
Բնակչություն4230[1] մարդ (2012)
Խտություն1949,3 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1
Փոստային ինդեքսներ8300
Պաշտոնական կայքvagan.net
##Սվոլվեր (Նորվեգիա)
Red pog.png

Սվոլվեր (նորվ.՝ Svolvær), քաղաք Նորվեգիայում: Վոգան համայնքի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Նուրլան կոմսությունում: Բնակչությունը ըստ 2012 թվականի մարդահամարի տվյալների կազմում է 4230 մարդ:

Սվոլվերը որպես քաղաք առանձնացել է Վոգան համայնքից 1919 թվականին: Սակայն հետո, 1964 թվականի հունվարի 1-ից կրկին մտել է համայնքի կազմի մեջ:

Պատմություն և տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվոլվերի եկեղեցին

Առաջին քաղաքային բնակավայրը Հյուսիսային Նորվեգիայում Վոգարն է (նորվ.՝ Vågar), որն ընկած է նեղ բնական նավահանգիստի վրա Կաբելվոգի մոտ՝ Սվոլվերից հարավ: Վոգարն հիշատակվում է «Երկրային շրջագիծ» գրքում և հավանաբար հիմնվել է 800-ական թվականներից ավելի վաղ: Առաջին եկեղեցին, որը կառուցվել է Հյուսիսային Նորվեգիայում, ըստ հավանականության, կառուցվել է այստեղ մոտավորապես 900 տարի առաջ: Ձողաձկան խոշոր որսը ձմռանը միշտ համարվել է քաղաքի տնտեսության գլխավոր հիմքը: Այսօր էլ քաղաքի համար խիստ կարևոր են ձկնաբուծարանները, որտեղ հիմնականում բուծում են իշխան: Քաղաքի տնտեսական կյանքում խիստ կարևոր տեղ են զբաղեցնում Secora և Lofotkraft ընկերությունները: Սվոլվերը ինքնավարություն է ստացել 1919 թվականին, սակայն ավելի ուշ միավորվում է հարևան համայնքի հետ՝ 1964 թվականին: Քաղաքային կառավարումը կրկին վերահաստատվեց 1996 թվականին: Զբոսաշրջությունը համարվում է ավելի ու ավելի կարևոր գործոն քաղաքի տնտեսության զարգացման գործում: Սվոլվերը հանդիսանում է կարևորագույն տրանսպորտային հանգույց: Քաղաքը սիրելի վայր է զբոսաշրջիկների համար՝ հատկապես նրանց, ովքեր սիրում են կղզուց կղզի ճանապարհորդել: Մոտավորապես 200 հազար զբոսաշրջիկ է այցելում Ավոլվեր ամեն տարի: Նոր տասհարկանի կոմբինացված մշակութային կենտրոնը և 1160 համարներով հյուրանոցային համալիրը բացվեցին 2009 թվականի ապրիլին: Սվոլվերում են գտնվում մի քանի գեղարվեստական պատկերասրահներ([1], [2]) Քաղաքի ամենահայտնի թանգարանը Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված Lofoten Krigsminnemuseum ([3]) թանգարանն է: Ընդհանրացնող էքսկուրսիաներ են կատարվում ծովում, որպեսզի այցելուները հնարավորություն ունենան հետևելու կետադելֆինների վարքին. սա հիմնականում տեղի է ունենում ուշ աշնանը և ձմռանը: Նավակային էքսկուրսիաներ են կատարվում նաև դեպի մոտակա Ռաֆտսունդետ նեղուց և դրա հայտնի Տրոլլֆյորդ ճյուղավորություն:

Տրանսպորտային ցանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվոլվերի նավահանգիստը
Տեսարան դեպի Սվոլվեր և լաստանավային նավահանգիստ

Քաղաքի մի հատվածը կառուցված է մի քանի մանր կղզիների վրա: Վերջիններս միմյանց հետ կապված են բազմաթիվ կամուրջներով: Քաղաքից ոչ շատ հեռու գտնվում է տարածաշրջանային նշանակության օդանավակայանը Հելլեում: Ինչպես նաև Խուրտիգրուտեն նավահանգիստը: Կանոնավոր լաստանավային հաղորդակցություն կա Սկուտվիկի և Համարյոյի հետ: Նավակները հիմնականում գալիս են Բուդյոյից: Լոբաստա մայրուղին պաշտոնապես բացվել է 2007 թվականին դեկտեմբերի 1-ին: Այն Սվոլվերը միացնում է մայրցամաքի, Հաստադ օդանավակայանի և Էվենեսի հետ: Կանոնավոր ավտոբուսային երթևեկություն նույնպես այստեղ իրականացվում է: Ավտոբուսները դուրս են գալիս Էվենեսից և (3 ժամ) և Նավրիկից (4 ժամ 15 րոպե): Նավակային հաղորդակցությունը հիմնականում ընդգրկում է հարևանությամբ գտնվող գեղատեսլի Սկրովի կղզին, որտեղից բացվում են հիանալի տեսարաններ ամբողջ հարակից տարածքների վրա:

Տեղադիրք և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սվոլվեր քաղաքը գտնվում է Լոֆոտենյան կղզիների մաս կազմող Էուսվյոգյոյ կղզու հարավային հատվածում: Ափերը հարավից ողողում են ծովի ջրերը: Իսկ հյուսիսային հատվածում լեռնային գոտին է գտնվում: Ամենահայտնի լեռը Սվոլվեր գեյտն է (Svolværgeita): Վերջինս առաջին անգամ հաղթահարվել է 1910 թվականին: Սվոլվերը մասամբ ընկած է մանր կղզիների վրա, ինչպես օրինակ Սվինյոյան: Կղզիների միջև կառուցված է համանուն կամուրջը՝ Սվինյոյան: Արևմուտքից և հյուսիսից քաղաքը պաշտպանված է լեռներով: Այդ իսկ պատճառով համեմատաբար քիչ են տեղի ունենում մառախուղներ ու նաև ամառները ցերեկային ջերմաստիճանը այստեղ մի փոքր ավելի բարձր է, քան Լոֆոտենի արևմտյան հատվածում([4]): Տեղումները համեմատաբար առատ են աշնանն ու ձմռանը: Տեղումների հոկտեմբեր ամսվա միջին մակարդակը երեք անգամ ավելի բարձր է քան հունիսին:

Սվոլվեր (վերջին 10 տարի)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 1.5
(34.7)
0.6
(33.1)
1.4
(34.5)
4.4
(39.9)
8.6
(47.5)
12.2
(54)
15.4
(59.7)
14.4
(57.9)
11.1
(52)
7.3
(45.1)
4.6
(40.3)
2.6
(36.7)
7.01
(44.62)
Միջին օրական °C (°F) 0.4
(32.7)
−0.7
(30.7)
0.4
(32.7)
3.3
(37.9)
7.2
(45)
10.8
(51.4)
13.9
(57)
13.2
(55.8)
10.1
(50.2)
6.4
(43.5)
3.6
(38.5)
1.6
(34.9)
5.85
(42.53)
Միջին ցածր °C (°F) −0.7
(30.7)
−1.9
(28.6)
−0.7
(30.7)
2.2
(36)
5.8
(42.4)
9.3
(48.7)
12.4
(54.3)
11.9
(53.4)
9
(48)
5.4
(41.7)
2.5
(36.5)
0.5
(32.9)
4.64
(40.32)
Տեղումներ մմ (դյույմ) 83
(3.27)
71
(2.8)
58.2
(2.291)
42.3
(1.665)
44.4
(1.748)
35.8
(1.409)
44.6
(1.756)
39.8
(1.567)
68.2
(2.685)
86.5
(3.406)
72.1
(2.839)
76.3
(3.004)
722.2
(28.44)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 20 18 17 13 16 12 14 14 15 17 15 17 188
աղբյուր: [2]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Svolvær Lofoten Juni 2005.jpg Svolvaer with Hotel Lofoten, Lofoten, Norway.jpg Gunnar Berg Fra Svolvær havn.jpg
Սվոլվեր, հունիս, 2005 թիվ Սվոլվերը 1890 թվականին Սվոլվերի նավահանգիստը («From Svolvær harbor»)
Գուննար Բերգի նկարը,
ով ծնվել է Սվոլվերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Statistisk sentralbyrå (2012-09-11)։ «Tettsteder. Folkemengde og areal, etter kommune.» (նորվեգերեն)։ Վերցված է 2013-10-08 
  2. «Svolvær average conditions; base period 10 last years»։ Storm Weather Center։ Վերցված է 11 December 2009 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]