Jump to content

Գրիգորի Պյատիգորսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Պյատիգորսկի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1903(1903-04-17)[1][2][3]
ԾննդավայրԴնեպր, Ռուսական կայսրություն[4]
Մահացել էօգոստոսի 6, 1976(1976-08-06)[1][2] (73 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]
ԳերեզմանՎեսթվուդի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  ԱՄՆ
ԿրթությունՄոսկվայի կոնսերվատորիա
Մասնագիտությունթավջութակահար, երաժիշտ, երաժշտության ուսուցիչ և կոմպոզիտոր
ԱշխատավայրԲոստոնի համալսարան
ԱմուսինJacqueline Piatigorsky?
ԵրեխաներJoram Piatigorsky? և Jeptha Drachman?
 Gregor Piatigorsky Վիքիպահեստում

Գրիգորի Պավլովիչ Պյատիգորսկի, (ապրիլի 17, 1903(1903-04-17)[1][2][3], Դնեպր, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 6, 1976(1976-08-06)[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ռուսական ծագմամբ ամերիկացի թավջութակահար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Պավլովիչ Պյատիգորսկին ծնվել է վեց երեխաներից բաղկացած հրեական ընտանիքում[5]։ Նրա հայրը՝ Իսահակ Աբրահամովիչ Պյատիգորսկին, աշխատել է Ա․ Ն․ Պյատիգորսկիների անվան ընտանեկան գրախանութում և տեղական նվագախմբում նվագել է ջութակ ու թավջութակ[6][7]։ Հայրը, ընդունելով ուղղափառություն, անունը փոխել է՝ Պավել Իվանովիչ և լքելով ընտանիքը՝ հաստատվել է Պետերբուրգում, որտեղ փորձել է սովորել Լեոպոլդ Աուերի մոտ։ Որոշ ժամանակ անց հիասթափվել է իր երաժշտական կարիերայից և վերադարձել է Եկատերինոսլավ։ Մայրը՝ Բասիան (հետագայում՝ Մարիա) Ամչիսլավսկայան,սերել էր արհեստավարի ընտանիքից, ում հայրը հյուսն էր[8].։ Գ․ Պ․ Պյատիգորսկին սովորել է նվագել ջութակ և դաշնամուր հոր ղեկավարությամբ։ Յոթ տարեկանից սովորել է նվագել թավջութակ, իսկ երկու տարի անց ընդունվել է Մոսկվայի պետական կոնսերվատորիա փոքրերի բաժինը՝ Ալֆրեդ ֆոն Գլենի մոտ, այնուհետև, մասնավոր դասեր է քաղել Անատոլիա Բրանդուկովայի մոտ։ 1919 թվականին դարձել է Լենինի անվան լարային քառյակի անդամ Լև Ցեյտլինի ղեկավարությամբ, ինչպես նաև եղել է Մեծ թատրոնի նվագախմբի թավջութակի բաժնի խմբավար։ Երկու տարի անց՝ Պյատագորսկին լքել է ԽՍՀՄ-ը,նախ մեկնել է Վարշավա, ապա՝ Լայպցիգ, որտեղ նա մարզվել է Յուլիոս Կլենգելի մոտ։ 1924 թվականին Վիլհելմ Ֆուրտվենգլերը հրավիրել է նրան Բերլինի ֆիլհարմոնիկ նվագախումբ, որտեղ աշխատել է չորս տարի, որից հետո հեռացել է խմբից՝ որոշելով սկսել մենակատարի իր կարիերան։ Բերլինում Պյատիգորսկին ծանոթանալով դաշնակահար Արթուր Շնաբելի և ջութակահար Կարլ Ֆլեշեյի հետ հանդես են եկել եռյակով, որը մեծ հռչակ է վայելել։ Պյատիգորսկին, որպես մենակատար, համաշխարհային հռչակ է ձեռք բերել 1929․թվականին, երբ առաջին անգամ ԱՄՆ-ում ելույթ է ունեցել Նյու Յորքի ֆիլհարմոնիկ նվագախմբում։ 1930-1950 թվականներին Պյատիգորսկին համագործակցել է նաև՝ Յաշա Հայֆեցի, Նաթան Միլշտեյնի, Սերգեյ Ռախմանինովի, Արթուր Ռուբինշտեյնի, Վլադիմիր Գորովիցի և իր ժամանակի այլ նշանավոր երաժիշտների հետ։

1941-1949 թվականներին Պյատիգորսկին դասավանդել է Քուրթիսի ինստիտուտում (Ֆիլադելֆիա), իսկ 1957 թվականից՝ Բոստոնի համալսարանում։ 1961թվականին Կալիֆոռնիայում հաստատվելուց հետո Հայֆեցի հետ միասին նա տվել է մի շարք կամերային համերգներ, որոնցից շատերը ձայնագրվել են։ Պյատագորսկին շարունակել է նվագել և ելույթ ունենալ մինչև ծերություն, մասնավորապես, 1973 թվականին ծննդյան 70-ամյակին հանդես է եկել համերգներով։ Նա 1962 թվականից մինչև իր կյանքի վերջը եղել է Կալիֆորնիայի համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ հիմնել է երաժշտության ֆակուլտետ[9]։

Հուղարկավորվել է Վեսթվուդի հուշահամալիրում (անգլ.՝ Pierce Brothers Westwood Village Memorial Park & Mortuary):

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պյատիգորսկին համարվել իր սերնդի լավագույն թավջութակահարներից մեկը։ Նրա նվագը համակցվել է փայլուն վիրտուոզ կատարմամբ, կատարողական գերազանց ճաշակով,բնօրինակ հնչեցողությամբ և գործիքի հատուկ ձայնով։ Երաժիշտի կատարողական արվեստը առավել հստակ դրսևորվել է ռոմանտիկ կոմպոզիցիաների կատարմամբ։ Ռիխարդ Շտրաուսը Պյատիգորսկու թավջութակի կատարմամբ լսելով իր սիմֆոնիկ բանաստեղծական «Դոն Կիխոտ» պոեմը ասել է․ «Դա հնչում էր այնպես, ինչպես ես էի պատկերացնում»։ Երաժշտի կատարմամբ առաջին անգամ հնչել են Կաստելնուվո–Թեդեսկոյի, Հինդեմիթի և Ուոլթոնի համերգները։ Ինքը՝ Պյատիգորսկին թավջութակի համար մի շարք բնօրինակ աշխատությունների և փոխակերպումների հեղինակ է։ Նրա ձայնագրությունները համարվել են թավջութակի դասական կատարումներ։

Պյատիգորսկու աշակերտները եղել են թավջութակահար՝ Դմիտրի Մարկևիչը,Միշա Մայսկին, Լեսլի Պարնասը, Լոուրենս Լեսսերը, Ռաֆայել Ուոլֆիշը, Նատանիել Ռոուզենը։

Եղբայներն են՝ խորհրդային թավջութակահար, պրոֆեսոր և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ՝ Ալեքսանդր Պավլովիչ Ստոգորսկին (1910-1987թվականներ) և դիրիժոր՝ Լեոնիդ Պավլովիչ Պյատիգորսկին (նոյեմբերի 9, 1900 - 1973 թվականներ հունիսի 21)։

Առաջին անգամ (1924-1933 թվականներ), ամուսնացել է Պետրոգրադի կոնսերվատորիայի շրջանավարտ՝ Լիդա Անտիկի հետ (հետագայում՝ թավջութակահար Պիեր Ֆուրնեի կինը)[10]։

1937 թվականին ամուսնացել է ամերիկացի թենիսիստուհի և շախմատիստ Եդուարդ Ռոտշիլդի աղջկա՝ Ժակլին Ռեբեկա Լուիզա դե Ռոըշիլդի հետ։ 1937 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Էֆտան, իսկ 1940թ․ որդին՝ Ջորամը։

Պյատագորսկին եղել է շախմատի մեծ սիրահար, իսկ նրա կինը՝ Ժակլինը, 1957 թվականին ներկայացրել է ԱՄՆ-ն կանանց շախմատի օլիմպիադայում։ Պյատիգորսկիները կազմակերպել էին շախմատի երկու մրցաշար՝ Պյատիգորսկիների Գավաթ անունով և համախմբել էին մասնակիցների բացառապես ուժեղ կազմ։ 1963 թվականին Լոս Անջելեսում առաջին մրցաշարում առաջին տեղը կիսել են Պաուլ Կերեսը և Տիգրան Պետրոսյանը, երկրորդում՝ (1966 թվական, Սանտա–Մոնիկա) Բորիս Սպասկին կես միավորով գերազանցել է Ռոբերտ Ֆիշերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118594168 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. «Автобиографические заметки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  6. Terry Kin «Gregor Piatigorsky: The Life and Career of the Virtuoso Cellist» (Chapter I)
  7. «Местный справочный отдел» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  8. M. Bartley «Grisha: The Story of Cellist Gregor Piatigorsky»
  9. Иванян Э. А. Энциклопедия российско-американских отношений. XVIII-XX века.. — Москва: Международные отношения, 2001. — 696 с. — ISBN 5-7133-1045-0
  10. Воспоминания Григория Пятигорского
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրիգորի Պյատիգորսկի» հոդվածին։