Գրիգորի Զինովև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրիգորի Զինովև
ռուս.՝ Григо́рий Евсе́евич Зино́вьев
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 11 (23), 1883
ԾննդավայրԿրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2][3][…] (52 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԲեռնի համալսարան
Մասնագիտությունդերասան և քաղաքական գործիչ
ԱշխատավայրԿազանի Դաշնային համալսարան, Petrograd Soviet?, Lensovet?, Կոմունիստական ինտերնացիոնալ և Կոմունիստ
ԱմուսինԶլատա Լիլինա և Sarra Ravich?
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ, Member of the Politburo of the CPSU Central Committee?, Member of the Politburo of the CPSU Central Committee? և Candidate member of the Politburo of the CPSU Central Committee?
ԿուսակցությունԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների)
 Grigory Zinoviev Վիքիպահեստում

Գրիգորի Եվսեևիչ Զինովև (իրական ազգանունը՝ Ռադոմիսլսկի, որն օգտագործել է որպես գրական կեղծանուն՝ ի թիվս այլ հրեական անունների. տարբեր աղբյուրներում հիշատակվում են Եվսեյ և Օվսեյ անունները, իսկ որպես երկրորդ անուն՝ Գերս, Գերշեն, Գերշոն և Գիրշ տարբերակները, իսկ հայրանունը՝ Ահրոնովիչ[4], սեպտեմբերի 11 (23), 1883, Կրոպիվնիցկի, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական և պետական գործիչ։ 1921-1926 թվականներին եղել է Կոմկուսի Կենտկոմի Քաղբյուրոյի անդամ, 1919-1921 թվականներին եղել է Ռուսական կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Քաղբյուրոյի անդամի թեկնածու։ 1923-1924 թվականներին եղել է Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության Կազմբյուրոյի անդամ։

Լենինի մահից հետո նրա պաշտոնի գլխավոր հավակնորդներից մեկն էր։ 1920-ական թվականներին ներքաղաքական պայքարի ակտիվ մանակիցներից մեկն էր։ Զինովևը երեք անգամ (1927, 1932 և 1934 թվականներին) հեռացվել է ԽՄԿԿ-ից և երկու անգամ վերականգնվել։ Գնդակահարվել է, հետմահու արդարացվել։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև հեղափոխությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորի Եվսեևիչը ծնվել է Ելիսավետգրադում (1924-1934 թվականներին ի պատիվ վերջինիս՝ քաղաքը կոչվել է Զինովևսկ, մինչև 2016 թվականը՝ Կիրովոգրադ, իսկ ներկայում՝ Կրոպիվնիցկիյ) ունևոր հրեաների ընտանիքում։ Կրթությունը ստացել է տանը, հոր՝ Ահարոն Ռադոմիլսկու գլխավորությամբ, վերջինս կաթի արտադրամասի ղեկավար էր։

Մասնակցել է 1901 թվականի հեղափոխական շարժումներին՝ այդ ժամանակ էլ դառնալով ՌՍԴԱԿ (Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատավորական կուսակցություն) անդամ։ Նովոռոսիյսկի աշխատավորների ցույցը կազմակերպելու պատճառով ենթարկվել է ոստիկանության հետապնդումներին, ինչից խուսափոլու համար էլ 1902 թվականին արտագաղթել է Բեռլին, որից հետո հաստատվել է Փարիզում, Բեռնում, որտեղ էլ 1903 թվականին հանդիպել է Լենինին։ Հաջորդող տարիներին եղել է առաջնորդին ամենամտերիմ մարդկանցից մեկը և ներկայացրել է վերջինիս Եվրոպայում տեղի ունեցած սոցիալիստական միջոցառումների ժամանակ։ ՌՍԴԱԿ II համագումարի ժամանակ, որը տեղի ունեցավ 1903 թվականին, Զինովևը պաշտպանել է Լենինի տեսակետը՝ հարելով բոլշևիկներին, ինչից հետո վերադարձել է հայրենիք՝ ակտիվ քարոզչական աշխատանք տանելով Ուկրաինայում։

Հիվանդության պատճառով 1904 թվականին նորից լքում է երկիրը։ Շուտով ընդունվում է Բեռնի համալսարանի քիմիայի ֆակուլտետ, սակայն 1905-1907 թվականների հեղափոխության պատճառով կիսատ է թողնում ուսումը և վերադառնում Ռուսաստան, որտեղ ընտրվում է ՌՍԴԱԿ Պետերբուրգի համառուսաստանյան քաղաքների միության անդամ։ Նոր հետապնդումների պատճառով նորից վերադառնում է Բեռն՝ այս անգամ ընդունվելով իրավաբանական ֆակուլտետ։ 1906 թվականի մարտին նա նորից Մոսկվայում էր։ Կուսակցության լոնդոնյան V համագումարի ժամանակ ընտրվում է Կոնտկոմի անդամ (Լենինից հետո՝ ամենաշատ ձայները հավաքելով)։ Այս ընթացքում դառնում է ընդհատակում գործող «Սոցիալ-դեմոկրատ» և «Առաջ» թերթերի խմբագիրներից մեկը։ 1908 թվականին ձերբակալվում է, բայց երեք ամիս անց ազատ է արձակվում հիվանդության պատճառով, որից հետո նորից է արտագաղթում՝ այս անգամ Լենինի հետ միասին հեռանալով ավստրիական Գալիցիա։

1917 թվական[խմբագրել | խմբագրել կոդը]

1917 թվականի ապրիլի 3-ին Զինովևը և նրա երկրորդ կին Զլատա Լիլինան իրենց որդու՝ Ստեֆանի, և առաջին կնոջ՝ Սառա Ռավիչի(վերջինիս հետ ամուսնալուծված էին) և Լենինի հետ միասին կնքված վագոնով վերադառնում են Ռուսաստան։ 1917 թվականի հուլիսի 4-ի դեպքերից հետո, Լենինի հետ միասին Ժամանակավոր կառավարությունից թաքնվելով՝ հաստատում են Ռազլիվում գտնվող մի հյուղակում, իսկ Հիմնադիր ժողովի ընտրություններում Լենինից հետո ամենաշատ ձայներ հենց Զինովևն էր հավաքել։

Հոկտեմբերի 10-ին (նոր տոմարով՝ 23-ին) Բոլշևիկյան կուսակցության փակ նիստի ժամանակ, Լև Բորիսևիչ Կամենևի հետ միասին Զինովևը հանդես է գալիս Լենինի զինյալ պայքարի և Ժամանակավոր կառավարությանը տապալելու հայտարարությունների դեմ։ Բացի այդ, Կամենևը և Զինովևը իրենց կարծիքը՝ ուղղված Լենինի հայտարարությանը, արտահայտում են նաև մենշևիկներ պաշտոնաթերթը համարվող «Նոր կյանքում»՝ փաստացի ձախ էսէռների և կառավարության առաջ բացելով բոլշևիկների ծրագիրը։ Լենինը վերջիններիս այս քայլը դավաճանական համարեց. «Կամենևը և Զինովևը Ռոձյանկոյին և Կերենսկուն հանձնեցին իրենց կուսակցության Կենտկոմի որոշումը՝ զինված պայքարի վերաբերյալ...»: Դրա համար էլ կոմունիստական կուսակցության առաջ կանգնեց վերջիններիս կուսակցությունից հեռացնելու հարցը, բայց այս անգամ բավարարվեցին Կենտկոմի անունից հայտարարություններ անելու հնարավորության սահմանափակմամբ։ Հետագայում Լենինի հայտնի «Կտակի» մեջ այս անհամաձայնությունը գտավ իր հիշատակությունը. «Զինովևի և Կամենևի հոկտեմբերյան միջադեպը, իհարկե, պատահականություն չէր»։

Շուտով Պետրոգրադում բոլշևիկների և ձախ էսէռների կողմից Հոկտեմբերյան զինված ապստամբության հետևանքով իշխանության զավթումից հետո (1917 թվականի հոկտեմբերի 25-ին (նոր տոմարով նոյեմբերի 7-ին)) սկսեցին նկատվել իշխանությունների դեմ ելույթներ։ Հոկտեմբերի 29-ին Համառուսաստանյան երկաթուղիների գործադիր կոմիտեն՝ Հեղգործկոմը, ցույցեր սկսեց, որոնց պահանջն էր էսէռների, մենշևիկների և բոլշևիկների կուսակցությունից նոր՝ նույն սոցիալիստական հայացքներ ունեցող անձանց միացմամբ կուսակցության ստեղծումը, որում չէին լինի Լնեինը և Տրոցկին։ Զինովևը, Կամենևը, Վիկտոր Նոգինը և Ալեքսեյ Ռիկովը արձագանքեցին Հեղգործկոմի այս պահանջին՝ արտահայտելով համընդհանուր համաձայնություն նրանց պահանջները քննարկելու ուղղությամբ։ Չնայած այն հանգամանքին, որ վերջիններս կարողացան մի որոշ ժամանակ իրենց կողմը թեքել Կենտկոմի անդամների մեծամասնությանը, բայց Կերենսկու ելույթի ձախողումը թույլ տվեց Լենինին և Տրոցկուն դադարեցնել արդեն սկսված բանակցությունները ապստամբ արհմիության հետ։ Ի պատասխան դրա՝ Զինովևը, Կամենևը, Ռիկովը, Նոգինը և Միլյուտինը նոյեմբերի 4-ին Կենտկոմից դուրս գալու դիմում ներկայացրին։ Հաջորդ օրը Լենինը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ դատապարեց Կենտկոմը լքածների դիրքորոշումը՝ վերջիններիս անվանելով «դասալիքներ»։

1917 թվականից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով Զինովևին թույլատրում են վերադառնալ քաղաքական դաշտ։ 1917 թվականի դեպտեմբերից մինչև 1918 թվականի մարտը նա Պետրոգրադի խորհրդի ղեկավարն էր։ Քաղաքացիական պատերազմի ընթացքում Պետրոգրադում նա նաև զբաղեցրել է Պետրոգրադի աշխատավորական կոմունայի ժողկոմխորհի ղեկավարի, 1918 թվականի մայիսից-1919 թվականի փոտրվարը Հյուսիսային շրջանի խորհուրդների միության Ժողկոմխորհի ղեկավարի և Պետրոգրադի հեղափոխական պաշտպանության կոմիտեի նախագահի պաշտոնը, ինչպես նաև եղել է Հեղափոխական ռոզմական խորհրդի 7-րդ բանակի անդամ։ Երբ Պետրոգրադի բանվորները Մ. Ս. Ուրիցկու, Վ. Վոլոդարսկու սպանություններին և Լենինի նկատմամբ մահափորձին ի պատասխան առաջարկեցին կարմիր տերոր սկսել, Զինովևը հրաժարվեց, ինչի համար էլ Լենինը սուր քննադատության երթարկեց Զինովևին։ Չնայած այն հանգամանքին, որ Զինովևը ղեկավարում էր քաղաքի պաշտպանությունը Յուդենիչի հարձակումներից, Կարմիր բանակի կազմակերպիչներից Լև Տրոցկին վերջինիս համարում էր միջակ ռազմական գործիչ (պատճառը, հավանաբար, անձնական հակակրանքն էր Զինովևի նկատմամբ Հեգործկոմի դեպքերից հետո)։ Լինելով Պետրոգրադի փաստացի ղեկավարը՝ Զինովևը ընդդիմացավ մայրաքաղաքը Մոսկվա տեղափոխելու՝ Լենինի որոշմանը։

Պաշտպանելով Լենինի տեսակետը Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ 1918 թվականին Բրեստ-Լիտովսկի պայմանագրի կնքման անհրաժեշտության առնչությամբ՝ Զինովևը նորից վերականգնեց Ժողկոմխորհի ղեկավարի իր պաշտոնը։ Իսկ 1918 թվականի մարտի 8-ին՝ կոմկուսի VII համագումարի ժամանակ, վերադարձվեց կուսակցության Կենտկոմի շարքերը։ Մեկ տարի անց ընտրվեց նոր ձևավորված Քաղբյուրոյի մեջ՝ 1919 թվականի մարտի 25-ին տեղի ունենալիք կուսակցական VIII համագումարում չունենալով ձայնի իրավունք։

Կուսակցության ներսում Զինովևի նկատմամբ բարձր վստահության ցուցանիշ կարող է լինել նաև Կոմունիստական ինտերնացիոնալի գործկոմի նախագահի նշանակումը (1919 թվականի մարտից 1926 թվականը, որից հետո Ստալինի հետ վեճի պատճառով հեռացավ)։ Նրան կոչում էին «Կոմինտերնի առաջնորդ»։ Կոմինտերնի ղեկավարության տարիներին նա մեծացրեց կուսակցության թևերի քանակը և առաջին անգամ գործածության մեջ դրեց «սոցիալական-ֆաշիզմ» տերմինը՝ ի նկատի ունենալով Արևմտյան Եվրոպայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություններին։

Պ.Ա. Սորոկինի վկայությամբ՝ Քաղաքացիական պատերազմի ժամանակ և դրանից հետո Զինովևը, լինելով Պետրոգրադի անսահմանափակ լիազորություններով «հեղափոխական բռնապետը», հանդես է եկել որպես կարմիր տերորի գլխավոր կազմակերպիչը, Պետրոգրադի մտավորականության և նախկին ազնվականների դեմ՝ հասնելով մինչև «շահագործող դասի» ֆիզիկական ոչնչացման։ Մտավորականության շրջանում Զինովևը ստացել էր «Երրորդ Գրիշկա» անունը (Գրիգորի Օտրեպևից և Գրիգորի Ռասպուտինից հետո)։ Մասնավորապես 1921 թվականին Պետրոգրադի խորհրդի հրամանով՝ գնդակահարվեցին այսպես կոչված «Տագանցևի դավադրության» մասնակիցները, այդ թվում և բանաստեղծ Նիկոլայ Գումիլյովը։ Իրականում այս ողջ դավադրությունը բեմադրվել էր Պետրոգրադի Կենտկոմի անդամների կողմից։

1921-1926 թվականներին Զինովևը Քաղբյուրոյի անդամ էր։ Ցանկանալով դառնալ կուսակցության կարևորագույն դեմքերից մեկը՝ Զինովևը Ռուսաստանի կումունիստական բոլշևիկյան կուսակցության XII և XIII համագումարներում հանդես եկավ հաշվետվությամբ։ Նա քարոզում էր լենինյան ժառանգությունը, տպագրում էր իր հոդվածներով հսկայական գրքեր, ինչպես նաև իր ելույթները։ Շուտով նույնիսկ սկսվում է իր բանաստեղծությունների ժողովածուի տպագրությունը։

Զինովևը կարևոր դեր խաղաց Ստալինի դերի բարձրացման հարցում։ Հենց նրա մտահղացմամբ՝ 1922 թվականին Կամենևը առաջարկեց Ստալինին նշանակել Կոմկուսի Գլխավոր քարտուղարի պաշտոնում։ 1923 թվականին՝ կուսակցության XII համագումարի ժամանակ, Զինովևը քաղաքական հաշվետվությամբ հանդես եկավ Ստալինի և Կամենևի հետ՝ «Կամենև Զինովև Ստալի եռյակի» շարքերում, որը պայքար էր մղում Տրոցկու դեմ։

Ընդդիմության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականի դեկտեմբերին՝ Կոմկուսի XIV համագումարի ժամանակ, Զինովևը, ստանալով Կամենևի և լենինգրադի պատվիրակության աջակցություն, նոր ընդդիմության անունից հանդես եկավ Ստալինի խմբակի (Ստալին, Մոլոտով, Ռիկով, Բուխարին) և կուսակցական մեծամասնության դեմ։ 1926 թվականին նրան ազատեցին Լենինգրադի խորհրդի և Կոմինտերի ղեկավարի պաշտոններից, Կենտկոմի որոշմամբ նրան հեռացրին նաև Քաղբյուրոյի կազմից։ Տրոցկու հետ միավորումը հանգեցրեց նրան, որ 1927 թվականին Զինովևին հեռացրին նաև Կենտկեմի կազմից (վերջինս Կենտկոմի անդամ էր 1907 թվականից), հեռացրին կուսակցությունից և աքսորեցին։ Զինովևի կողմնակիցները՝ իրենց կուսակցական և ծառայողական ոլորտներում, նույնպես ենթարկվեցին որոշակի պատիժների։

1928 թվականին՝ իր մեղքերը ընդունելուց հետո, Զինովևը վերականգնեց իր անդամակցությունը Կոմկուսին և նշանակվեց Կազանի համալսարանի ռեկտոր։ Նա սկսեց զբաղվել գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ 1932 թվականի հոկտեմբերին նորից հեռացվեց կուսակցությունից («մարքիստ-լենինիստների միության» գործի հետ կապված ապատեղեկատվության համար), ձերբակալվեց և Պետական կառավարման միացյալ քաղաքական ղեկավար մարմնի հատուկ համաժողովում դատապարվեց 4 տարվա աքսորի և ուղարկվեց Կուստանայ։ Աքսորի տարիներին իրականացնում է Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» գրքի թարգմանությունը[5]։

1933 թվականին Քաղբյուրոյի որոշմամբ[6]՝ վերականգնվում է Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության շարքերում, և ուղարկվում է Կենտրոնական միություն։ 1934 թվականի փետրվարին հրավիրվում է Կոմկուսի XVII համագումարին, որի ժամանակ հանդես է գալիս Ստալինի և նրա կողմնակիցների հասցեին նախկինում հնչեցրած ելույթների առումով զղջման ելույթով։

Զբաղվել է գրական գործունեությամբ, հեղինակել է «Կարլ Լիբկնեխտ» գիրքը՝ Հիանալի մարդկանց կյանքը շարքի շրջանակներում։ 1934 թվականի ապրիլից հուլիս ամիսների ընթացքում եղել է «Բոլշևիկ» թերթի խմբագիրներից մեկը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1934 թվականի դեկտեմբերի 16-ին Զինովևին ձերբակալում են, կուսակցությունից հեռացնում և շուտով դատապարում 10 տարվա բանտարկության՝ «Մոսկովյան կենտրոն»-ի գործով։ Նա մնում էր Վերինուրալյան քաղմեկուսարանում։ 1935 թվականին վերջինս նամակներ է ուղարկում Ստալինին, մասնավորապես գրում էր. «Իմ հոգում վառվում է ցանկությունը՝ Ձեզ ապացուցելու, որ ես այլևս Ձեր թշնամին չեմ։ Չկա այնպիսի պահանջ, որը ես չէի կատարի դա ապացուցելու համար... Ես հասել եմ նրան, որ երկար և ուշադիր նայում են Ձեր և քաղբյուրոյի մյուս անդամների նկարներին, որոնց հանդիպում եմ թերթերում, այն մտքով որ, սիրելինե՛ր, նայեք իմ հոգու խորքը, մի՞թե չեք տեսնում, որ ես Ձեր թշնամին չեմ, ես ձերն եմ հոգով և մարմնով, ես հասկացել եմ ամեն ինչ և պատրաստ եմ անելու ամեն ինչ, որ Ձեր ներմանը և կարեկցանքին արժանանամ...»[7]:

1936 թվականի օգոստոսի 24-ին Զինովևը դատապարտվում է Հակախորհրդային տրոցկիստական-զինովևյան կենտրոնի գործով բացառիկ կարգով պատժի։ Նույն օրը գիշերը գնդակահարվում է Մոսկվայում՝ Խորհրդային Միության Զինվորական կոլեգիայի շենքում։ Այդ դեպքերի մի քանի ականատեսների խոսքերով՝ մինչ մահապատժի իրականացումը՝ նվաստացած խնդրում էր ներել, նույնիսկ գոռում էր, որ այս ամենը ֆաշիստական դավադրություն է, խնդրում էր զանգել Ստալինին, ով խոստացել էր պահպանել նրա կյանքը, որոշները նշում են, որ նույնիսկ համբուրել է իր դահճների կոշիկները[8], ինչին Կամենևը արձագանքել է. «Հերի՛ք է, Գրիգորի՛, մեռնենք արժանապատիվ»։ Խորհրդային Միության ներքին գործերի նախկին աշխատակից Ա. Օռլովը իր՝ «Ստալինյան հանցանքների գաղտնի պատմությունը» գրքում գրում է, որ գնդակահարության ժամանակ ներկա էին Ներքին գործերի ղեկավար Գ.Գ. Յագոդան, նրա տեղակալ Ն.Ի. Եժովը և Ստալինի պահակախմբի ղեկավար Կ.Վ. Պաուկերը (երեքն էլ հաջորդող տարիներին գնդակահարվեցին)։ Գնդակները, որոնցով սպանվեցին Զինովևը և Կամենևը, իր հետ տարավ Յագոդան։ Դրանք հայտնաբերվեցին վերջինիս տան հետախուզման ժամանակ և տարվեցին Եժովի տուն, որտեղից էլ հետագայում վերջինիս ձերբակալման ժամանակ հայտնաբերվեցին։

Զինովևը արդարացվել է 1988 թվականի հուլիսի 13-ի Խորհրդային Միության Գերագույն դատարանի նիստի որոշմամբ[9]։

Անհատականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ե.Ե. Լազարևը Շվեյցարիայում գտնվելու ժամանակ Զինովևի մասին գրել է[10].
Լենինը <...> սկսեց իր թույնը տարածել սովորական ջրանցքով՝ իր խելոք և հավատարին ծառայի, էներգիայով, ցինիկությամբ լի, միշտ փայտե ու անսիրտ օպրիչնիկի՝ «ընկեր Զինովևի» միջոցով։
  • Տրոցկին Զինովևին նկարագրել է հետևյալ կերպ.
Ժամանակի քարոզչական մրրիկի մեջ մեծագույն տեղ էր զբաղեցնում Զինովևը՝ բացարձակ ուժի խոսնակը։ Նրա բարձր տենորային ձայնը սկզբում զարմացնում, իսկ հետո իր յուրօրինակ երաժշտականությամբ գրավում էր։ Զինովևը ի ծնե քարոզիչ էր... Հակառակորդները Զինովևին համարում էին բոլշևիկների մեջ եղած ամենաուժեղ ամբոխավարը... Կուսակցության հավաքների ժամանակ նա կարողանում էր համոզել, գրավել, կախարդել, երբ հայտնվում էր արդեն պատրաստ քաղաքական ծրագրով, որը փորձել էր մասսայական ցույցերի ժամանակ և արդեն հագեցրել հույսով և աշխատավորների ու զինվորի ատելությամբ։ Մյուս կողմից՝ Զինովևը կարող էր հակառակորդի հավաքի ժամանակ՝ այդ ժամանակի Գործադիր կոմիտեում ամենակարճ ժամանակում, այնպիսի պայթուցիկ մտքեր արտահայտել, որից հետո «նստել այն մարդկանց գլուխներին», ովքեր արդեն սկզբից անվստահությամբ էին լցված իր նկատմամբ։ Այդպիսի անգնահատելի արդյունքների հասնելու համար նրան քիչ էր միայն սեփական ճշմարտացիության գիտակցումը. նրան անհրաժեշտ էր նաև վստահությունը այն բանի, որ քաղաքական պատասխանատվությունը ամուր և վստահելի ձեռքով հանված է իր վրայից։ Այդպիսի վստահություն նրան Լենինն էր տալիս։
Ինքն իրենով Զինովևը չափազանց մարդասեր և բացառիկ բարի մարդ էր՝ բարձր ինտելեկտով, բայց նա փոքր ինչ ամաչում էր իր այդ հատկանիշներից և պատրաստ էր հագնել հեղափոխականի շապիկը իր ողջ կոպտությամբ, իսկ երբեմն էլ, հնարավոր է, չափից դուրս դաժանությամբ։ (...) Ես ցանկանում եմ նշել նաև Զինովևի մեկ այլ հատկանիշ. նրա ռոմանտիկական նվիրվածությունը իր կուսակցությանը։ Բարձր մակարդակի գործնական և սթափ Զինովևը կուսակցության տոների հետ կապված իր ելույթներում արտահայտում էր իր մեծագույն սերը կուսակության նկատմամբ։
  • Կոմինտերնի անդամ Ա. Կուուսինենը իր՝ «Աստված տապալում է հր հրեշտակներին» գրքում հիշում է.
Զինովևի անձը առանձնակի հարգանք չէր առաջացնում. նրան մոտ գտնվողները նրան չէին սիրում։ Նա մաքրասեր էր, խորամանկ, մարդկանց հետ կոպիտ և չուտվող... Նա թեթևսոլիկի մեկն էր, վստահ, որ ավելի գրավիչ մեկը չկա։ Իր ենթակաների նկատմամբ չափից դուրս պահանջող էր, ղեկավարության նկատմամբ քծնող։ Լենինը Զինովևին պաշտպանում էր, բայց նրա մահից հետո, երբ Ստալինը բարձրացավ իշխանության, Զինովևի կարիերան փլվեց[12]։
Զինովևը կիրթ և խելացի մարդ էր, թեթև ինտրիգների սիրահար, ով անցել է Լենինի մինչհեղափոխական բոլշևիկյան դպրոցը։ Նուրբ, վախկոտ, ով երբեք չէր դիմի ընդհատակ անցնելու ռիսկին և նրա նախահեղափոխական ողջ գործունեությունը անցել է Ռուսաստանի սահմաններից դուրս։

Դժվար է ասել, թե ինչու, բայց Զինովևին կուսակցության կազմում բոլորը չէ, որ սիրում էին։ Նա շատ թերություններ ունի, նա սիրում էր օգտվել կյանքի հաճույքներից, նրա հետ միշտ իր կողմնակիցների խումբն էր, նա վախկոտ էր, ինտրիգների սիրահար, քաղաքականապես ոչ այնքան մեծ մարդ, բայց իր շուրջը գտնվողները ավելի լավը չէին, որոշ դեպքերում էլ ավելի վատն էին, քան ինքը։ Կուսակցական վերնախավում այնքան էլ իր հանդեպ դրական չէին տրամադրված (իսկ Ստալինի՞ հանդեպ). «Զգուշացի՛ր Զինովևից և Ստալինից. Ստալինը կմատնի, իսկ Զինովևը կփախչի»։

Այս ամենի հետ մեկտեղ՝ նա Ստալինի և Լենինի հետ ուներ ընդհանուր կողմեր. նա ուժեղ ձգտում ուներ դեպի իշխանությունը. իհարկե նրա մոտ դա այնքան այրվող ցանկություն չէր, որքան Ստալինի մոտ, նա դեմ չէր նաև կյանքից օգտվելուն...

  • Կոմինտերնի քարտուղար Անժելիկա Բալաբանովան իր «Իմ կայնքը պայքար է» հուշագրություններում գրում է.
Մուսոլինիից հետո, ում ես ամեն դեպքում ավելի լավ և ավելի երկար գիտեի, Զինովևին ես համարում եմ ամենազզվելի մարդը, ում երբևէ հանդիպել եմ։ Առաջին անգամ ես Զինովևին տեսել եմ Ցիմերվալդում՝ գործողությունների ժամանակ։ Այն ժամանակ ես նկատեցի, որ ամեն անգամ, երբ հարկավոր էր կուսակցության ներսում ինչ-որ անարադար քայլ կատարել կամ հեղափոխականներից մեկի պատիվը գցել, Լենինը անմիջապես դիմում էր Զինովևի օգնությանը։ ... Վերջինս հակված էր կատարելու մյուսների կամքը, իսկ իր անձնական խորաթափանցությունը, երկերեսանի վարքը և անամոթությունը նրան հնարավորություն էին տալու կատարել իր առջև դրված առաջադրանքները ավելի արդյունավետ կերպով, քան դա կարող էր անել մեկ այլ բծախնդիր մարդ։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրը— Ռադոմիսլսկիյ Ահարոն Մարկովիչ (1859—?).
  • Առաջին կինը— Սառա Նաումովնա Ռավիչ(1879—1957),մականունը՝ Օլգա։ Իսկական հեղափոխական գործիչ. ՌՍԴԱԿ անդամ 1903 թվականից։ Ն.Ս. Ուրիցկու մահից հետո իրականացնում էր Հյուսիսային մարզի ներքին գործերի կոմիսարի պարտականությունները։ Ձերբակալվել է 1934, 1937, 1946 и 1951 թվերին։ Ազատ է արձակվել 1954 թվականին։
  • Երկրորդ կինը — Զլատա Իոհանովնա Լիլինաժ (1882—1929), կեղծանունը՝ Լևինա Զինա։ ՌՍԴԱԿ անդամ 1902 թվականից։ «Պրավդա», «Զվեզդա» թերթերի թղթակից, պետրոգրադի խորհրդի աշխատակից։
  • Որդին՝ երկրորդ կնոջից— Ստեփան Գրիգորևիչ Ռադոմըսլսկիյ (1908—1937), ձերբակալվել և գնդակահարվել է։ Նրա կինը ՋաֆարովաЕ(Լևինա) Բերտա Սամոյլովնա երկու անգամ ձերբակալվել է, արտաքսվել և հայտնվել է բանտում։
  • Երրորդ կինը — Լասման Եվգենիա Յակովլևնա (1894—1985). Գտնվել է աքսորի մեջ և բանտում 1936-ից 1954 թվականներին. 2006 թվականի մարտի 17-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի հրամանով արդարացվել է։

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1924-1934 թվականներին Կրոպովնիկի քաղաքը (Ուկրաինա, Կրիովագրադի շրջան) կոչվել է Զինովևսկ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երկեր» Հ. 1-8, 14-15, Պետրոգրադ(Լ.), ГИЗ, 1923—1929
  • «Ավստրիան և Համաշխարհային պատերազմը», Պետրոգրադ, 1918
  • «Պատերազմը և սոցիալիզմի ճգնաժամը», 1920
  • «20 օր Գերմանիայում», 1920
  • «Կոմունիստական ինտերացիոնալը աշխատանքի մեջ», Պետրոգրադ, 1922
  • «Ռուսաստանի կոմունիստական բոլշևիկյան կուսակցության պատմությունը», Պետրոգրադ, 1923 (ոչ պակաս, քան 30 հրատարակություն)
  • «Լենինիզմի համաշխարհային կուսակցություն», Մոսկվա, 1924
  • «Բոլշևիկացում-կայուանցում», Լենինգրադ, 1925
  • «Հեղափոխության տարին», Լենինգրադ, 1925
  • «Ռուսական Առաջին հեղափոխության պատմությունը» Գոմել, 1925
  • «Լենինիզմ», Լենինգրադ, 1925
  • «Կոմինտերնը՝ զանգվածի համար պայքարում», Լենինգրադ, 1926
  • «Մեր տարակարծությունները», Լենինգրադ, 1926
  • «Պատերազմ, հեղափոխություն և մենշևիզմ», Լենինգրադ, 1931
  • «Կարլ Լիբկնեխտ», 1933, (ՀՄԿ)
  • «Քաղաքացիական պատերազմը Ավստրիայում», Խարկով, 1934

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. В пост-советских источниках указывали следующие варианты настоящего имени и фамилии Зиновьева: Зиновьев (Радомысльский) Григорий Евсеевич (Евсей-Гершен Аронович) (Известия ЦК КПСС, 7, июль, 1990 г.); Зиновьев Григорий Евсеевич (наст. фам. и имя Радомысльский Овсей-Гершен Аронович) (Шикман А. П. Деятели отечественной истории. Биографический справочник. Москва, 1997 г.); Зиновьев Григорий Евсеевич (настоящие фамилия и имя — Радомысльский Овсей-Герш Аронович) (Политические деятели России 1917. биографический словарь. Москва, 1993)[1]
  5. Ватлин А. (24 декабря 2014). ««Майн Кампф». Что делать?». Гефтер. Վերցված է 2015 թ․ հունվարի 5-ին.
  6. «Черновик решения Политбюро ЦК ВКП(б) о восстановлении в партии Л. Каменева и Г. Зиновьева. 12 декабря 1933 г.». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  7. Бережков В. И. Питерские прокураторы. СПб.: 1998. С. 10
  8. Монтефиоре Симон Себаг. Сталин: Двор Красного монарха
  9. Известия ЦК КПСС, № 7, 1990 г.
  10. ЕВГЕНИЯ ФРОЛОВА. ««ЕСЛИ ЛЮБИШЬ РОССИЮ…» Егор Егорович Лазарев». Журнал ЗВЕЗДА: ЛЮДИ И СУДЬБЫ. zvezdaspb.ru. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
  11. А. Луначарский, К. Радек, Л. Троцкий. Силуэты: политические портреты. М.: Политиздат, 1991. С. 296
  12. Повесть03

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зиновьев, Григорий Евсеевич / Аксютин Ю. В. // Железное дерево — Излучение. — М. : Большая российская энциклопедия, 2008. — С. 495—496. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 10). — ISBN 978-5-85270-341-5.
  • Васецкий Н. А. Г. Е. Зиновьев: страницы жизни и политической деятельности // Новая и новейшая история. — 1989. — № 4. — С. 111–139.
  • Васецкий Н. А. Г. Е. Зиновьев: страницы политической биографии. — М.: Знание, 1989. — 64 с. — (Новое в жизни, науке, технике. Серия «История и политика КПСС»; № 6).
  • Васецкий Н. А. Ликвидация. Сталин, Троцкий, Зиновьев : фрагменты политических судеб. — М.: Московский рабочий, 1989. — 204 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]