Jump to content

Գոզնակ բաժնետիրական ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոզնակ
Ռուսական ձեռնարկություն, որը զբաղվում է թղթադրամների և պետական ​​այլ նշանների մշակմամբ և արտադրությամբ Խմբագրել Wikidata
Ունիտար ձեռնարկություն Խմբագրել Wikidata
ԲնագավառՖինանսներ, printing industry Խմբագրել Wikidata
Ստեղծում1818 Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններsecurity printing, հետազոտություն և մշակում Խմբագրել Wikidata
ԵրկիրՌուսաստան Խմբագրել Wikidata
Կազմակերպչաիրավական ձևԲաժնետիրական ընկերություն Խմբագրել Wikidata
Total revenue38 799 700 000 Ռուսական ռուբլի Խմբագրել Wikidata
ՍեփականատերՌուսաստանի Դաշնության կառավարություն Խմբագրել Wikidata
Վերադաս կազմակերպությունՌուսաստանի Դաշնության կառավարություն
 • Ministry of Finance of Russian Federation Խմբագրել Wikidata
Դուստր ընկերությունՄոսկվայի դրամահատարան, Սանկտ Պետերբուրգի դրամահատարան Խմբագրել Wikidata
Գլխամասի վայրՄոսկվա Խմբագրել Wikidata
Product, material, or service produced or providedմեդալ, կրծքանշան, Փոստային նամականիշ, թղթադրամ, մետաղադրամ Խմբագրել Wikidata
Պաշտոնական կայքwww.goznak.ru Խմբագրել Wikidata
Ստեղծագործությունների հավաքածուNational Museum Paleis het Loo Խմբագրել Wikidata
Հազար ռուբլի 2000/2004 թթ

«Գոզնակ» բաժնետիրական ընկերություն (ռուս.՝ Гознак; Государственный знак, անգլ.՝ Joint Stock Company "Goznak"), հետազոտություններ իրականացնող, ինչպես նաև թղթադրամներ, մետաղադրամներ, փոստային նամականիշներ, մեդալներ արտադրող ռուսական բաժնետիրական ընկերություն[1]։

Այն կազմված է յոթ գործարանից և մեկ գիտահետազոտական և զարգացման ինստիտուտից, որոնք ներգրավված են զարգացման, հետազոտությունների կատարման և արտադրության ցիկլի տարբեր փուլերում։

Այս բաժնետիրական ընկերությունը միավորում է տպագրական ձեռնարկություններ, որոնք արտադրում են թղթադրամներ, պետական պարտատոմսեր, չեկեր, ակրեդիտիվներ, խնայբանկի գրքեր (ռուս.՝ сберегательная книжка), փոստային նամականիշեր, անձնագրերի բլանկներ, ծննդյան վկայականներ, ամուսնության վկայականեր։

Բաժնետիրական ընկերությունը նաև վերահսկում է դրամահատարանները, որոնք արտադրում են շրջանառության համար նախատեսված մետաղադրամներ, շքանշաններ, հուշամեդալներ։ Այն նաև արտադրում է վարկային քարտեր, բանկային քարտեր, հեռախոսային քարտեր։ «Գոզնակ»-ը ոչ միայն ռուսական, այլեւ արտասահմանյան երկրների թղթադրամներ է տպում, այդ թվում՝ Լիբանանի, Եմենի,Գվատեմալայի, Ռուանդայի, Անգոլայի եւ այլն պետությունների համար։

Պետրոս Առաջինի օրոք 1724 թվականին ռուսները հիմնեցին Սանկտ Պետերբուրգի դրամահատարանը, որը կազմակերպում էր Ռուսաստանում մետաղադրամների արտադրությունը և սկսել է արտադրել տարբեր տեսակի կրծքանշաններ և շքանշաններ։

1818 թվականի սեպտեմբերի 4-ին (հին տոմարով օգոստոսի 21-ին) Սանկտ-Պետերբուրգի Ֆինանսների նախարարության ենթակայությամբ և կայսր Ալեքսանդր I-ի հրամանագրով հիմնադրվել է Պետական թղթերի պահպանման խումբը (ռուս.՝ Экспедиция заготовления государственных бумаг), իսկ Ֆինանսների նախարար Դմիտրի Գուրիևը հանձնարարել է ինժեներ Ագուստին դե Բետանկուրին նախագծել և կառուցել ժամանակակից, գոլորշիով աշխատող արժույթի տպագրատուն։

1838 թվականին պրուսացի ակադեմիկոս Բորիս Յակոբին օգտագործել է գալվանոպլաստիկայի իր գյուտը գրատպության պատմության մեջ առաջին անգամ տպագրական թիթեղներ արտադրելու համար։ 1890-ական թվականներին վարչության աշխատակից Իվան Օրլովը մշակել է տպագրական նոր մեթոդ, որը կոչվում է «Օրլովյան տպագրություն» (ռուս.՝ Орловская печать): Նա նաև կառուցել է բազմագույն տպագրահաստոցներ, որոնք կծառայեին որպես ժամանակակից բազմագույն տպագրական մեքենաների նախատիպ։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Պետական արժույթի արտադրության վարչությունը վերակազմավորվել և 1919 թվականին վերանվանվել է «Գոզնակ» (անգլ.՝ Государственный знак): Մետաղադրամները ընկերության գործունեության ոլորտում ավելացվել են 1941 թվականից[2]։ «Գոզնակ»-ը Մոսկվայում ուներ իր համամիութենական գիտահետազոտական ինստիտուտը։ 1920-ականներին «Գոզնակ»-ի աշխատակից և խորհրդային նշանավոր քանդակագործ Իվան Շադրը ստեղծել է խորհրդային փողի առաջին նմուը։

1917 թվականի հեղափոխությունից հետո Սանկտ Պետերբուրգի Գոզնակ դրամահատարանը վերանվանվել է Լենինգրադի դրամահատարանի։ Նրա սկզբնական անունը վերականգնվել է 1990-ականներին։

1999 թվականին Մոսկվայի դրամահատարանը Ռուսաստանի պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Հնդկաստանի համար արժույթի արտադրության մրցույթում։ 1999 թվականի հոկտեմբերին նրանք պայմանագիր են կնքել Հնդկաստանի հետ երկու և հինգ ռուփի պղնձե նիկելային մետաղադրամների արտադրության համար։

2006 թվականին «Գոզնակ» պետական ընկերությունների ասոցիացիան վերածվել է «Գոզնակ» դաշնային պետական ունիտար ձեռնարկության։ Գոզնակը ներառում է 8 մասնաճյուղ՝ 2 տպագրական գործարան, 2 թղթի գործարան, 2 դրամահատարան, տպարան և գիտահետազոտական ինստիտուտ։

2006 թվականի սկզբին «Գոզնակ»-ի Մոսկվայի տպագրական գործարանը սկսեց առաջին էլեկտրոնային անձնագրերի ստեղծումը։ Անհատականացման կենտրոնն ի վիճակի էր տարեկան մշակել ավելի քան 5 միլիոն անձնագիր։

2008 թվականի մարտի 3-ին «Գոզնակ»-ը դարձավ Ռուսաստանի ռազմավարական ձեռնարկություններից մեկը։

2014 թվականի հունիսի 5-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ընկերությունը Դաշնային պետական ունիտար ձեռնարկության կարգավիճակից «Գոզնակ» բաց բաժնետիրական ընկերության վերածելու մասին, որի 100%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը։

2022 թվականի սեպտեմբերին՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում անեքսիայի հանրաքվեից հետո, «Գոզնակ»-ը ներառվել է բրիտանական կառավարության պատժամիջոցների ցուցակում։ Ընկերությունը մեղադրվում էր Ուկրաինայի քաղաքացիների համար դատարկ ռուսական անձնագրեր պատրաստելու մեջ[3]։

5000 ռուբլու թղթադրամների տպագրություն Պերմի գործարանում

«Գոզնակ» բաժնետիրական ընկերությունը ներառում է ութ մասնաճյուղ.

  • Մոսկվայի դրամահատարան
  • Պերմի տպագրական գործարան
  • Սանկտ Պետերբուրգի թղթի գործարան
  • Սանկտ Պետերբուրգի դրամահատարան
  • Մոսկվայի տպագրական գործարան
  • Գոզնակի գիտահետազոտական ինստիտուտ (Մոսկվա)
  • Կրասնոկամսկի թղթի գործարան
  • Մոսկվայի տպագրական կենտրոն

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գոզնակ»-ի հիմնադրման 175-ամյակի պատվին թողարկվել է Ռուսաստանի փոստային նամականիշը (1993 թ.), իսկ ձեռնարկության 190-ամյակի կապակցությամբ թողարկվել է Ռուսաստանի Կենտրոնական Բանկի հուշադրամ (2008 թ.): 2018 թվականի հուլիսի 30-ին Ռուսաստանի Կենտրոնական Բանկը թողարկել է 3 ռուբլի և 25 ռուբլի անվանական արժեքով արծաթե հուշադրամներ՝ «Պետական փաստաթղթերի պատրաստման խմբի հիմնադրումից 200 տարի անց»[4]:

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1924 թվականին «Գոզնակ» հավաքածուն ցուցադրվել է Մոսկվայի Առաջին համամիութենական ֆիլատելիստական ցուցահանդեսում[5]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Goznak's official website Արխիվացված 2007-09-28 Wayback Machine.
  2. See Goznak's official website Արխիվացված 2007-09-28 Wayback Machine.
  3. «UK sanctions collaborators of Russia's illegal sham referendums». www.gov.uk. 2022 թ․ սեպտեմբերի 26.
  4. «№ 1265. К 190-летию Гознака». Каталог. Марки. Издательско-торговый центр «Марка». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  5. Кулаков В. Филателия в Москве: первые итоги — новые задачи (1924—1925 годы) // Филателия. — 1992. — № 1. — С. 48—50.