Jump to content

Մոսկվայի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Հիմնադրված էապրիլի 25, 1942[1]
ՎայրՄոսկվա, Ռուսաստան[2]
Երկիր Ռուսաստան[3]
Մայր ընկերությունԳոզնակ[4]
ՍեփականատերԳոզնակ
Կայքmmd.goznak.ru(ռուս.)(անգլ.)
 Moscow Mint Վիքիպահեստում

Մոսկվայի դրամահատարան, Սանկտ Պետերբուրգի դրամահատարանի հետ միասին Ռուսաստանում գործող երկու դրամահատարաններից մեկը։

Զբաղվում է պետական պատվերով մետաղադրամների, մեդալների և շքանշանների արտադրությամբ։ Այն իրականացնում է նաև մետաղադրամների հատման օտարերկրյա պետությունների պատվերներ։ Օրինակ, Մոսկվայի դրամահատարանում հատվել են Աբխազիայի բոլոր մետաղադրամները (աբխազական ապսարներ), Հնդկաստանի մետաղադրամների մի մասը[5]։ Դրամահատարանն իրականացնում է նշանների, մեդալների և մետաղանիշերի արտադրության հատուկ պատվերներ։

Մոսկվայի դրամահատարանի պատմությունը հաշվվում է մի քանի դարերով, սակայն Մոսկվայի դրամահատարանի ժամանակակից ձեռնարկության հիմնադրման ամսաթիվը համարվում է 1942 թվականի ապրիլի 25-ը[6], երբ ԽՍՀՄ Ֆինանսների ժողկոմիսարիատը հրաման արձակեց Գոզնակի վարչության կազմում ստեղծել Մոսկվայի դրամահատարանի մասնաճյուղը։ Այն ստեղծվել է Մոսգորմետրեմսոյուզի «Խուդոժնիկ-մետալիստ» արտելի հիման վրա<ref>«ММД | О монетном дворе | Исторические страницы» (ռուսերեն). mmd.goznak.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.</ref:

Մոսկվայի դրամահատարանի վրա դրված նախնական խնդիրն էր «Քաջության համար» և «Ռազմական արժանիքների համար» մեդալների մշակումը և արտադրությունը, իսկ 1942 թվականի ավարտին այդ մեդալներին ավելացվեցին «Կարմիր աստղ» և II աստիճանի «Հայրենական պատերազմ» շքանշանները։ Նույն 1942 թվականին գործարանը յուրացրեց «Պատվո նշան» շքանշանների և «Աշխատանքային քաջության համար» և «Աշխատանքային գերազանցության համար» մեդալների արտադրությունը։

1968 թվականին ԽՍՀՄ նախարարների խորհուրդը որոշեց կառուցել դրամահատարանի նոր արտադրամաս։ Շինարարությունն սկսվեց 1974 թվականին և ավարտվեց 1983 թվականին։

1975 թվականին դրամահատարանն սկսեց չերվոնեցների՝ ոսկու դրամների թողարկումը։ 1977 թվականին ստեղծվեց առանձին արտադրամաս 1980 թվականի Ամառային օլիմպիական խաղերի պատվին թողարկված մի շարք հուշադրամների համար, յուրացվեց «պրուֆ» որակի դրամների հատման տեխնոլոգիան։

1983 թվականին գործարկվեց մանրադրամ մետաղադրամների հատման արտադրամասը։

1991 թվականի հոկտեմբերին Մոսկվայի դրամահատարանը պատրաստեց Ռուսաստանի Դաշնության առաջին պետական պարգևի՝ «Ազատ Ռուսաստանի պաշտպան» մեդալի շարքը, որով պարգևատրվեցին 1991 թվականին գոստոսի իրադարձությունների ակտիվ մասնակիցները։

Ռուսաստանի Դաշնության մետաղադրամների առաջին թողարկումները արտադրվել են 1993 թվականին։ 1996 թվականին Մոսկվայի դրամահատարանը պատրաստեց 1 կգ քաշով Ռուսաստանի առաջին ոսկե մետաղադրամները։

Գոզնակի Մոսկովյան դրամահատարանը ժամանակակից ձեռնարկություն է, որն ունի տարատեսակ արտադրանքի պատրաստման հնարավորությունների լայն ցանկ.:

  • մանրուն դրամ;
  • պետական պարգևներ և գերազանցության նշաններ;
  • կրծքանշաններ և նշաններ;
  • հուշամեդալներ և հիշատակի մեդալներ;
  • բացառիկ հուշանվերային արտադրանք;

և շատ ավելին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ММД | О монетном дворе | Исторические страницы
  2. MedalBook
  3. Moscow Mint
  4. https://goznak.ru
  5. «1999 год. ММД выиграл тендер на право изготовления разменной монеты (2 и 5 рупий) для Индии». «История ММД - Московский монетный двор Гознака». www.mmint.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  6. «История ММД - Московский монетный двор Гознака». www.mmint.ru. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]