Բյույուքադա
Բյույուքադա | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Թուրքիա |
Վարչատարածքային միավոր | Ստամբուլի մարզ |
Մասն է | Փրինս կղզիներ |
Երկարություն | 4,4 կմ |
Լայնություն | 1,7 կմ |
Մակերես | 5,4 կմ² |
Բնակչություն | 7335 մարդ |
Բյույուքադա (թուրքերեն՝ Büyükada՝ «մեծ կղզի», Պրինկիպո, հուն․՝ Πρίγκηπος - «արքայազն», Մեծ կղզի), Ստամբուլի հարևանությամբ՝ Մարմարա ծովում գտնվող Իշխանաց կղզիների՝ մակերեսով ամենամեծ կղզին։ Տարածքը՝ 5,36 կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի տվյալների՝ 7127 մարդ[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզին Ստամբուլի ափերից գտնվում է հարավ՝ 2,3 կմ հեռավորության վրա։ Պաշտոնապես կղզին գտնվում է Ստամբուլի Իշխանաց կղզիների շրջանում։ Այն բաժանվում է երկու շրջանի՝ Նիզամ և Մադեն։
Հիմնականում կառուցապատված է կղզու հյուսիսը և հյուսիս-արևելքը, որտեղ էլ գտնվում է Բյույուքադա ավանը։ Կղզու արևմտյան ափերին է գտնվում Նիզամ բնակավայրը, իսկ հյուսիս-արևելքում՝ Թեփեքյոյը[2]։ Հարավային, առավել լեռնային հատվածը, փաստացիորեն բնակեցված չէ։
Կղզում կա երկու բլուր։ Հարավային հատվածում գտնվող բլուրը կոչվում է Յորգի. սրա բարձրությունը կազմում է 211 մետր։ Հյուսիսում գտնվող բլուրը կոչվում է Քրիստոս։ Բլուրների միջև գտնվող հովտում է գտնվում Սուրբ Նիկողայոսի եկեղեցին ու մենաստանը (Այոս Նիկոլաս) և նախկին տոնավաճառային հրապարակը, որը կոչվում է Լունա Պարկ։ Կղզու արևմտյան հատվածում գտնվում է Դիլ Բուռնու հրվանդանը (Dil Burnu), իսկ կղզու հարավում գտնվում է լողափը։
Կղզում գտնվում են մզկիթներ, ուղղափառ, կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող եկեղեցիներ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բյուզանդական դարաշրջանում կղզին ճանաչված անձանց բնակատեղի էր։ Այստեղ ապրում էին նաև մենաստանների վանականները։ XIV դարասկզբին այստեղ հանգրվանեցին հույն փախստականները, որոնք թուրքերից փրկվելու նպատակով ապաստանեցին կղզում[3]։
XX դարի սկզբին Բյույուքադայում սուլթանի և վերջինիս մերձավորների կողմից կառուցվեցին վիլլաներ։
Հեղափողությունից հետո կղզում ապրել է իշխան Դմիտրի Բորիսովիչ Գոլիցինը, որն իր վախճանն է գտնում կղզում 1920 թվականին. վերջինիս հուղարկավորված է տեղի ուղղափառ եկեղեցական գերեզմանատանը։ 1929 թվականի փետրվարից այստեղ է բնակվել նաև Լև Տրոցկին, երբ նրան աքսորեցին ԽՍՀՄ տարածքից[4]։
Մինչև 1950-ական թվականները (Ստամբուլի ջարդերը) կղզու հիմնական բնակչներն էին հույն ձկնորսները և հույն հարուստները, հայերը և հրեաները[1]։
Ժամանակակից կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու բնակչությունն այսօր կազմում է ավելի քան 7 հազար մարդ[1]։ Ինչպես կղզեխմբի մյուս կղզիներում, այնպես էլ այստեղ թույլատրված տրանսպորտի միակ տեսակը կենդանաքաշ տրանսպորտն է։ Բնակիչները (բացի հատուկ ծառայության աշխատակիցներից) և ճանապարհորդները կղզում տեղաշարվում են ոտքով, հեծանիվով, ձիերով և էշերով։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Գևորգ հունական եկեղեցի, 963 թվական[5]՝ կառուցված է հարավային բլրի գագաթին։
- «Պայծառակերպության եկեղեցի» կամ պարզապես «Քրիստոս»՝ հյուսիսային բլրի գագաթին։
- Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Այոս Նիկոլաս, Aziz Nicola Rum manastir)՝ երկու բլրի միջև՝ արևելյան ծովափին։
- Դիմիտրոս Թեսաղոնիկեցու տաճար (հուն․՝ Ναός τοῦ Ἅγίου Δημητρίου Μυροβλύτου)՝ կառուցված 1856 թվականին (Alacam Sokak 17):
- «Պնակե» եկեղեցի, ֆայտոնների կառանման վայրի հարևանությամ։
Համիդիյե մզկիթը (Hamidiye Camii) կառուցվել է Աբդուլ Համիդ II սուլթանի կողմի՝ 1892-1893 թվականներին։
Կղզում կան նաև սինագոգ, հայկական ու կաթոլիկ եկեղեցիներ։ Պահպանվել են մեծահարուստների առանձնատներ՝ կառուցված Օսմանյան դարաշրջանում։ Այստեղ է պահպանվում Եվրոպայում ամենամեծ փայտաշեն կառույցը[6], այսպես կոչված «Հունական մանկատուն» (Prinkipo Palace), որը գտնվում է Քրիստոսի բլրին (İsa Tepesi): Շինությունը կառուցվել է 1898 թվականին ֆրանսիական ընկերության կողմից որպես հյուրանոց և խաղատուն, սակայն այդպես էլ չի բացվել, քանի որ Աբդուլ Համիդը թույլ չի տվել։ Հետագայում փայտաշեն կառույցը ծառայել է որպես մանկատուն հույն երեխաների համար 1903-ից մինչև 1964 թվականը։ 2010 թվականի հունիսին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահում է Թուրքիայի կառավարության դեմ դատը (վիճարկվում էր սեփականության հարցը) և ծրագրում է կատարել ռեստավրացիոն աշխատանքներ[7][8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Հունական մանկատան շենքը
-
Այն տունը, որտեղ ապրել է Լև Տրոցկին 1929-1933 թվականներին
-
Ֆայտոն
-
Կենտրոնական հրապարակը Աթաթուրքի արձանով
-
Նավակայան
-
Մզկիթ
-
Splendid Palace Hotel (1908) հյուրանոցը
-
Տիպիկ փողոց
-
Օսմանյան դարաշրջանին առանձնատուն
-
Օսմանյան դարաշրջանին առանձնատուն
-
Օսմանյան դարաշրջանին տներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Liesl Schillinger (2011 թ․ հուլիսի 8). «A Turkish Idyll Lost in Time». New York Times.
- ↑ Топографические карты Генштаба.
- ↑ https://www.scribd.com/doc/30421469/Byzantium-1220-to-1330
- ↑ Сейерс М., Кан А. Глава XVI. Возникновение «пятой колонны». 1. Троцкий на Принцевых островах // Тайная война против Советской России = Sayers M., Kahn A.E. The Great Conspiracy. The Secret War against Soviet Russia. — Boston: Brown & Co, 1946. 433 p. — М.: Государственное издательство иностранной литературы, 1947. — Т. Книга третья. «Пятая колонна» в России.
- ↑ The Holy Monastery of St. George Koudounas. Prinkipo. The Holy Monastery of the Paraclete, Oropos, Attica, Hellas, 2004, стр. 23.
- ↑ «The Greek Orphanage in Prinkipo: A case against Turkey in Europe». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ «Greek orphanage to serve as foundation for environment». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Strasbourg court rules Turkey must return orphanage to Ecumenical Patriarchate
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- [1]
- Büyükada Արխիվացված 2017-07-08 Wayback Machine / Բյույուքադան Ստամբուլի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյույուքադա» հոդվածին։ |
|