Բյույուքադա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Բյույուքադա
հուն․՝ Πρίγκηπος
թուրք.՝ Büyükada

40°51′28″ հս․. լ. 29°07′12″ ավ. ե.HGЯO
Երկիր Թուրքիա Թուրքիա
Վարչատարածքային բաժանում Ստամբուլի նահանգ
Կղզեխումբ Իշխանաց կղզիներ
Ջրատարածություն Մարմարա ծով
Մակերես 5,36 կմ2
Բնակչություն (2010[1]) 7127 մարդ
##Բյույուքադա (Ստամբուլ)
Red pog.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում

Բյույուքադա (թուրք.՝ Büyükada՝ «մեծ կղզի», Պրինկիպո, հուն․՝ Πρίγκηπος - «արքայազն», Մեծ կղզի), Ստամբուլի հարևանությամբ՝ Մարմարա ծովում գտնվող Իշխանաց կղզիների՝ մակերեսով ամենամեծ կղզին։ Տարածքը՝ 5,36 կմ², բնակչությունը, ըստ 2010 թվականի տվյալների՝ 7127 մարդ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյույուքադան Իշխանաց կղզիներում

Կղզին Ստամբուլի ափերից գտնվում է հարավ՝ 2,3 կմ հեռավորության վրա։ Պաշտոնապես կղզին գտնվում է Ստամբուլի Իշխանաց կղզիների շրջանում։ Այն բաժանվում է երկու շրջանի՝ Նիզամ և Մադեն։

Հիմնականում կառուցապատված է կղզու հյուսիսը և հյուսիս-արևելքը, որտեղ էլ գտնվում է Բյույուքադա ավանը։ Կղզու արևմտյան ափերին է գտնվում Նիզամ բնակավայրը, իսկ հյուսիս-արևելքում՝ Թեփեքյոյը[2]։ Հարավային, առավել լեռնային հատվածը, փաստացիորեն բնակեցված չէ։

Կղզում կա երկու բլուր։ Հարավային հատվածում գտնվող բլուրը կոչվում է Յորգի. սրա բարձրությունը կազմում է 211 մետր։ Հյուսիսում գտնվող բլուրը կոչվում է Քրիստոս։ Բլուրների միջև գտնվող հովտում է գտնվում Սուրբ Նիկողայոսի եկեղեցին ու մենաստանը (Այոս Նիկոլաս) և նախկին տոնավաճառային հրապարակը, որը կոչվում է Լունա Պարկ։ Կղզու արևմտյան հատվածում գտնվում է Դիլ Բուռնու հրվանդանը (Dil Burnu), իսկ կղզու հարավում գտնվում է լողափը։

Կղզում գտնվում են մզկիթներ, ուղղափառ, կաթոլիկ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող եկեղեցիներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական դարաշրջանում կղզին ճանաչված անձանց բնակատեղի էր։ Այստեղ ապրում էին նաև մենաստանների վանականները։ XIV դարասկզբին այստեղ հանգրվանեցին հույն փախստականները, որոնք թուրքերից փրկվելու նպատակով ապաստանեցին կղզում[3]։

XX դարի սկզբին Բյույուքադայում սուլթանի և վերջինիս մերձավորների կողմից կառուցվեցին վիլլաներ։

Հեղափողությունից հետո կղզում ապրել է իշխան Դմիտրի Բորիսովիչ Գոլիցինը, որն իր վախճանն է գտնում կղզում 1920 թվականին. վերջինիս հուղարկավորված է տեղի ուղղափառ եկեղեցական գերեզմանատանը։ 1929 թվականի փետրվարից այստեղ է բնակվել նաև Լև Տրոցկին, երբ նրան աքսորեցին ԽՍՀՄ տարածքից[4]։

Մինչև 1950-ական թվականները (Ստամբուլի ջարդերը) կղզու հիմնական բնակչներն էին հույն ձկնորսները և հույն հարուստները, հայերը և հրեաները[1]։

Ժամանակակից կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու բնակչությունն այսօր կազմում է ավելի քան 7 հազար մարդ[1]։ Ինչպես արշիպելագի մյուս կղզիներում, այնպես էլ այստեղ թույլատրված տրանսպորտի միակ տեսակը կենդանաքաշ տրանսպորտն է։ Բնակիչները (բացի հատուկ ծառայության աշխատակիցներից) և ճանապարհորդները կղզում տեղաշարվում են ոտքով, հեծանիվով, ձիերով և էշերով։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Գևորգ ուղղափառ եկեղեցին
  • Սուրբ Գևորգ հունական եկեղեցի, 963 թվական[5]՝ կառուցված է հարավային բլրի գագաթին։
  • «Պայծառակերպության եկեղեցի» կամ պարզապես «Քրիստոս»՝ հյուսիսային բլրի գագաթին։
  • Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Այոս Նիկոլաս, Aziz Nicola Rum manastir)՝ երկու բլրի միջև՝ արևելյան ծովափին։
  • Դիմիտրոս Թեսաղոնիկեցու տաճար (հուն․՝ Ναός τοῦ Ἅγίου Δημητρίου Μυροβλύτου)՝ կառուցված 1856 թվականին (Alacam Sokak 17):
  • «Պնակե» եկեղեցի, ֆայտոնների կառանման վայրի հարևանությամ։

Համիդիյե մզկիթը (Hamidiye Camii) կառուցվել է Աբդուլ Համիդ II սուլթանի կողմի՝ 1892-1893 թվականներին։

Կղզում կան նաև սինագոգ, հայկական ու կաթոլիկ եկեղեցիներ։ Պահպանվել են մեծահարուստների առանձնատներ՝ կառուցված Օսմանյան դարաշրջանում։ Այստեղ է պահպանվում Եվրոպայում ամենամեծ փայտաշեն կառույցը[6], այսպես կոչված «Հունական մանկատուն» (Prinkipo Palace), որը գտնվում է Քրիստոսի բլրին (İsa Tepesi): Շինությունը կառուցվել է 1898 թվականին ֆրանսիական ընկերության կողմից որպես հյուրանոց և խաղատուն, սակայն այդպես էլ չի բացվել, քանի որ Աբդուլ Համիդը թույլ չի տվել։ Հետագայում փայտաշեն կառույցը ծառայել է որպես մանկատուն հույն երեխաների համար 1903-ից մինչև 1964 թվականը։ 2010 թվականի հունիսին Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում շահում է Թուրքիայի կառավարության դեմ դատը (վիճարկվում էր սեփականության հարցը) և ծրագրում է կատարել ռեստավրացիոն աշխատանքներ[7][8]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Liesl Schillinger (July 8, 2011)։ «A Turkish Idyll Lost in Time»։ New York Times 
  2. Топографические карты Генштаба.
  3. https://www.scribd.com/doc/30421469/Byzantium-1220-to-1330
  4. Сейерс М., Кан А. Глава XVI. Возникновение «пятой колонны». 1. Троцкий на Принцевых островах // Тайная война против Советской России = Sayers M., Kahn A.E. The Great Conspiracy. The Secret War against Soviet Russia. — Boston: Brown & Co, 1946. 433 p. — М.: Государственное издательство иностранной литературы, 1947. — Т. Книга третья. «Пятая колонна» в России.
  5. The Holy Monastery of St. George Koudounas. Prinkipo. The Holy Monastery of the Paraclete, Oropos, Attica, Hellas, 2004, стр. 23.
  6. The Greek Orphanage in Prinkipo: A case against Turkey in Europe
  7. «Greek orphanage to serve as foundation for environment»։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 2018-09-15 
  8. Strasbourg court rules Turkey must return orphanage to Ecumenical Patriarchate

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1]
  • Büyükada Archived 2017-07-08 at the Wayback Machine. / Բյույուքադան Ստամբուլի կայքում