Բերինգի նեղուց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերինգի նեղուց
Bering Strait (en)
Берингов пролив (ru)
Բերինգի նեղուց, արբանյակային լուսանկար
ԵրկիրԱՄՆ Ալյասկա
Բաժանում էԵվրասիան և Հյուսիսային Ամերիկան
Առավելագույն խորություն91 մ
Լայնություն86 կմ
Բերինգի նեղուց (Ալյասկա)##
Բերինգի նեղուց (Ալյասկա)

Բերինգի նեղուց (ռուս.՝ Берингов пролив, անգլ.՝ Bering Strait), նեղուց Ասիայի ամենաարևելյան կետի (Դեժնյովի հրվանդան ռուսական Չուկոտյան թերակղզում) և Հյուսիսային Ամերիկայի ամենաարևմտյան կետի (Ուելսի Արքայազնի հրվանդան) միջև, այսինքն նեղուց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղուցն իր անվանումը ստացել է ռուս ծովագնաց Վիտուս Բերինգից, ով անցել է նեղուցը 1728 թ-ին։ Առաջին անգամ նեղուցն անցել է ռուս ծովագնաց Սեմյոն Դեժնյովը, դեռ Բերինգից էլ 80 տարի առաջ, 1648 թվականին։ Չուկոտյան թերակղզուց մինչև Ալյասկա թերակղզի գտնվող նեղուցով անցել է Սեմյոն Դեժնյովի արշավախումբը ում անունով կոչվում է նեղուցում գտնվող հրվանդաններից մեկը[1]։ Նա միաժամանակ այցելել է նեղուցի կենտրոնում գտնվող Ռատմանովի և Կրուզենշտերնի կղզիներին[2]։

Աշխարհագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղուցի լայնությունը 85 կմ է, իսկ խորությունը՝ 30-49 մ։ Նեղուցը միացնում է Չուկոտի ծովը (Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի) Բերինգի ծովին (Խաղաղ օվկիանոսՆավարկուղու (ֆարվատեր) ամենափոքր խորությունը 36 մ է։

Բերինգի նեղուցի մեջտեղում են գտնվում Դեոմիդի կղզիները, որի արևմուտքում են գտնվում ամենախոշոր Ռատմանովի կղզին և Կրուզենշտերնի կղզին։ 1867 թվականի Ալյասկայի և Ալեության կղզիների պայմանագրի վաճառքի համաձայնագրով, Ռուսաստանի և ԱՄՆ-ի սահմանն անցնում է կղզիների մեջտեղով։ Այսպիսով, Ռատմանովի կղզին պատկանում է Ռուսաստանին, իսկ Կրուզենշտերնը՝ ԱՄՆ-ին։ Կղզիների միջև եղած հեռավորությունը 4 կմ-ից էլ պակաս է։ Այստեղով է նաև անցնում ժամային գոտու սահմանագիծը և ամսաթվի փոփոխման միջազգային գիծը:

Ռատմանովի կղզում՝ Ռուսաստանի ամենաարևելյան կետում է գտնվում ռուսական սահմանապահ զորքերը։ Կրուզենշտերնի կղզում, միաժամանակ ամերիկյան սահմանապահների հետ կան բնիկներ, որտեղ մշտապես Նոմ քաղաքից իրականացնում են օդային հաղորդակցություն։

Թունել՝ նեղուցի տակով[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերաբար, 19-րդ դարի վերջից մինչ այսօր, մասնագետների և երբեմն նույնիսկ կառավարությունը (հիմնականում Ռուսաստան ու ԱՄՆ) մակարդակով, քննարկվում են Բերինգի նեղուցով Չուկոտյան և Ալյասկա թերակղզիները միացնող թունելի կամ կամրջի կառուցման նպատակահարմարությունն ու հնարավորությունները, սակայն ինչպես տեխնիկական, այնպես էլ տնտեսական կամ նույնիսկ քաղաքական բնույթի տարբեր պատճառների շնորհիվ, գաղափարներից ոչ մեկը մինչ այսօր չի իրականացվել։

Ամերիկայի նախապատմական բնակեցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

10 հազար և ավելի տարի առաջ Բերինգի նեղուցը մարդաբանության մեջ հիշատակվում է որպես Բերինգի պարանոց, որով մարդիկ՝ պալեոհնդկացիները բնակեցվել են Ամերիկա, ովքեր մեզ հայտնի հնդկացիներն են։

Իրավական կարգավիճակը[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-Ռուսաստան պայմանագրի համաձայն, Ալյասկայի թերակղզու օտարումը ԱՄՆ-ի օգտին էր,և ոչ մի կարգախոս չէր սահմանվել հարակից ջրերի և ափամերձ գոտու կարգավիճակի համար, քանի որ Ալյասկան և Ալեության կղզիները միացվելու էին Ռուսաստանի կայսրությանը։ Մինչև 1991 թվականի հունիսի 12-ը ներառյալ, այսինքն պայմանագրերի նախքան ուժի մեջ մտնելը, 1990 թվականի հունիսի 1-ին ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Էդուարդ Շևարնաձեի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջորջ Բեյքերի հանդիպման ժամանակ Կոպենհագենում կնքված պայմանագիրի համաձայն, համապատասխան պայմանագրով Խորհրդային Միությունը տարածքային զիջումներ էր անելու Միացյալ Նահանգներին (սկզբունքորեն պայմանավորվածությունը երկու երկրների ղեկավարների միջև եղել էր նախկինում, Վաշինգտոնի գագաթնաժողովում, ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ՝ ավագի միջև), Բերինգի նեղուցը, Չուկոտյան թերակղզու արևմտյան ծովափից մինչև Ալյասկայի արևելյան ծովափը, ունեցել է Ռուսաստանի ներքին ջրերի կարգավիճակ։ Այնուամենայնիվ, խորհրդային տարիներին այդ հարցը չանցավ ոչ խորհրդայինի կողմը և ոչ էլ ամերիկյանի[3]։ Գորբաչովի հրամանով, Շևարնաձեի ստորագրմամբ, «ԽՍՀՄ-ի և ԱՄՆ-ի միջև ծովային տարածքների սահմանագիծը» պայմանագիրը գաղտնի բնույթ կրեց, փաստորեն այն գաղտնի էր պահվում խորհրդային բնակչությունից, մի քանի տարի Խորհրդային Միության մամուլում այս հարցը չէր քննարկվում և տպագրվում, միևնույն ժամանակ արևմտյան մամուլը բացահայտ տեղեկացնում էր ամերիկյան դիվանագետների հերթական հաղթանակը։ Ինչպես տեղեկացնում է ակադեմիկոս Ա.Ի. Ֆուրսովը, այս համաձայնագրի կնքումը Ռուսաստանի տարածքային ամբողջականության և տնտեսության վրա մեծ հարված հասցրեց, քանի որ ամերիկյան կողմի օգտին օտարվեց Ռուսաստանի բացառիկ տնտեսական գոտու մի մասը և հատված մայրցամաքային ծանծաղուտից[4]:.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
  2. Կաղապար:ВТ-ВЭС
  3. McNeill, John H. America’s Maritime Boundary with the Soviet Union(անգլերեն). // Naval War College Review — Newport, R.I.: Naval War College, Summer 1991. — Vol.XLIV — No. 3(335) — P. 46—57 — ISSN 0028-1484.
  4. Фурсов А. И. Курс лекций по русской истории : Лек. 83 Перестройка и ее результаты 1985–1991 гг. (Ч. 3) (39:28 — 41:35) (лекция). М.: РЭУ им. Г. В. Плеханова. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին. {{cite AV media}}: Unknown parameter |date2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերինգի նեղուց» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 424