Բարբարա Քլեմ
Բարբարա Քլեմ գերմ.՝ Barbara Klemm | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1939[1][2][3][…] (85 տարեկան) |
Ծննդավայր | Մյունստեր, Պրուսիա[4] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | լուսանկարիչ և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Darmstadt University of Applied Sciences? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բեռլինի գեղարվեստի ակադեմիա |
Barbara Klemm Վիքիպահեստում |
Բարբարա Քլեմ (գերմ.՝ Barbara Klemm,դեկտեմբերի 27, 1939[1][2][3][…], Մյունստեր, Պրուսիա[4]), գերմանացի ֆոտոլրագրող։ Շուրջ 45 տարի աշխատել է Frankfurter Allgemeine Zeitungթերթում[5]։ Լուսաբանել է գերմանական պատմության կարևորագույն իրադարձություններից շատերը[6], արժանացել է մրցանակների, այդ թվում՝ Արժանիքների շքանշանի, եղել Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Բարբարա Քլեմը ներառվել է Լեյկա փառքի ծառուղում որպես «լրագրողական լուսանկարչության շարժիչ ուժ» և որպես «օրինակելի լուսանկարիչ»[7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարբարա Քլեմը ծնվել է Մյունստերում, մեծացել է Կարլսրուեում[8]։ Հայրը՝ Ֆրից Քլեմը, եղել է նկարիչ և Կարլսրուե գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր։
1959 թվականին տեղափոխվել է Ֆրանկֆուրտ և մինչև 2004 թվական աշխատել Frankfurter Allgemeine Zeitung-ում։ Որպես ֆոտոլրագրող լուսանկարել է իրադարձությունները, ներառյալ Ֆրանկֆուրտի 1969 թվականի ուսանողական խռովությունները, 1983 թվականին Հայնրիխ Բյոլի միջուկային զենքի դեմ բողոքները, 1969 թվականին հեղափոխության տասներորդ տարեդարձի առթիվ Կուբայում տեղի ունեցած տոնակատարությունները, 1975 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայում կայացած առաջին ժողովրդավարական ընտրությունները և 1989 թվականին Բեռլինի պատի անկումը[5]։
Լուսանկարել է բազմաթիվ հայտնի մարդկանց, այդ թվում` Միք Ջագերին, Թոմ Ուեյթսին, Կլաուդիո Աբադոյին, Սայմոն Ռեթլին, Դյորդ Լիգետիին, Էնդի Ուորհոլին և Ռայներ Վերներ Ֆասբինդերին[6]։ Նրա հայտնի լուսանկարներից է 1979 թվականին արված նկարը, որտեղ խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը համբուրում է Արևելյան Գերմանիայի առաջնորդ Էրիխ Հոնեկերին[5]։ Գործունեության ընթացքում հետևողականորեն օգտագործում է սև և սպիտակ անալոգային (ֆիլմ) լուսանկարչություն, որը բնորոշ է առանձին լուսանկարներին, այլ ոչ թե շարքի[8]։
Ցուցահադեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարբարա Քլեմ։ Լուսանկարներ։ 1968 – 2013, Մարտին Գրոպիուս Բաու, Բեռլին, 2013-2014[5]
Կոչումներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ[9], Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1989 թվականին արժանացել է Էրիխ Զալոմոնի անվան մրցանակի, 2010 թվականին՝ Արժանիքների շքանշանի և 2012 թվականին՝ Լեյկա փառքի ծառուղու մրցանակի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Barbara Klemm (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «Inadvertent art». The Economist. 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 6,0 6,1 Walde, Gabriela (2013 թ․ նոյեմբերի 15). «Barbara Klemm schuf ein Geschichtsbuch Deutschlands». Berliner Morgenpost. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «Barbara Klemm: Second winner of Leica hall of fame award». Leica UK website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ 8,0 8,1 «Barbara Klemm im Martin-Gropius-Bau». Vogue (Germany). 2013 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
- ↑ «List of fellows» (PDF). Academy of Arts, Berlin. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարա Քլեմ» հոդվածին։ |
|