Բարբարա Քլեմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարբարա Քլեմ
գերմ.՝ Barbara Klemm
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 27, 1939(1939-12-27)[1][2][3][…] (84 տարեկան)
ԾննդավայրՄյունստեր, Պրուսիա[4]
Քաղաքացիություն Գերմանիա[4]
Մասնագիտությունլուսանկարիչ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրDarmstadt University of Applied Sciences?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԲեռլինի գեղարվեստի ակադեմիա
 Barbara Klemm Վիքիպահեստում

Բարբարա Քլեմ (գերմ.՝ Barbara Klemm,դեկտեմբերի 27, 1939(1939-12-27)[1][2][3][…], Մյունստեր, Պրուսիա[4]), գերմանացի ֆոտոլրագրող։ Շուրջ 45 տարի աշխատել է Frankfurter Allgemeine Zeitungթերթում[5]։ Լուսաբանել է գերմանական պատմության կարևորագույն իրադարձություններից շատերը[6], արժանացել է մրցանակների, այդ թվում՝ Արժանիքների շքանշանի, եղել Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Բարբարա Քլեմը ներառվել է Լեյկա փառքի ծառուղում որպես «լրագրողական լուսանկարչության շարժիչ ուժ» և որպես «օրինակելի լուսանկարիչ»[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարբարա Քլեմը ծնվել է Մյունստերում, մեծացել է Կարլսրուեում[8]։ Հայրը՝ Ֆրից Քլեմը, եղել է նկարիչ և Կարլսրուե գեղարվեստի պետական ակադեմիայի պրոֆեսոր։

"Max-Beckmann-Preis" մրցանակաբաշխության արարողություն, 2010 թ.

1959 թվականին տեղափոխվել է Ֆրանկֆուրտ և մինչև 2004 թվական աշխատել Frankfurter Allgemeine Zeitung-ում։ Որպես ֆոտոլրագրող լուսանկարել է իրադարձությունները, ներառյալ Ֆրանկֆուրտի 1969 թվականի ուսանողական խռովությունները, 1983 թվականին Հայնրիխ Բյոլի միջուկային զենքի դեմ բողոքները, 1969 թվականին հեղափոխության տասներորդ տարեդարձի առթիվ Կուբայում տեղի ունեցած տոնակատարությունները, 1975 թվականի ապրիլի 25-ին Պորտուգալիայում կայացած առաջին ժողովրդավարական ընտրությունները և 1989 թվականին Բեռլինի պատի անկումը[5]։

Լուսանկարել է բազմաթիվ հայտնի մարդկանց, այդ թվում` Միք Ջագերին, Թոմ Ուեյթսին, Կլաուդիո Աբադոյին, Սայմոն Ռեթլին, Դյորդ Լիգետիին, Էնդի Ուորհոլին և Ռայներ Վերներ Ֆասբինդերին[6]։ Նրա հայտնի լուսանկարներից է 1979 թվականին արված նկարը, որտեղ խորհրդային առաջնորդ Լեոնիդ Բրեժնևը համբուրում է Արևելյան Գերմանիայի առաջնորդ Էրիխ Հոնեկերին[5]։ Գործունեության ընթացքում հետևողականորեն օգտագործում է սև և սպիտակ անալոգային (ֆիլմ) լուսանկարչություն, որը բնորոշ է առանձին լուսանկարներին, այլ ոչ թե շարքի[8]։

Ցուցահադեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարբարա Քլեմ։ Լուսանկարներ։ 1968 – 2013, Մարտին Գրոպիուս Բաու, Բեռլին, 2013-2014[5]

Կոչումներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռլինի գեղարվեստի ակադեմիայի անդամ[9], Դարմշտադտի կիրառական գիտությունների համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ 1989 թվականին արժանացել է Էրիխ Զալոմոնի անվան մրցանակի, 2010 թվականին՝ Արժանիքների շքանշանի և 2012 թվականին՝ Լեյկա փառքի ծառուղու մրցանակի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Barbara Klemm (նիդերլ.)
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
  4. 4,0 4,1 4,2 4,3 https://zkm.de/en/person/barbara-klemm
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Inadvertent art». The Economist. 2013 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  6. 6,0 6,1 Walde, Gabriela (2013 թ․ նոյեմբերի 15). «Barbara Klemm schuf ein Geschichtsbuch Deutschlands». Berliner Morgenpost. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «Barbara Klemm: Second winner of Leica hall of fame award». Leica UK website. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. 8,0 8,1 «Barbara Klemm im Martin-Gropius-Bau». Vogue (Germany). 2013 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  9. «List of fellows» (PDF). Academy of Arts, Berlin. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]