Jump to content

Բառանկիլյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Բառանկիլյա
իսպ.՝ Barranquilla
Դրոշ Զինանշան

ԵրկիրԿոլումբիա Կոլումբիա
ՀամայնքԱնտլանտիկո
Հիմնադրված էապրիլի 7, 1813 թ.
Մակերես154 կմ²
ԲԾՄ18±1 մետր
Բնակչություն1 326 588 մարդ (2023)
Ժամային գոտիUTC-5
Հեռախոսային կոդ5
Փոստային դասիչ08000
Պաշտոնական կայքbarranquilla.gov.co
Բառանկիլյա (Կոլումբիա)##
Բառանկիլյա (Կոլումբիա)

Բառանկիլյա (Barranquilla), քաղաք Կոլումբիայի հյուսիս–արեմուտքում, Ատլանտիկո դեպարտամենտի վարչական կենտրոնը։ 61 հազար բնակչություն (1971 թվականին)[1]։ Ծովային և գետային խոշոր նավահանգիստ է․ գտնվում է Կարիբյան ծովի ափին, Մագդալենայի գետաբերանի մոտ։ Առևտրա արդյունաբերական կենտրոն է։ Ունի տեքստիլ, սննդհամի, քիմիական, ցեմենտի, կոշիկի, մետալուրգիական, մետաղամշակման արդյունաբերություն, նա վաշինարան, օդանավակայան։ Արտահանում է սուրճ, կաշի, նավթամթերքներ։ Հիմնադրվել է 1629 թվականին։

Քաղաքը հայտնի է որպես Կոլումբիական ոսկե դարպասներ (իսպ.՝ La Puerta de Oro de Colombia): Ներկայումս քաղաքի հիմնադրման ժամանակի մասին ստույգ տեղեկություններ չկան, սակայն քաղաքի մասին առաջին հիշատակությունները վերագրվում են 1629 թվականին[2]։ Չնայած դրան, տեղի բնակչությունը նախընտրում են հիմնադրման օրը համարել ապրիլի 7-ը, երբ 1813 թվականին ներկայիս քաղաքին գյուղի կարգավիճակ էր տրվել։ 1834 թվականին Բառանկիլյա քաղաքում համարակալված էր 11 հազար 212 մարդ, մի փոքր քիչ քան Սանտա Մարտայում և ոչ քիչ Կարտախենա քաղաքի բնակչության կեսից։ Քանի որ Բառանկիլյա քաղաքը դառնում է խոշոր նավահանգիստ, այդ քաղաքը դրախտ էր համարվում առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների Եվրոպայի էմիգրանտների համար, ինչպես նաև Մերձվոր Արևելքի և Ասիայի էմիգրանտների համար։ Բառանկիլյան Կոլումբիայի առաջին նավահանգիստն էր։ Հարավային Ամերիկայի առաջին օդանավակայանը նույնպես Բառանկիլյայում էր[1]։

Սուրբ Նիկոլաս եկեղեցին

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Aerovías Cóndor de Colombia - Aerocóndor - Adquisición de Electras L-188. Pág. 4 de 11» (իսպաներեն). Aviación Colombiana. 2009 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 14-ին.
  2. Книга:Русские названия жителей: Словарь-справочник|41

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բառանկիլյա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 299