Բալդասսարե Տոմազո Պերուցցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բալդասսարե Տոմազո Պերուցցի
Դիմանկար
Ծնվել էմարտի 7, 1481[1][2]
ԾննդավայրՍիենա, Տոսկանա, Իտալիա
Մահացել էհունվարի 6, 1536[1][3][4][…] (54 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ[5]
ԳերեզմանՊանթեոն
Քաղաքացիություն Սիենայի Հանրապետություն[6]
ԵրկերՎիլլա Ֆարնեզինա
Մասնագիտություննկարիչ, ճարտարապետ, փորագրիչ և դիզայներ
ԵրեխաներGiovanni Sallustio Peruzzi?
 Baldassarre Peruzzi Վիքիպահեստում

Բալդասսարե Տոմազո Պերուցցի (իտալ.՝ Baldassare Tommaso Peruzzi,մարտի 7, 1481[1][2], Սիենա, Տոսկանա, Իտալիա - հունվարի 6, 1536[1][3][4][…], Հռոմ, Պապական մարզ[5]), Բարձր Վերածննդի և վաղ մաներիզմի իտալացի ճարտարապետ և նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սիենայի մոտակայքում գտնվող փոքրիկ քաղաքում։ 1503 թվականից աշխատել է Հռոմում։ Արագորեն ճանաչում է ստացել որպես ճարտարապետ և ճարտարապետական տարածքի շարունակության էֆեկտ ստեղծող պատրանքային որմնանկարների վարպետ։ Այդ պատճառով Պերուցին համարվում է ֆասադային որմնանկարների հռոմեական դպրոցի, հիմնականում` գրիզայլի հիմնադիրը, որոնք չեն հասել մեր ժամանակներ։ Նախ Պերուցին աշխատում էր Դոնատո Բրամանտեի հետ, հետո սկսել է աշխատել Ռաֆայել Սանտիի հետ։ Կենսագիրները համարում են, որ Հռոմի Պապ Լեո 10-րդին ուղղված հայտնի «Ռաֆայելի նամակի» հեղինակը հենց Պերուցին է։

Palazzo Massimo alle Colonne, Հռոմ

1508-1511 թվականներին Բալդասսարե Պերուցին Ռաֆայելի, Սեբաստիանո դել Պիոմբոյի և այլոց հետ մասնակցել է Հռոմում գտնվող Վիլլա Ֆարնեզինայի կառուցմանը և որմնանկարչությանը։ 1520 թվականին Ռաֆայելի մահից հետո Անտոնիո դա Սանգալլո Կրտսերի հետ միասին նա ղեկավարել է Սուրբ Պետրոսի տաճարի կառուցման աշխատանքները։ 1527 թվականին Հռոմի սարսափելի կողոպուտից հետո Բալդասսարե Պերուցին վերադարձել է իր հայրենի Սիենա և այնտեղ աշխատել որպես հանրապետության ճարտարապետ։ 1535 թվականին նա վերադարձել է Հռոմ։ Նրա կառուցած վերջին շենքը եղել է Հռոմում գտնվող Palazzo Massimo alle Colonne-ն (1532-1536 թվականներ)։

Պերուցին թաղված է Հռոմի պանթեոնում՝ Ռաֆայելի գերեզմանի հարևանությամբ։ Պերուցիի աշակերտը եղել է մաներիստ ճարտարապետ և տեսաբան Սեբաստիանո Սերիլոն։ Բալդասսարե Պերուցիի որդին` Ջովաննա Սալյուստիոն, նույնպես ճարտարապետ էր։ Մյուս որդին՝ Օնորիոն, հոր մոտ նկարչություն է սովորել, այնուհետև դոմինիկացի քահանա է դարձել Հռոմի Սանտա Մարիա սոպրա Միներվա վանքում[7]։

Ոճի առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերուցին տարվել է անտիկ հնագիտությամբ, մաթեմատիկայով, աստղագիտությամբ, երկրաչափությամբ և հեռանկարով։ Նա Վերածննդի նվիրյալ էր, բայց իր անհատական ոճում զարմանալիորեն միացրել է Բրամանտեի և Ռաֆայելի կողմից ստեղծված հռոմեական կլասիցիզմի նորմերը մաներիզմի տարրերի և Սիենայի գեղանկարչության դպրոցի իր հարազատ գոթական արխաիզմի հետ։ Նրա ճարտարապետական աշխատանքներում մաներիզմն ըստ Վիպերի նուրբ դիտարկման, ի հայտ է եկել Պալացցո Մասսիմո Ալլե Կոլոննեի անսովոր կոր ֆասադում, ոչ համահունչ սյուներում ու պատուհանների որմնախոռոչների համամասնություններում։ Նրա գեղանկարչական աշխատանքներում գրավում է անսովոր արտահայտչականությունը, նկարչական ամբողջ տարածքը ֆիգուրներով լցնելու մաներիզմին բնորոշ ձևը։

Պերուցիի վրձնին են պատկանում Սանտա Մարիա դելա Պաչեում, Պալացցո Մադամայում, Սանթ Օնոֆրիո Ալ Ջանիկոլոյի, Սան Պիետրո ին Մոնտորիոյին և Սան Ռոկոյի հռոմեական եկեղեցիներում գտնվող որմնանկարները, որմնանկարներ Սան Ջովաննի կապելլայում (Սուրբ Հովհաննես Մկրտիչ)։ Երաժշտական գործիքների պատկերագրության տեսանկյունից հետաքրքիր է Պերուցիի «Չորս երաժշտական աստվածներ» ստեղծագործությունը, որի վրա պատկերված են Պան, Ամֆիոն, Մուսեյը և Մարսին (ցուցադրվել է Լուվրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 BeWeB
  3. 3,0 3,1 3,2 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  5. 5,0 5,1 5,2 Union List of Artist Names — 2017.
  6. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=17218
  7. Виктор Власов. Стили в искусстве. В 3-х т. — СПб.: Кольна. Т. 3. — Словарь имен, 1997. — С. 151—152

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Перуцци, Бальдассаре». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Католическая энциклопедия: Бальдассаре Перуцци(անգլ.)
  • Работы в музеях мира
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բալդասսարե Տոմազո Պերուցցի» հոդվածին։