Արճակի գավառակ
Արտաքին տեսք
Գավառակ | |
---|---|
Արճակ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Վանի վիլայեթ |
Գավառ | Թիմարի գավառ |
Այլ անվանումներ | Արչեկ |
Ազգային կազմ | հայեր |
Տեղաբնականուն | արճակցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Արճակ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում։ Գտնվում էր Վան քաղաքից հյուսիս-արևելք, Արճակ լճակի հարավ-արևելյան կողմում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև 1915 թվականի մեծ եղեռնը բնակչությունը հիմնականում հայեր և քրդեր էին։ Մեծ եղեռնի նախօրեին ուներ 22 հայաբնակ գյուղ՝ 866 տնտեսությունով և 6062 բնակչով։
Գավառի հայերը գործուն մասնակցություն են ունեցել 1915 թվականի Վանի հերոսական ինքնապաշտպանությանը։ Բնակչության մեծամասնությունը զոհվեց թուրքական յաթաղանից, իսկ փրվածները հաստատվեցին Արևելյան Հայաստանում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն և մասամբ մեղվաբուծությունն էր։ Գավառը նամանավանդ հայտնի էր հացահատիկի բերքով[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 461
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
|
|