Արթուր Օշականցի
Արթուր Օշականցի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 5, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ |
Անդամակցություն | Հայաստանի նկարիչների միություն |
Արթուր Համազասպի Օշականցի (Սարգսյան) (հոկտեմբերի 5, 1953, Օշական, Աշտարակի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1972-1976 թվականներին սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի արվեստի բաժնում։
1988 թվականից Հայաստանի նկարիչների միության, 2005 թվականից՝ Լոնդոնի NHS-ի պատվավոր նկարիչ, 2007 թվականից՝ նկարիչների միջազգային միության (UNESCO) անդամ է։
1971-1972 թվականներին եղել է Հայֆիլմ կինոստուդիայի նկարիչ-մուլտիպլիկատոր, 1974-1976 թվականներին՝ ՀԽՍՀ պետական պատկերասրահի նկարիչ-վերականգնող, 1977-1978 թվականներին՝ Երևանի թիվ 122 միջնակարգ դպրոցի նկարչության և գծագրության ուսուցիչ, 1978-1980 թվականներին՝ ՀԽՍՀ լուսավորության նախարարության լուսաշխի տան գլխավոր նկարիչ։ 1980 թվականից նկարների վրա ստորագրում է Արթուր Օշականցի։
1992 թվականից Գոթենհամ թանգարանի հրավերով հաստատվել է Լոնդոնում։ 2005 թվականից Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության առողջապահության նախարարության արվեստի բաժնի պատվավոր նկարիչ է։ 2003 թվականին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը նրան հռչակել է աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր արվեստի պատմության մեջ։
Հիմնել և ղեկավարում է Sensational Art Group խումբը։
Գործերից պահվում են Հայաստանի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Անգլիայի, ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում և մասնավոր հավաքածուներում[1][2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օշականցու նկարներում արտահայտված են մարդու և բնության ներդաշնակությունը, արվեստագետի ինքնատիպ աշխարհընկալումը։
Գործերում նկատելի են տարբեր ուղղությունների (ռեալիզմ, սյուրռեալիզմ, աբստրակցիոնիզմ) և ոճերի տարրեր։
- «Տիեզերքի նկարիչը», 1973
- «Միայնակը», 1976
- «Բնության ներդաշնակություն», նկարաշար, 1981-1982, ԺԱԹ
- «ժառանգություն », 1982, Մյունխենի Ֆրիդման Շտոկերտ թանգարան
- «Արյան խաչելություն», 1989
- «Մթնոլորտ», 1989
- «Մարդ, կին, անկողին», 1991, Վարշավայի անկախության թանգարան
- «ժամանակ և տարածություն», նկարաշար, 2004-2005[3]
Ցուցահանդեսններ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989 թվականին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել և դասախոսություններ կարդացել ԱՄՆ-ի Վաշինգտոն, Արլինգտոն, Վիրջինիա, Ալեքսանդրիա քաղաքներում, Միչիգանի համալսարանում և Մինոթավոր պատկերասրահում։ 1990-1992 թվականներին հրավերով ցուցահանդեսներ է կազմակերպել Լեհաստանում։
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1974, 2001, 2004, 2005[4], 2006), Վարշավայում (1991), Միչիգանում (1991), Լոնդոնում (1994-2006), Վանաձորում (2011)[5]։
Մասնակցել է 100-ից ավելի խմբակային ցուցահանդեսների։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ Աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր Արթուր Օշականցի
- ↑ Արթուր Օշականցի, ստեղծագործություններ
- ↑ Բացվեց աբստրակտ նատուրալիզմի հիմնադիր Արթուր Օշականցու անհատական ցուցահանդեսը
- ↑ «Արթուր Օշականցու ցուցահանդեսը Վանաձորում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.