Արաբ Շամիլով
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամիլով
Արաբ Շամիլով քրդ.՝ Ә'рәб Шамилов | |
---|---|
Ծնվել է | 1897[1][2][3] |
Ծննդավայր | Սուսուզ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | 1978[4][2][3] |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, թարգմանիչ, վիպասան և գրող |
Լեզու | քրդերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Arap Shamoevich Shamilov Վիքիպահեստում |
Արաբ Շամիլով (1897[1][2][3], Սուսուզ, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն - 1978[4][2][3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայաստանցի քուրդ արձակագիր, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։ Ստեղծագործել է քրդերեն և հայերեն։ Կրել է նաև Արաբե Շամո գրական անունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կարսի մարզի Սուսուզ գյուղում։ 1912 թվականին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատել պեմզայի գործարանում, ապա որպես թարգմանիչ՝ կազակական երրորդ գնդում։ 1916 թվականին տեղափոխվել է Կարս և աշխատել Սարիղամիշ-Էրզրում երկաթուղագծի շինարարությունում։ 1920 թվականին 11-րդ կարմիր բանակի հետ մտել է Բաքու։ Նույն թվականին մեկնել է Մոսկվա՝ Լազարյան ինստիտուտում սովորելու։ 1924 թվականին վերադարձել է Երևան։ Աշխատել է «Ռյա թազա» քրդերեն թերթի խմբագրությունում։ Հետագայում սովորել է ԽՍՀՄ ԳԱ ասպիրանտուրայում (Լենինգրադ, նրա ղեկավարն էր ակադեմիկոս Հովսեփ Օրբելին)։
Քրդերեն լույս են տեսել նրա «Լենինի կյանքը» (Երևան, 1930), «Քուրդ հովիվը» (Երևան, 1930), «Բախտի ճանապարհ» (Երևան, 1959), «Դըմ-դըմ բերդը» (վեպ, Երևան, 1966) և այլ գրքեր։ Նրա «Քուրդ հովիվը» երկը թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն։
Նրա սցենարով նկարահանվել է «Հայաստանի քրդերը» կինոնկարը («Հայֆիլմ», 1959)։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փոքրիկ հովիվը (պատմվածք քրդերի կյանքից), Երևան, Պետհրատ, 1931, 104 էջ։
- Ալագյազի քրդերը, Երևան, Պետհրատ, 1932, 56 էջ։
- Բախտի ճանապարհ (վեպ), գիրք 1, Երևան, Հայպետհրատ, 1961, 360 էջ։
- Բախտի ճանապարհ (վեպ), գիրք 2, Երևան, Հայպետհրատ, 1964, 336 էջ։
- Քուրդ հովիվը, Երևան, «Հայաստան», 1971, 204 էջ։
- Դըմ-դըմ բերդը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1978, 220 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 NUKAT — 2002.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակ
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Люди и судьбы. Биобиблиографический словарь востоковедов - жертв политического террора в советский период (1917-1991) (ռուս.) — СПб.: Петербургское Востоковедение, 2013. — 496 с. — (Социальная история отечественной науки о Востоке) — ISBN 978-5-85803-225-0
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ 423-424.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արաբ Շամիլով» հոդվածին։ |
|
- 1897 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- 1978 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- ԽՄԿԿ անդամներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Քուրդ արձակագիրներ
- ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Քուրդ գրողներ
- Հայ հեղափոխականներ
- Քուրդ թարգմանիչներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային վիպասաններ
- Քուրդ բանաստեղծներ