Անրի Նավիե
Անրի Նավիե Henri Navier | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1785[1][2][3][…] Դիժոն |
Մահացել է | օգոստոսի 21, 1836[1][2][4][…] (51 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա[5] |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Navier |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, տնտեսագետ, մաթեմատիկոս, engineer of the French Corps of Bridges and Roads, ճարտարագետ և քաղինժեներ |
Հաստատություն(ներ) | Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց և Պոլիտեխնիկական դպրոց |
Գործունեության ոլորտ | մեխանիկա, Հիդրոդինամիկա[6], կամուրջ[6], կախովի կամուրջ[6], Հիդրոմեխանիկա[6], մաթեմատիկա[6], physics equation?[6] և Նավիե-Ստոքսի հավասարում[6] |
Անդամակցություն | Փարիզի գիտափիլիսոփայական միություն և Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Պոլիտեխնիկական դպրոց և Ճանապարհների և կամուրջների ազգային դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Գիտական ղեկավար | Ժոզեֆ Ֆուրիե |
Պարգևներ | |
Claude-Louis Navier Վիքիպահեստում |
Կլոդ Լուի Մարի Անրի Նավիե (ֆր.՝ Claude Louis Marie Henri Navier, փետրվարի 10, 1785[1][2][3][…], Դիժոն - օգոստոսի 21, 1836[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[5]), ֆրանսիացի ինժեներ և գիտնական։
Եղել է Ֆրանսիայի ԳԱ անդամ (1824)։ Կամուրջների և ճանապարհների դպրոցի (1820 թվականից) և Պոլիտեխնիկական դպրոցի (1831 թվականից) պրոֆեսոր։ Հայտնի է շինարարական մեխանիկայի, նյութերի դիմադրության և առաձգականության տեսության, հիդրավլիկայի և հիդրոմեխանիկայի բնագավռի աշխատանքներով։ Առաջինն է արտածել ուղիղ և կոր չորսուների կորացած առանցքի հավասարումը՝ ծռման դեպքում, հետագոտել է ուղղանկյուն թիթեղների ծռումը, տվել առաձգական մարմնի շարժման և հավասարակշռության ընդհանուր հավասարումները, մշակել կախովի կամուրջների վերլուծական հաշվարկման մեթոդը, ստացել անսեղմելի մածուցիկ հեղուկի շարժման հավասարումները(Նավիե-Ստոքսի հավասարում)։ Հեղինակ է մեխանիկայի մի շարք դասագրքերի, ինչպես նաե նյութերի դիմադրության դասընթացի, որը տարիներ շարունակ եղել է ինժեներ-շինարարների և մեքենաշինարարների հիմնական ձեռնարկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
- ↑ 3,0 3,1 գերեզման
- ↑ 4,0 4,1 4,2 Structurae — Ratingen: 1998.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #117548510 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ https://www.toureiffel.paris/fr/le-monument/tour-eiffel-et-sciences
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Նավիե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 195)։ |
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1785 ծնունդներ
- Դիժոն քաղաքում ծնվածներ
- Օգոստոսի 21 մահեր
- 1836 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պեր Լաշեզ գերեզմանատանը թաղվածներ
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Անավարտ հոդվածներ անձի մասին
- Ֆրանսիացի գիտնականներ
- Ֆրանսիացի ֆիզիկոսներ
- Ֆրանսիացի տնտեսագետներ
- Ֆրանսիացի ճարտարագետներ
- Ֆրանսիացի մաթեմատիկոսներ