Jump to content

Անրի Միլն-Էդվարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Միլն-Էդվարդս
ֆր.՝ Henri Milne Edwards
Ծնվել էհոկտեմբերի 23, 1800(1800-10-23)[1][2][3][…]
Բռյուգե[4] կամ Բելգիա[5]
Մահացել էհուլիսի 29, 1885(1885-07-29)[1][2][4][…] (84 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, թռչնաբան, չարորաբան, համալսարանի դասախոս, քաղցկեղաբան, բժիշկ և միջատաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն[5], բժշկություն[5] և բնագիտություն[5]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՓարիզի համալսարան
Գիտական աստիճանDiplôme d'État de docteur en médecine? (1823) և գիտությունների դոկտոր (1837)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][5][6]
Պարգևներ
Երեխա(ներ)Alphonse Milne-Edwards?
 Henri Milne-Edwards Վիքիպահեստում

Անրի Միլն-Էդվարդս (ֆր.՝ Henri Milne-Edwards. հոկտեմբերի 23, 1800(1800-10-23)[1][2][3][…], Բռյուգե[4] և Բելգիա[5] - հուլիսի 29, 1885(1885-07-29)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նշանավոր բնագետ, կենդանաբան։

Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1838)[9], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1846)[10], Լոնդոնի թագավորական ընկերության (1848)[11], ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1864)[12]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1800 թվականի հոկտեմբերի 23-ին Բրյուգեում, որն այն ժամանակ ֆրանսիական քաղաք էր։ Նա 27-րդ երեխան էր անգլիացի Ուիլյամ Էդվարդսի և ֆրանսուհի Էլիզաբեթ Վոյի ընտանիքում։ Հասակ է առել Փարիզում ապրող ֆիզիոլոգ ավագ եղբոր մոտ։ 1823 թվականին աշխատանքի է անցել որպես բժիշկ, բայց որոշ ժամանակ անց տարվել է բնագիտությամբ, կենդանիների ուսումնասիրությամբ և դարձել է Ժորժ Կյուվիեի ուսանողը, հետագայում՝ նաև նրա հետևորդը հակաէվոլյուցիոնիզմի գաղափարների համար մղվող պայքարում։ Հիմնականում զբաղվել է ծովային կենդանիների ուսումնասիրությամբ։

1832 թվականին աշխատանքի է անցել արվեստների կենտրոնական քոլեջում՝ որպես հիգիենայի և բնագիտության պրոֆեսոր։ 1838 թվականին ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1841 թվականին դարձել է Փարիզի Ազգային բնագիտական թանգարանի պրոֆեսոր, 1864 թվականից պաշտոնավարել է Փարիզի համալսարանում՝ որպես բնագիտական ֆակուլտետի դեկան։ Որդու՝ Ալֆոնս Միլն-Էդվարդսի հեղինակակցությամբ գրել է կենդանիների և մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի բազմահատոր ձեռնարկ։

Եղել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերության նախագահը։

Հայտնի է նաև նրանով, որ 1855 թվականին առաջարկել է ներդնել կենդանական աշխարհի դասակարգման նոր՝ կենսաբանական համակարգ։

Աշխատությունների ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • A manual of surgical anatomy … Desilver, Philadelphia 1828.
  • A manual of materia medica and pharmacy. Careys & Lea, Philadelphia 1829.
  • Cahiers d’histoire naturelle. Crochard & Masson, Paris 1833-53.
  • Annales des sciences naturelles, zoologie et biologie animale. Masson, Paris 1834-85.
  • Élémens de zoologie. Crochard & Dumont, Paris, Brüssel 1834-37.
  • Histoire naturelle des crustacés. Roret, Paris 1834-41.
  • Outlines of anatomy and physiology. Little & Brown, Boston 1841.
  • Die Zoologie. Scheible, Rieger & Sattler, Stuttgart 1848-58.
  • Quelques remarques sur l’emploi du sel en agriculture … Paris 1849.
  • A monograph of the British fossil corals. London, 1850-72.
  • Zoologie. Langlois, Leclercq & Masson, Paris 1850-58.
  • Mélanges carcinologiques. Martinet, Paris 1851-54.
  • Beiträge zur allgemeinen Zoologie. Müller, Stuttgart 1853.
  • Histoire naturelle des coralliaires ou polypes proprement dits. Roret, Paris 1857-60.
  • A manual of zoology. Renshaw, London 1863.
  • Histoire naturelle des mammiferes, 1868—74.
  • Lecons sur l’anatomie et la physiologie comparee, 1857—83.

Ի պատիվ Անրի Միլն-Էդվարդսի անվանված տաքսոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Միլն-Էդվարդսի պատվին անվանված սեռերի ու տեսակների թվում են հետևյալները[13].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. CONOR.Sl
  7. Award winners : Copley MedalRoyal Society.
  8. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 246.
  9. Les membres du passé dont le nom commence par E Արխիվացված 2019-11-10 Wayback Machine(ֆր.)
  10. Эдвардс Анри-Мильн Արխիվացված 2022-04-05 Wayback Machine на официальном сайте РАН
  11. Կաղապար:RS id
  12. Կաղապար:Us nas id
  13. Hans G. Hansson. «Henri Milne-Edwards». Biographical Etymology of Marine Organism Names. Göteborgs Universitet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Мильн-Эдвардс (Milne-Edwards) Анри де // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 264. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Միլն-Էդվարդս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Միլն-Էդվարդս» հոդվածին։