Անրի Միլն-Էդվարդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անրի Միլն-Էդվարդս
ֆր.՝ Henri Milne Edwards
Ծնվել էհոկտեմբերի 23, 1800(1800-10-23)[1][2][3][…]
Բռյուգե[4] կամ Բելգիա[5]
Մահացել էհուլիսի 29, 1885(1885-07-29)[1][2][4][…] (84 տարեկան)
Փարիզ, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[6]
Մասնագիտությունկենսաբան, կենդանաբան, թռչնաբան, չարորաբան, համալսարանի դասախոս, քաղցկեղաբան, բժիշկ և միջատաբան
Հաստատություն(ներ)Փարիզի համալսարան
Գործունեության ոլորտկենդանաբանություն[5], բժշկություն[5] և բնագիտություն[5]
Պաշտոն(ներ)նախագահ
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Փարիզի գիտափիլիսոփայական միություն, Լեոպոլդինա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[4]
Ալմա մատերՓարիզի համալսարան
Գիտական աստիճանDiplôme d'État de docteur en médecine? (1823) և գիտությունների դոկտոր (1837)
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][5][7]
Պարգևներ
Երեխա(ներ)Alphonse Milne-Edwards?
 Henri Milne-Edwards Վիքիպահեստում

Անրի Միլն-Էդվարդս (ֆր.՝ Henri Milne-Edwards. հոկտեմբերի 23, 1800(1800-10-23)[1][2][3][…], Բռյուգե[4] և Բելգիա[5] - հուլիսի 29, 1885(1885-07-29)[1][2][4][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի նշանավոր բնագետ, կենդանաբան։

Ֆրանսիական ակադեմիայի անդամ (1838)[10], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան թղթակից-անդամ (1846)[11], Լոնդոնի թագավորական ընկերության (1848)[12], ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ (1864)[13]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1800 թվականի հոկտեմբերի 23-ին Բրյուգեում, որն այն ժամանակ ֆրանսիական քաղաք էր։ Նա 27-րդ երեխան էր անգլիացի Ուիլյամ Էդվարդսի և ֆրանսուհի Էլիզաբեթ Վոյի ընտանիքում։ Հասակ է առել Փարիզում ապրող ֆիզիոլոգ ավագ եղբոր մոտ։ 1823 թվականին աշխատանքի է անցել որպես բժիշկ, բայց որոշ ժամանակ անց տարվել է բնագիտությամբ, կենդանիների ուսումնասիրությամբ և դարձել է Ժորժ Կյուվիեի ուսանողը, հետագայում՝ նաև նրա հետևորդը հակաէվոլյուցիոնիզմի գաղափարների համար մղվող պայքարում։ Հիմնականում զբաղվել է ծովային կենդանիների ուսումնասիրությամբ։

1832 թվականին աշխատանքի է անցել արվեստների կենտրոնական քոլեջում՝ որպես հիգիենայի և բնագիտության պրոֆեսոր։ 1838 թվականին ընտրվել է ֆրանսիական ակադեմիայի անդամ։ 1841 թվականին դարձել է Փարիզի Ազգային բնագիտական թանգարանի պրոֆեսոր, 1864 թվականից պաշտոնավարել է Փարիզի համալսարանում՝ որպես բնագիտական ֆակուլտետի դեկան։ Որդու՝ Ալֆոնս Միլն-Էդվարդսի հեղինակակցությամբ գրել է կենդանիների և մարդու անատոմիայի և ֆիզիոլոգիայի բազմահատոր ձեռնարկ։

Եղել է Ֆրանսիայի միջատաբանական ընկերության նախագահը։

Հայտնի է նաև նրանով, որ 1855 թվականին առաջարկել է ներդնել կենդանական աշխարհի դասակարգման նոր՝ կենսաբանական համակարգ։

Աշխատությունների ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • A manual of surgical anatomy … Desilver, Philadelphia 1828.
  • A manual of materia medica and pharmacy. Careys & Lea, Philadelphia 1829.
  • Cahiers d’histoire naturelle. Crochard & Masson, Paris 1833-53.
  • Annales des sciences naturelles, zoologie et biologie animale. Masson, Paris 1834-85.
  • Élémens de zoologie. Crochard & Dumont, Paris, Brüssel 1834-37.
  • Histoire naturelle des crustacés. Roret, Paris 1834-41.
  • Outlines of anatomy and physiology. Little & Brown, Boston 1841.
  • Die Zoologie. Scheible, Rieger & Sattler, Stuttgart 1848-58.
  • Quelques remarques sur l’emploi du sel en agriculture … Paris 1849.
  • A monograph of the British fossil corals. London, 1850-72.
  • Zoologie. Langlois, Leclercq & Masson, Paris 1850-58.
  • Mélanges carcinologiques. Martinet, Paris 1851-54.
  • Beiträge zur allgemeinen Zoologie. Müller, Stuttgart 1853.
  • Histoire naturelle des coralliaires ou polypes proprement dits. Roret, Paris 1857-60.
  • A manual of zoology. Renshaw, London 1863.
  • Histoire naturelle des mammiferes, 1868—74.
  • Lecons sur l’anatomie et la physiologie comparee, 1857—83.

Ի պատիվ Անրի Միլն-Էդվարդսի անվանված տաքսոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Միլն-Էդվարդսի պատվին անվանված սեռերի ու տեսակների թվում են հետևյալները[14].

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
  3. 3,0 3,1 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 www.accademiadellescienze.it (իտալ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  6. LIBRIS — 2013.
  7. CONOR.Sl
  8. Award winners : Copley MedalRoyal Society.
  9. List of Royal Society Fellows 1660-2007Royal Society. — P. 246.
  10. Les membres du passé dont le nom commence par E Արխիվացված 2019-11-10 Wayback Machine(ֆր.)
  11. Эдвардс Анри-Мильн Արխիվացված 2022-04-05 Wayback Machine на официальном сайте РАН
  12. Կաղապար:RS id
  13. Կաղապար:Us nas id
  14. Hans G. Hansson. «Henri Milne-Edwards». Biographical Etymology of Marine Organism Names. Göteborgs Universitet. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Мильн-Эдвардс (Milne-Edwards) Анри де // Мёзия — Моршанск. — М. : Советская энциклопедия, 1974. — С. 264. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 16).
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Միլն-Էդվարդս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անրի Միլն-Էդվարդս» հոդվածին։