Jump to content

Անորոշ դերբայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անորոշ դերբայ, դերբայի տեսակ, արտահայտում է գործողության կամ եղելության ընդհանուր գաղափար՝ առանց եղանակը, ժամանակը, դեմքը, թիվը (նաև գործողության առանձին կերպեր) ցույց տալու։ Անորոշ դերբայը դիտվում է որպես բայի ուղիղ ձև։ Հայ քերականության մեջ նախապես անորոշ դերբայը հայտնի էր աներևույթ (կամ աներևույթ եղանակ) անունով։ Անորոշ անվանումն այն ստացավ համեմատաբար ուշ։ Թրակացու քերականության հայ թարգմանիչը և հետագա շրջանների որոշ հայ քերականներ հետևելով հունարենին և ավելի ուշ լատիներենին՝ այն դիտել են իբրև եղանակ և կազմել են համապատասխան արհեստական ժամանակաձևեր։ Այսպես, թրակացու հայերեն թարգմանության մեջ նշված են՝ ներկա ժամանակի և հարաձգականի՝ կոփել, հարակայի և գերակատարի՝ էկոփել, էկոփեցնել, անորոշի՝ կոփոցել ապառնու՝ կոփոցոցել կամ կոփոտոցել[1]։

Կազմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելահայ գրական լեզվում անորոշ դերբայը հիմնականում համադրական կազմություն ունի՝ պարզ կամ բայածանցավոր հիմք+ել/ալ վերջավորություն կաղապարով։ Ըստ այս կաղապարի էլ զարգանում են պարզ ու բայածանցավոր տեսակները (բայախմբերը)։ Պարզ են անբայածանց հիմք ունեցող բայերը՝ գրել, համառոտագրել, աղալ և այլն։ Բայածանցավորների հիմքը ձևավորված է որևէ բայածանցով։ Հիմքի բայածանցներն են՝ սոսկածանցներ -ան-, -են-, -ն-, -չ-, կրավորական -վ- ածանցը, պատճառական ածանցները (-ացն-, -եցն-, -ցն), բազմապատկական ածանցները (-ատ-, -ոտ-, -կոտ-, -տ-)։ Վերլուծական անորոշը կազմվում է համադրական ձևի ու տալ օժանդակ բայի կամ կերպանիշ անկատար II, հարակատար, կատարելի I դերբայների ու լինել օժանդակ բայի հարադրությամբ (օրինակ՝ նկարել տալ, գնալու լինեմ)։ Մի քանի բայեր չունեն անորոշի ձև՝ եմ, կամ, ունեմ, գիտեմ։

Որոշ լեզուներում (օրինակ՝ հունարեն, լատիներեն) անորոշ դերբայը կարող է արտահայտել նաև ժամանակի իմաստ։ Ժամանականիշ այս հատկությունն էլ անտիկ քերականներին (իսկ սրանց հետևողությամբ նաև հայերին) հիմք է տվել այն եղանակ համարելու։

Կիրառությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անորոշ դերբայը հայերենում նաև գործողության կամ եղելության անուն է։ Այն նոր գրական հայերենում հոդառու է, կարող է հոլովվել հոդով կամ առանց հոդի։ Նախադասության մեջ հանդես է գալիս գոյականի հիմնական կիրառություններով։ Հոգնակի ձև չունի, բացի բաշխական (ստացական) որոշ ձևերից (օրինակ՝ գնալներս, գնալներդ և այլն)։ Հետևում են ՈՒ հոլովման։ Ներգոյականի իմաստ սովորաբար արտահայտվում է վերլուծական կազմությամբ (կարդալու մեջ, շարժվելու մեջ). համադրական ներգոյականի ձևերը սահմանափակ են։ Գոյականի պես կարող է զուգորդվել կապերի հետ (օրինակ՝ գրելու համար, հասնելուն պես, ուտելուց հետո

Անորոշ դերբայի գործառական հատկություններից կարևոր են հետևյալները՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 13։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անորոշ դերբայ» հոդվածին։