Jump to content

Սերգեյ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սերգեյ Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 14, 1925(1925-02-14)[1]
Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 30, 2005(2005-03-30) (80 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)Լեզվի ինստիտուտ[2], Մանկավարժական գիտությունների ինստիտուտ, ՎՊՀ, Շիրակի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և Լեզվի ինստիտուտ
Գործունեության ոլորտլեզվաբանություն և հայերեն[2]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)
Կոչումպրոֆեսոր[2][1] և ակադեմիկոս
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր[2][1] (1966)
Տիրապետում է լեզուներինհայերեն և ռուսերեն
Պարգևներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան
ԿուսակցությունԽՄԿԿ[2]

Սերգեյ Գյանջումի Աբրահամյան (փետրվարի 14, 1925(1925-02-14)[1], Տումի, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 30, 2005(2005-03-30), Երևան, Հայաստան), հայ լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արցախի Հադրութի շրջանի Տումի գյուղում։ Մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին (1942-1944)։ Բարձրագույն կրթությունը ստացել է ԵՊՀ-ում։ 1950 թվականին ավարտել է ԵՊՀ-ի բանասիրական ֆակուլտետը, իսկ 1953 թվականին՝ ասպիրանտուրան՝ պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն։ 1953-1959 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1959-1992 թվականներին՝ բաժնի վարիչ, 1967-1970 թվականներին՝ ՀԽՍՀ մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտի բաժնի վարիչ։ Դասավանդել է Կիրովականի (1970-1971), Լենինականի Մ. Նալբանդյանի (1953-1958) և Երևանի Խ. Աբովյանի (1972-1992) անվան հայկական մանկավարժական ինստիտուտներում։ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի խմբի ղեկավար (1992 թվականից)[4]։

Սերգեյ Աբրահամյանը դոցենտ է 1956 թվականից, իսկ 1966 թվականին նրան շնորհվել է գիտությունների դոկտորի աստիճան, 1970 թվականին՝ պրոֆեսորի կոչում, իսկ 1996 թվականին ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։

Գիտական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական աշխատությունները վերաբերում են արդի հայերենի կառուցվածքին, ոճաբանությանը, բառարանագրությանը, լեզվի ուսումնասիրման մեթոդաբանությանը, հայերենի կանոնարկման, լեզվաշինության, լեզվաքաղաքականության, լեզվի ուսուցման հիմնահարցերին։ Զբաղվել է ժամանակակից գրական հայերենի կառուցվածքի նկարագրության, նրա պատմության ու ավանդման մեթոդիկայի, ինչպես և խոսքի մշակույթի բարձրացման հարցերով. կատարել է բառարանագրական աշխատանք։ Արժեքավոր ներդրում ունի հատկապես հայերենի խոսքի մասերի գիտական քննության, շարահյուսության առանցքային խնդիրների մշակման, դասագրքերի (ձեռնարկների) պատրաստման բնագավառներում։ Գրել է գիտամեթոդական բնույթի բազմաթիվ հոդվածներ[5][6]։

Սերգեյ Աբրահամյանի հուշատախտակը Երևանում

2001 թվականին Աբրահամյանի անունով է կոչվել ծննդավայրի միջնակարգ դպրոցը[7][8]։

  • Հայրենական Մեծ պատերազմի I աստիճանի շքանշան
  • Խաչատուր Աբովյանի անվան մեդալ
  • Արդի հայերենի դերանունները, Երևան, 1956[9] ;
  • Ժամանակակից հայերենի շարահյուսության մի քանի հարցեր, Երևան, 1962[10] ;
  • Հայերէն լեզուի դասագիրք (հեղինակից), Երևան, 1966 ;
  • Չթեքվող խոսքի մասերը և նրանց բառական ու քերականական հատկանիշների փոխհարաբերությունը ժամանակակից հայերենում, Երևան, 1965 ;
  • Ժամանակակից հայերենի քերականություն, Երևան, 1969-1975[11];
  • Ժամանակակից հայոց լեզու, հ. 2-3 (հեղինակակից), 1974-1976 ;
  • Հայոց լեզու։ Բառ և խոսք, Երևան, 1978 ;
  • Ժամանակակից գրական հայերեն, Երևան, 1981 - 418 էջ[12] ;
  • Հայոց լեզու (շարահյուսություն), Երևան, 1984 ;
  • Հայերենի կետադրություն, Երևան, 2004[13] :

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՀՀ ԳԱԱ նախագահություն, ՀՀ ԳԱԱ հումանիտար գիտությունների բաժանմունք, ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ «Սերգեյ Աբրահամյան», պատմաբանասիրական հանդես № 1, 2005, էջ 309-310

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ».
  4. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2005։
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  6. Paris, Bibliothèque de l'Église apostolique arménienne -. «Bibliothèque de l'Église apostolique arménienne - Paris - Աբրահամյան , Սերգեյ Գյանջումի». www.bibliotheque-eglise-armenienne.fr. Վերցված է 2018 թ․ փետրվարի 14-ին.
  7. Հ. Զ. Պետրոսյան (1987). Հայերենագիտական բառարան. Երևան: «Հայաստան». էջ 11.
  8. Ս. Աբրահամյանի մասին ՀՀ ԳԱԱ-ի կայքէջում
  9. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Սերգեյ Աբրահամյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  10. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Սերգեյ Աբրահամյան». Հայերենի գիտական քերականության հարցեր. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  11. Աբրահամյան, Սերգեյ Գյանջումի (1969). «Ժամանակակից հայերենի քերականություն։ Ձեռնարկ ուսուցիչների համար». Լույս. Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  12. Աբրահամյան, Սերգեյ Գյանջումի (1981). Ժամանակակից գրական հայերեն. ԳԱԱ հրատ.
  13. Աբրահամյան, Սերգեյ Գյանջումի (2004). Հայերենի կետադրություն։ Ուսումնական ձեռնարկ. Լույս. ISBN 9785545014989.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերգեյ Աբրահամյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 43