Մանկավարժական գիտությունների ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մանկավարժական գիտությունների ինստիտուտ գիտահետազոտական ՀՍՍՀ, կազմակերպվել է 1932 թվականին, սկզբնապես կոչվել ՀԽԱՀ լուսժողկոմատի մանկավարժության և մանկաբանության գիտահետազուոական ինստիտուտ։ 1936 թվականին լուծարքի է ենթարկվել։ 1939 թվականին նորից բացվել է և կոչվել Դպրոցների գիտահետազոտական ինստիտուտ, 1962 թվականին վերանվանվել Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության մանկավարժական գիտությունների գիտահետազոտական ինստիտուտ։ Զբաղվում է մատաղ սերնդի կրթության և դաստիարակության հարցերով, հետազոտում է կրթության բովանդակության, ուսուցման և դաստիարակության ձևերի, մեթոդների ու միջոցների կատարելագործման, ինչպես նաև ժողովրդական կրթության զարգացման հեռանկարներին վերաբերող խնդիրները։ Հանձնարարականներ է պատրաստում հայրենական և արտասահմանյան մանկավարժական գիտության նվաճումները պրակտիկայում օգտագործելու վերաբերյալ, ուսումնասիրում և տարածում է մանկավարժական առաջավոր փորձը, կոորդինացնում է մանկավարժական գիտության գծով տարվող գիտահետազոտական աշխատանքը, կազմակերպում է մանկավարժական ընթերցումներ, գիտական համաժողովներ, սերտ կապ է պահպանում ԽՍՀՄ ՄԳԱ-ի և եղբայրական հանրապետությունների համապատասխան ինստիտուտների հետ։ Ունի 14 սեկտոր ու բաժին, շուրջ 75 գիտաշխատող (1980 թվական)։