Հրաչյա Աճառյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Հ. Աճառյանից)
Հրաչյա Աճառյան
Ծնվել էմարտի 8 (20), 1876[1][2]
Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2]
Մահացել էապրիլի 16, 1953(1953-04-16)[3][2] (77 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Արամյան դպրոց[1], Սանասարյան վարժարան[1] և Երևանի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտլեզվաբանություն, բանասիրություն և ստուգաբանություն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2], Société de Linguistique de Paris?[1][2] և Institute of Archaeology of the Czech Academy of Sciences?[1][2]
Ալմա մատերԿեդրոնական վարժարան[1], Փարիզի արվեստների ֆակուլտետ[1] և Ստրասբուրգի համալսարան (1538-1970)[1]
Կոչումպրոֆեսոր[2]
Տիրապետում է լեզուներինհայերեն[4]
Հայտնի աշակերտներՎաչե Օհանյան
Պարգևներ
Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ
Ստորագրություն
Изображение автографа
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
 Hrachia Acharian Վիքիպահեստում

Հրաչյա Հակոբի Աճառյան (մարտի 8 (20), 1876[1][2], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[3][1][2] - ապրիլի 16, 1953(1953-04-16)[3][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][2]), ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)[5]։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոստանդնուպոլիսում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակերտել է Անտուան Մեյեին։ 1897 թվականին Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիրությունը լազերենի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվականին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մեկ կիսամյակ լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թվականին Աճառյանը գալիս է Հարավային Կովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։

Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքներ։

Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ[6]։

Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար։ Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան։

Իր կյանքի վերջին տարիներին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում են հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։

Զարմանալի աշխատասիրությամբ ու աշխատունակությամբ օժտված մեծանուն գիտնականը ստեղծեց բազմաթիվ մեծարժեք գիտական աշխատություններ` հավատարիմ մնալով հավաքած նյութի փաստական տվյալների խորահմուտ վերլուծությանը և հիմնավոր փաստարկումներին, որով նրա յուրաքանչյուր աշխատություն, բացի գիտական հետազոտություն լինելուց, նաև յուրահատուկ տեղեկություն է՝ տվյալ առարկային վերաբերող բոլոր հարցերի պարզաբանումների ամբողջությամբ։
- Էդուարդ Բագրատի Աղայան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրաչյա Աճառյանի կիսանդրին Երևանում
Հրաչյա Աճառյանի կիսանդրին Երևանի Ավան համայնքի Աճառյան փողոցում
Հրաչյա Աճառյանի հուշակոթողը Մաշտոցի պողոտա 45 հասցեում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդուարդ Բագրատի Աղայան։ Հրաչյա Հակոբի Աճառյան։ Նյութեր Հայ գիտնականների կենսագրության եվ բիբլիոգրաֆիայի համար։ ՀԽՍՌ ԳԱ հրատարակչություն, 1956, 104 էջ[12]:
  • Խաչիկ Բադիկյան։ Հրաչյա Աճառյան մարդը և գիտնականը։ Զանգակ-97, 2005, 420 էջ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 267—268.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Ачарян Рачия Акопович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ»։ Վերցված է 2023-06-08 
  6. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ»։ Վերցված է 2023-06-08 
  7. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Հրաչյա Աճառյան»։ Վերցված է 2023-06-08 
  8. Աճառյան Հրաչյա Հակոբի (1940)։ Հայոց լեզվի պատմություն։ Մաս 1 (հայերեն)։ Պետ.համալս.հրատ 
  9. Աճառյան Հրաչյա Հակոբի (1940)։ Պատմութիւն հայոց նոր գրականութեան (հայերեն)։ Ա. հ. 
  10. Աճառյան Հրաչյա Հակոբի (1967)։ Կյանքիս հուշերից (հայերեն)։ Միտք 
  11. Աճառյան Հրաչյա Հակոբի (1971)։ Հայերեն արմատական բառարան։ Ա-Դ. Ա. հատոր (հայերեն)։ Երևանի համալսարանի հրատարակչություն 
  12. Աղայան Էդուարդ Բագրատի (1956)։ Հրաչյա Հակոբի Աճառյան (հայերեն)։ ՀՍՍՌ ԳԱ հրատկչ. 
  13. Badikyan Khachʻik Gabrieli (2005)։ Հրաչյա Աճառյան մարդը եւ գիտնականը (հայերեն)։ Զանգակ-97 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ. Պետրոսյան, Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 263-273։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Հրաչյա Աճառյան հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 267