Նվարդ Պառնասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նվարդ Պառնասյան
Ծնվել էհունվարի 7, 1930(1930-01-07)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 21, 1990(1990-03-21) (60 տարեկանում)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլեզվաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանբանասիրական գիտությունների դոկտոր (1972) և պրոֆեսոր (1981)
Տիրապետում է լեզուներինհայերեն
ՊարգևներՀԽՍՀ պետական մրցանակ
ԿուսակցությունԽՄԿԿ

Նվարդ Ավետիսի Պառնասյան (հունվարի 7, 1930(1930-01-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 21, 1990(1990-03-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ սովետական լեզվաբան։ ԽՄԿԿ անդամ (1952)։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1972), պրոֆեսոր (1981

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նվարդ Պառնասյանը ծնվել է Երևանում: 1951 թվականին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1963 թվականին Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ գիտաշխատող, 1979 թվականից՝ տնօրենի տեղակալ[1]։ «Ստորադասական կապակցությունը արդի հայերենի բարդ նախադասություններում» (1961), «Անշաղկապ բարդ նախադասությունները արդի հայերենում» (տես «Լեզվի և ոճի հարցեր», պրակ 2, 1964), «Շարահյուսական համանիշները ժամանակակից հայերենում» (1970), «Ձևաբանական և բառաքերականական համանիշները ժամանակակից հայերենում» (տես «Հայոց լեզվի կառուցվածքը», 1975), «Քերականական համանունները ժամանակակից հայերենում» (1979) մենագրություններում Պառնասյանը քննել է ժամանակակից հայերենի շարահյուսության բազմաբնույթ հարցեր։ Մասնակցել է քառահատոր «Ժամանակակից հայերենի բացատրական բառարան»-ի կազմմանն (հ․ 1, 1969) ու խմբագրմանը (հ․ 2, 1972), գրել «Ժամանակակից հայոց լեզու» (1974 -1979) եռահատոր աշխատության «Բայ» (հ․ 2, 1974), «Բառակապակցություն» և «Բարդ ստորադասական նախադասություն» (հ․ 3, 1976) գլուխները[2]։

Մահացել է Երևանում:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ Պետական մրցանակ (1985)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  2. «Brusov University Library քարտարան, Պառնասյան, Նվարդ Ավետիսի»։ koha.brusov.am (hy-Armn)։ Վերցված է 2019-01-07 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 136 CC-BY-SA-icon-80x15.png