Անճոռնի ես 2
Տեսակ | կինոնկար և մուլտֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն, արկածային ֆիլմ, ֆանտաստիկ ֆիլմ, մուլտֆիլմ և ընտանեկան ֆիլմ |
Հորինված երկիր | Despicable Me universe? |
Շարքի մասն է | Despicable Me? և list of Illumination films? |
Ռեժիսոր | Պիեր Քոֆֆին[1][2][3][…] և Քրիս Ռենո[1][2][3][…] |
Սցենարիստ | Սինքո Փոլ և Քեն Դաուրիո |
Հնչյունավորում | Սթիվ Քարել, Casey Simpson?, Քրիստեն Ուիգ, Ռասել Բրենդ և Բենջամին Բրեթ |
Պրոդյուսեր | Քրիս Մելեդանդրի[1][2] և Ջանեթ Հիլի[1][2] |
Երաժշտություն | Ֆարել Ուիլյամս[1] և Էյտոր Պերեյրա |
Խմբագիր | Գրեգորի Փեռլեր[2] |
Երկիր | ԱՄՆ[1] |
Լեզու | անգլերեն[1] |
Ընկերություն | Illumination[1][4] |
Դիստրիբյուտոր | Universal Studios |
Տևողություն | 98 րոպե |
Շարք | Despicable Me? և list of Illumination films? |
Պրիկվել | Անճոռնի ես |
Սիկվել | Անճոռնի ես 3 |
Թվական | հունիսի 5, 2013[5], հուլիսի 4, 2013[6][7], հունիսի 26, 2013 և հուլիսի 3, 2013[8] |
Առաջադրում | Օսկար լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար և BAFTA մրցանակ լավագույն անիմացիոն ֆիլմի համար |
Պարգևներ | |
MPAA վարկանիշ | PG |
Բյուջե | 76 000 000 $ |
Շահույթ | 970 766 005 $ և 368 065 385 $[9] |
despicableme.com |
«Անճոռնի ես 2» (անգլ.՝ Despicable Me 2), համակարգչային մուլտֆիլմ, «Անճոռնի ես» կատակերգական մուլտֆիլմի շարունակությունը։ Պրեմիերան՝ 2013 թվականի հունիսի 16-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ժամանակ, երբ Գրյուն չարագործ էր, վարում էր հանգիստ ընտանեկան կյանք և գումար էր աշխատում իր ջեմի և դոնդողի բիզնեսով, աշխարհում առեղծվածային իրադարձություն էր կատարվում. ինչ-որ մեկը հսկայական մագնիսի օգնությամբ գողացել էր Արկտիկայի գաղտնի լաբորատորիան։ Լաբորատորիայում փորձեր էր անցկացվում «PX-41» կոչվող քիմիական նյութով, այն կարող էր հեղափոխել ցանկացած բան, որը մահացու էր բոլորի համար։
Հակաչարագործների լիգան (ՀՉԼ), ձախողելով հետաքննությունը, օգնություն է խնդրում Գրյուից, բայց նա հրաժարվում է։ Գրյուն տեսնում է, որ իր դոնդողի բիզնեսը եկամուտ չի տալիս, իսկ ձանձրացած բժիշկ Նեֆարոն տեղեկացնում է, որ նրան առաջարկել են ավելի լավ աշխատանք։ Գրյուն որոշում է համագործակցել հակաչարագործների լիգայի հետ։ Հակաչարագործների լիգայի բոլոր գործակալները, իմանալով Գրյուի չարագործ լինելու մասին, հրաժարվում են նրա հետ աշխատել։ Միակ մարդը, ով համաձայնվում է աշխատել Գրյուի հետ՝ Լյուսի Ուայլդն էր։ Այդ ժամանակ, անհասկանալի պատճառներով, մինիոնները սկսում են անհետանալ։
Սկզբում Գրյուն իր գործնկերոջը սառն էր վերաբերվում, իսկ հետո սկսում է ցուցաբերել ջերմություն։ Ստուգումը հայտնաբերում է «PX-41»-ի հետքեր, «Paradise» առևտրի կենտրոնում, որտեղ Գրյուն և Լյուսին այդ պատրվակով սկսում են բաց ռեստորանի հետաքննությունը։ Էդուարդո Պերեցը «Սալսա և Սալսա» ռեստորանի սեփականատերն է, ում Գրյուն կասկածում է որպես Էլ Մաչո չարագործ, շշուկներ էին պտտվում, որ նա մահացել էր հրաբխի հրթիռային պայթյունի ժամանակ։ Էդուարդոն ուներ մի տղա, ում անունը Անտոնիո էր, ով հիանում էր Մարգոյի գեղեցկությամբ։ Գրյուին դա տարօրինակ էր թվում, որ Էդուարդոյի տղան հանդիպում էր իր աղջկա հետ։
Գրյուն և Լյուսին գիշերը մտնում են «Պղպեղ» ռեստորան, բայց սեյֆում գտնում են միայն «Սալսա» սոուսի բաղադրատոմսը։ Նրանց հաջողվում է փախչել Էդուարդոյից և Էդուարդոյի հավից՝ Կուրիտոյից։ Հաջորդ օրը, Գրյուն Ֆլոյդ Լիսիսանայի կեղծամների խանունութում փնտրում էր շիճուկի հետքերը, և գտնում է այն։ Գործակալները տեղեկացնում են դրա մասին հակաչարագործների լիգային։
Գրյուն ստիպված էր գնալ ժամադրության Շենոնի հետ։ Սեղանի շուրջ Շենոնը նկատում է, որ Գրյուն կեղծամ է կրում և փորձում է այն հանել. այդ ժամանակ Լյուսին տեսնում է և փրկում Գրյուին այդ բացահայտումից, նա կրակում է Շենոնի հետույքին քնաբեր նյութ։ Այս պատահարից հետո Գրյուն և Լյուսին սկսում են ավելի հարազատ լինել իրար։
Հակաչարագործների լիգան փակում է Լիսիսանայի խանութը։ Այս պատճառով Լյուսին մեկնում է Ավստրալիա, ինչը ավելի է խոցում Գրյուին։ Օդանավի մեջ Լյուսին բոլորին տեսնում էր որպես Գրյու, հենց այդ ժամանակ նա հասկանում է որ չի կարող ապրել առանց Գրյուի։ Նա ցատկում է օդանավից և հետ վերադառնում։
Այդ ընթացքում Էդուարդոն նշում էր սալսաի տոնը։ Գրյուն որոշում է հետևել նրան, արդյունքում Գրյուն հայտնաբերում է չարագործի ամբողջ բազան։ Դա ցույց է տալիս, որ Էդուարդուն Էլ Մաչոն է, ով պլանավորել էր իր մահը։ Բազայում Գրյուն հանդիպում է գերի դարձած մինիոններին և բժիշկ Նեֆարոին։ Էլ Մաչոն Գրյուին ցույց է տալիս լիցքավորված PX-41 սարք որով նա պետք է մինիոններին դարձներ մուտանտներ։ Գրյուն փախչում է բազայից և դուրս գալով տեսնում է Մարգոյին՝ մենակ նստած, սառեցնում է Անտոնիոյին, ով պարում էր մեկ ուրիշ աղջկա հետ։ Գրյուի հետ կապ է հաստատում բժիշկ Նեֆարոն և տեղեկացնում, որ Էլ Մաչոն առևանգել է Լյուսիին։ Հիմա Էլ Մաչոն պատրաստվում էր հարձակվել աշխարհի վրա, և նախապատրաստում էր մինիոններին հարձակմանը։
Գրյուն փորձում է փրկել Լյուսիին։ Նա մինիոններին ներկում է մանուշակագույն գույնով, որ մինիոնները ստանան մուտանտի տեսք, երբ նրանք ներս են մտնում մինիոններից մեկի գույնը մաքրվում է։ Գրյուն և մինիոնները փորձում են փախչել մուտանտներից։ Հանկարծակի օգնության են գալիս բժիշկ Նեֆարոն, երկու մինիոններ և Գրյուի 3 աղջիկները։ Նրանք փորձում են մուտանտներին ներարկել, որ նրանք դառնան մինիոններ, այդ նյութը պատրաստել էր բժիշկ Նեֆարոն և խառնել դոնդողի հետ։ Էլ Մաչոն ցույց է տալիս Գրյուին հրթիռը՝ որի վրա Լյուսին էր։
Վերջին պահին Էլ մաչոն նույնպես դառնում է մանուշակագույն մուտանտ։ Գրյուն փորձում է ազատել Լյուսիին բայց այդ ժամանակ վահանակի սեղմակը սեղմում է Էլ Մաչոյի հավը։ Նա փորձում էր ազատել Լյուսիին, բայց միաժամանակ նրանք մոտենում էին պայթող հրաբխին, նրանք ցատկում են ջուրը։ Լյուսին, Գրյուն և երկու մինիոնները նավակով դուրս են գալիս ջրից։
147-րդ հանդիպումից հետո Գրյուն և Լյուսին ամուսնանում են։ Մուլտֆիլմը ավարտվում է նրանց հարսանեկան արարողությամբ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Սթիվ Կարել | Գրյու |
Բենժամին Բրետ | Էդուարդո Պերեց և Էլ Մաչո |
Քրիստեն Ուիգ | Լյուսի Ուայլդ |
Ռասել Բրենդ | Բժիշկ Նեֆարո |
Կեն Ջոնգ | Ֆլոյդ Լիսիսան |
Միրինդա Կոսգրոուվ | Մարգո |
Սթիվ Կուգան | Սայլաս Նայսփոփ |
Մոյզես Արիաս | Անտոնիո Պերեց |
Էլսի Ֆիշեր | Ագնես |
Դանա Գայեր | Էդիտ |
Նասիմ Պեդրադ | Ջիլիան |
Քրիստեն Շալ | Շենոն |
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստոֆեր Մելեդանդրին 2010 թվականին տեղեկացնում է, որ «Անճոռնի ես» մուլտֆիլմի շարունակությունը ընթացքի մեջ է[10]։ Նա պլանավորել էր որ մուլտֆիլմը պոտք է թողարկվի 2013 թվականի հունիսի 20-ին[11]։ Միրինդա Կոսգրոուվը իր ֆեյսբուքի և թվիթերի պաշտոնական էջերում գրել էր որ նա ձայնագրվել է մուլտֆիլմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Big Cartoon DataBase — 1998.
- ↑ 3,0 3,1 Tomatazos
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Terjesztésre kerülő filmalkotások és artfilmek nyilvántartása (հունգ.) — NMHH.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Box Office Mojo — 1999.
- ↑ «Крис Meledandri Chris Meledandri's Illumination Game Plan Includes 'Despicable Me' Sequel, 'Minion' Spinoffs, Dr. Seuss, The Addams Family». Deadline.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Universal Dates Savages, Despicable Me 2 and Oblivion». ComingSoon.net. 2011 թ․ հունիսի 16. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անճոռնի ես 2» հոդվածին։ |
|
- Մուլտֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների սիքվել ֆիլմեր
- 2013 մուլտֆիլմեր
- 3D մուլտֆիլմեր
- 3D ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ընտանեկան ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան մուլտֆիլմեր
- Ամերիկյան սիքվել ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 2013 թվականին