Միրինդա Կոսգրոուվ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միրինդա Կոսգրոուվ
Miranda Cosgrove at Despicable Me 2 red carpet movie premiere at Event Cinemas, Bondi Junction, Sydney, Australia.jpg
Ծնվել է1993, մայիսի 14 (22 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան և USC School of Cinematic Arts?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, հեղինակ-կոմպոզիտոր, ձայնային դերասանուհի, երաժիշտ, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ժանրերփոփ երաժշտություն
mirandacosgroveofficial.com

Միրինդա Կոսգրոուվ (անգլ.՝ Miranda Taylor Cosgrove, ծնվել է՝ 1993, մայիսի 14, Լոս Անջելես)[1] ամերիկացի երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրինդան ծնվել է 1993 թվականի մայիսի 14-ին, Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում, Կրիստեն Կասգուովի և Տոմայի ընտանիքում։ Նա ցուցադրեց իր ունակությունները շատ երիտասարդ տարիքում, դեռևս 3 տարեկանում նա պարում և երգում էր Լոս Անջելեսի «Taste of LA» ռեստորանում։ Այնտեղ նա տեսավ մի գործակալի, որին շատ էր դուր եկել իր երգը և պարը, և անմիջապես պայմանագիր կնքեց նրա հետ։ Միրինդան նկարահանվել է մի շարք գովազդներում՝ «Burger King», «McDonalds» և այլ ընկերությունների գովազդներում։

Բայց Միրինդայի կարիերան չի սահմանափակվում միայն գովազդներով։ Նա ստացավ իր առաջին դերը, որն իր կարիերայի սկիզբն էր։ Ի թիվս հազարավոր դիմորդների Միրինդային ընտրեցին «Ռոքի դպրոց» ֆիլմում նկարահանվելու համար։ Նյու Յորքում այս ֆիլմում նկարահանվելուց հետո, Միրինդան իմացել է իր նոր դերի մասին, նա նկարահանվելու էր «Nickelodeon» հեռուստաալիքի «Դրեյք և Ջոշ» ֆիլմում։

2005 թվականին Միրինդան նկարահանվել է «Քոնն է, իմն է և մերն է» հեռուստասերիալում, իսկ հետո՝ «» սերիալում:

2007 թվականին նկարահանվել է «iCarly» սերալում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. According to the State of California. California Birth Index, 1905—1995. Center for Health Statistics, California Department of Health Services, Sacramento, California.