Jump to content

Անի Լորակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անի Լորակ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Ані Лорак
Ի ծնե անունուկրաիներեն՝ Кароліна Мирославівна Куєк
Ծնվել էսեպտեմբերի 27, 1978(1978-09-27)[1][2] (46 տարեկան)
Կիցման, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Ժանրերփոփ, փոփ ռոք, սինթիփոփ, դենս փոփ, սոուլ, դիփ հաուս և էլեկտրոնային երաժշտություն
Մասնագիտություներգչուհի, կոմպոզիտոր, բանաստեղծուհի, մոդել, դերասանուհի, հաղորդավար, ռեստորատոր, գրող, ֆոտոմոդել, հեռուստահաղորդավարուհի և ձեռնարկատեր
Գործիքներդաշնամուր և վոկալ
ԼեյբլMoon Records Ukraine, United Music Group, Lavina Music, Warner Music Russia և S&P Digital?
ԿրթությունԿիևի ազգային մշակույթի և արվեստի համալսարան
Պարգևներ
Կայքanilorak.ua
Ստորագրություն
Ստորագրություն
 Ani Lorak Վիքիպահեստում

Կարոլինա Միրոսլավովնա Կուեկ (ուկրաիներեն՝ Кароліна Мирославівна Куєк) հայտնի է որպես Անի Լորակ (ուկրաիներեն՝ Ані Лорак) (սեպտեմբերի 27, 1978(1978-09-27)[1][2], Կիցման, Չեռնովցիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի ժողովրդական, էստրադային երգչուհի[3]։

2008 թվականին մասնակցել է Եվրատեսիլ 2008 երգի մրցույթին, որտեղ ներկայացրել է Shady Lady երգը և զբաղեցրել 2-րդ հորիզոնականը։ Ստացել է նաև այլ մրցանակներ՝ «Ոսկի գրամաֆոն», «Տարվա երգչուհի», «Տարվա մարդ», «Տարվա երգ», իսկ հետո հինգ «ոսկի» և երկու պլատինե սկավառակներ։ Ձայնի դիապազոնը՝ 4.5 օկտավա[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անի Լորակը ծնվել է Ուկրաինական ԽՍՀՉեռնովցիի մարզի Կիցմանի շրջանի Կիցման քաղաքում։

Աղջկա ծնողները բաժանվել էին դեռ նրա ծնվելուց առաջ։ Բայց, չնայած դրան, երգչուհու մայրը` Ժաննա Վասիլեևնան, աղջկան տվեց հոր ազգանունը։ Աղջկա մանկությունն անցել է աղքատության մեջ։ Մայրն ամբողջովին նվիրվել է աշխատանքին, որ կարողանա կերակրել իր երեխաներին։ Դա է պատճառը, որ ստիպված էր 6 տարի աղջկան ուղարկել Չեռնովցիի Սադգորսկի համար 4 գիշերօթիկ դպրոցը, որտեղ աղջիկը եղբայրների հետ միասին սովորեց մինչև 7-րդ դասարան[5] (ուներ 3 եղբայր, սակայն ավագը`Սերգեյը, մահացել էր Աֆղանիստանի պատերազմի ժամանակ, երբ Անին 9 տարեկան էր[6]):

Ցանկությունը` դառնալ երգչուհի, ի հայտ է եկել դեռ 4 տարեկանում։ Սկսել է մասնակցել դպրոցական տարբեր երգի միջոցառումների։ 1992 թվականին մասնակցել է Չեռնովցիում տեղի ունեցող փառատոնին և հաղթել։ Հավանաբար այդտեղ է ծանոթացել պրոդյուսեր Յուրի Ֆալյոսի հետ և ստորագրել իր առաջին պայմանագիրը:

1992 թվականին մասնակցել է Չեռնիվցիի «Первоцвет» փառատոնին[7]։ Հենց այստեղ էլ Կառոլինան ծանոթացավ պրոդյուսերի՝ Յուրի Ֆալեսոյի հետ և ստորագրեց իր առաջին մասնագիտական պայմանագիրը[7][8]:

Երիտասարդ երգչուհուն հայտնի դարձրեց ռուսական հեռուստածրագիրը՝ «Утренняя звезда»-ը, որը թողարկվել է 1995 թվականի մարտին։

Հենց այդ ժամանակ էլ Կարոլինան հայտնի դարձավ որպես Անի Լորակ։ Կարոլինան հանդես եկավ որպես Անի՝ Կարոլինա անվան հակառակ ընթերցմամբ[7]։

1995 թվականի աշնանը ավարտվեց «Хочу летать» (Թռչել եմ ուզում) ալբոմի ձայնագրումը։ Ալբոմն իր մեջ պարունակում էր ջազ-ռոքի տարրեր։ 1996 թվականին նա հաղթեց Նյու-Յորքում տեղի ունեցած «Big Apple Music 1996 Competition» մրցույթում։

1999 թվականի սկզբին Անի Լորակը սկսեց իր շրջագայությունները՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունգարիայում և Ուկրաինիայի խոշորագույն քաղաքներում։

1999 թվականին նա ճանաչվեց Ուկրաինայի ամենաերիտասարդ վաստակավոր արտիստ։ Նույն տարում երգչուհին հանդիպեց ռուս հայտնի կոմպոզիտոր Իգոր Կրուտոյին։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի oգոստոս 15-ին ամուսնացել է «Turtes Travel» տուրիստական գործակալության սեփականատերերից մեկի՝ ազգությամբ թուրք Մուրատ Նալչարջիօղլիի հետ[9]։

Դուստրը՝ Սոֆիա Մուրատովնա Նալչադժիօղլուն (ծնվ. 9 հունիսի, 2011) 2012 թվականի ապրիլի 7-ին Կիևում մկրտվեց, կնքահայրը Ֆիլիպ Կիրկորովն էր[10]։

Սոֆիան Մոսկվայի Պավլովսկի գիմնազիայի ուսանողուհի է[11]։

2019 թվականի հունվարի 31-ին Մուրատ Նալչաջիօղլուն պաշտոնապես բաժանվեց[12][13]։ 2019 թվականից սկսած Անի Լորակը հանդիպում է Եգոր Գլեբի՝ Black Star Inc-ի երաժշտական պրոդյուսերի հետ[12]։

Ընտանիք

Հայրը՝ Միրոսլավ Իվանովիչ Կուեկը (ծն. 1947 թ. Հունվարի 2) Ուկրաինայի վաստակավոր լրագրող, աշխատում է տարածաշրջանային թերթի ՝ Վոլնե Ժիտթյայի համար։ Բանաստեղծ է, ամուսնացած է բանաստեղծուհի Սիլվիա Զայեցի հետ։

Մայրը՝ Ժաննա Վասիլևնա Լինկովան (ծնվ.նոյեմբերի 7-ին 1946), աշխատել է տարածաշրջանային ռադիոյում և հեռուստատեսությունում, ապրում է Չեռնիվցիում։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Хочу летать (1996)
  • Я вернусь (1998)
  • Ангел Мрій Моїх - Dream Angel (1999)
  • www.anilorak.com (2000)
  • Там, де ти є (2001)
  • REMIX Мрій про мене (2003)
  • Анi Лорак (2004)
  • Smile (2005)
  • Розкажи (2006)
  • 15 (2007)
  • Shady Lady (2008)
  • Солнце (2009)
  • The Best (2010)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  3. Віктор ЮЩЕНКО (2008 թ․ մայիսի 29). «Указ Президента Украины № 482/2008 О присвоении К.Куек (А.Лорак) почетного звания «Народный артист Украины»». Официальное представительство Президента Украины (ուկրաիներեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Ани Лорак больше не секс-символ». e-news.com.ua. 2006 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  5. Ани Лорак была серой мышкой | Новости на Gazeta.ua
  6. «Ани Лорак: Я скучаю по своим любимым мужчинам». Телепрограмма: телегид и шоу-бизнес | teleprogramma.pro (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  7. 7,0 7,1 7,2 Наталья Емельянова. (2011 թ․ հունիսի 10). «У Ани Лорак родилась дочка». KM.ru. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. Gazeta.ua (2007-11-15). «Ни Лорак была серой мышкой». Gazeta.ua (ռուսերեն). Վերցված է 2024-08-30-ին.
  9. «Ани Лорак вышла замуж. Праздновать будут в Турции» // rus.newsru.ua Արխիվացված 2009-08-18 Wayback Machine
  10. «Дочь Ани Лорак будет православной // extrafast.ru». Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին. Վերցված է 2019-11-23-ին.
  11. Стоит миллионы: в какую школу Ани Лорак отдала свою дочь(ռուս.)
  12. 12,0 12,1 «Егор Глеб: что мы знаем о новом возлюбленном Ани Лорак». spletnik.ru. 2019 թ․ հունիսի 17.
  13. Ани Лорак и Мурат Налчаджиоглу официально не развелись

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անի Լորակ» հոդվածին։